Վալենտինա Սեներե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Սեներե
Ծննդյան թիվ՝հունվարի 15, 1997(1997-01-15)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն՝ Արգենտինա
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել և երգչուհի
IMDb։ID 4406615

Վալենտինա Սեներե (իսպ.՝ Valentina Zenere, հունվարի 15, 1997(1997-01-15)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, երգչուհի, մոդել։ Առավել հայնտի է «Ես Լունան եմ» և «Էլիտա» հեռուստասերիալներում կատարած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի հունվարի 15-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Վաղ հասակից սիրել է երգել և դերասանությամբ զբաղվել հանրության առաջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային առաջնաելույթը կայացել է 2007 թվականին։ Նկարահանվել է «Բարբի» տիկնիկների համար նախատեսված գովազդում։ Առաջին դերը ստացել է 2010 թվականին՝ հանդես գալով ռեժիսոր Քրիս Մորենի «Համարյա հրեշտակներ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ 2011 թվականին առաջարկ է ստացել նկարահանվելու «Յուրահատուկ» հեռուստասերիալում՝ կատարելով Ջեսիկա Սերվանտեսի դերը։ 2011 թվականին պայմանագիր է կնքել Multitalent մոդելային գործակալության հետ և դարձել Sweet Victorian և Tutta La Frutta ապրանքանիշերի դեմքը։ 2013 թվականին Քրիս Մորենան նրան առաջարկել է դերակատարում ունենալ «Դաշնակիցներ» հեռուստասերիալում։ Գլխավոր դերակատարում է ունեցել Մայքլ Ռոնդայի «La Diva de la Escuela» երաժշտական տեսահոլովակում[2]։ 2015 թվականին Վալենտինան ստացել է գլխավոր չարագործ Ամբար Սմիթի դերը «Ես Լունան եմ» հեռուստասերիալում, այդ դերը նա կրկնում է նաև հեռուստասերիալի շարունակությունը հանդիսացող «Խուակաս» հեռուստասերիալում[3]։ 2020 թվականին նկարահանվել է Հեռախոսային օպերատորներ» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում[4], իսկ 2022 թվականին դերակատրում է ունեեցել «Էլիտա» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում։ Ստացել է Լաս Էնսինասի նոր աշակաերտուհի Իսադորայի դերը[5]։ 2022 թվականին թողարկվել է նրա առաջին սինգլը՝ «Cero Coma»:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից հանդիպում է Մարկոս դե Պիետրիի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս Համարյա հրեշտակներ Casi Ángeles Ալայ Ինչայսթի
2011 ս Յուրահատուկները Los únicos Ջեսիկա Սերվանտես
2014 ս Կողմնակիցները Aliados Մարա Ուլոա
2016-2018 ս Ես Լունան եմ Soy Luna Ամբար Սմիթ
2019 ս Խուակաս Juacas Ամբար Սմիթ
2020 ս Հեռախոսային օպերատորներ Cable girls Կամիլա Սալվադոր
2022-2023 ս Էլիտա (հեռուստասերիալ) Elite Իսադորա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 Kids' Choice Awards México Սիրված չարագործ Ես Լունան եմ Հաղթանակ
Kids' Choice Awards Colombia Հաղթանակ
Kids' Choice Awards Argentina Հաղթանակ
2017 Kids' Choice Awards Colombia Թրենդային աղջիկ Ինքն իրեն Հաղթանակ
Kids' Choice Awards Argentina Սիրված չարագործ Ես Լունան եմ Առաջադրված
Fans Awards[6] Աստվածուհիներ Ինքն իրեն Առաջադրված
Լավագույն ֆենդոմ Զեներիտաս Առաջադրված
2018 Kids Choice Awards Argentina Սիրված զույգ (Մայքլ Ռոնդայի հետ) Ես Լունան եմ Հաղթանակ[7]
2019 Kids Choice Awards México Սիրված չարագործ Հաղթանակ[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Michael Ronda – La Diva de la Escuela» – via www.youtube.com.
  3. «Ámbar en Juacas y la nueva Planeteada! l Disney Planet News #77» – via www.youtube.com.
  4. «VALENTINA ZENERE SE SUMA A LAS CHICAS DEL CABLE!». 2019 թ․ նոյեմբերի 21.
  5. Kanter, Jake (2021 թ․ փետրվարի 25). «Netflix Renews Spanish Drama 'Elite' For Season 5; Valentina Zenere & André Lamoglia Join Cast». Deadline (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Todos los nominados a los Fans Awards 2017». Television.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  7. de 2018, 25 de Agosto. «Los looks y la lista de ganadores de los Kids' Choice Awards Argentina 2018». infobae.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «KCA México 2019: ¡Ellos son los nominados finalistas! - TrendyByNick». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Սեներե» հոդվածին։