Օմար Այուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օմար Այուսո
Ծնվել էմարտի 26, 1998(1998-03-26)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[2]
ԿրթությունՄադրիդի Կառլոս III-ի անվան համալսարան
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունդերասան

Օմար Այուսո (իսպ.՝ Omar Ayuso; մարտի 26, 1998(1998-03-26)[1], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դերասան, ով հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Էլիտա» պատանեկան դրամա հեռուստասերիալում Օմար Շանայի դերը կատարելուց հետո։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այուսոն ծնվել է Մադրիդում 1998 թվականի մարտի 26-ին և մեծացել է Մանսանարես էլ Ռեալում[3][4][5]։ Այն բանից հետո, երբ Օմարը տեսել է «Վատ դաստիարակություն» ֆիլմը, նա որոշել է դերասան կամ կինոարտադրող դառնա։ Այուսոն տեսաձայնային հաղորդակցություններ է սովորել Մադրիդի Կարլ III-ի անվան համալսարանում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Օմարն ընդկգրվել է «Էլիտա» իսպանական վեբ հեռուստասերիալի դերասանական կազմում Օմար Շանայի դերը կերտելու համար։ Շանան գեյ մուսուլման է, ով հարաբերությունների մեջ է Անդեր Մունյոզի հետ, որի դերը կատարում է Արոն Պիպերը[3]։ Դերի համար նախապատրաստվելիս, նա երկու ամիս աշխատել է ռեժիսոր Ռամոն Սալազարի հետ իր կերպարին ավելի լավ հասկանալու համար[6]։

2019 թվականին Այուսոն հայտնվել է երեք կարճամետրաժ ֆիլմերում, ներառյալ Ջորջ Կանտոսի «Վայրի աշխարհի պոռթկումները» (իսպ.՝ Ráfagas de vida salvaje) և Ջուլս Բիրդոնի «Ցրել» (իսպ.՝ Disseminare) ֆիլմերը[7]։

2020 թվականի հունվարին Այուսոն հայտնվել է իսպանացի երգչուհի և երգերի հեղինակ Ռոսալիայի «Juro Que» երգի տեսահոլովակում[8][9]։

Այուսոն կատարելու է Դավիդի դերը «8 տարի» (իսպ.՝ 8 Años) սպասվելիք ֆիլմում՝ գեյ դրամայում, որտեղ նա մտածում է 8 տարի շարունակվող հարաբերությունների մասին[10]։

Հանրային իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այուսոյի և Պիպերի կերպարների հարաբերությունները և ընկերությունն իրական կյանքում գլոբալ հետաքրքություն են առաջացրել[3][11]։ 2020 թվականի հունվարի դրությամբ Օմարն արդեն ավելի քան 2 միլիոն հետևորդներ ունի սոցիալական մեդիայում[6]։ «Էլիտա» հեռուստասերիալում կատարած նրա դերն ավելացրել է ԼԳԲՏ-ի տեսանելիությունը, թեև Այուսոնը մի քանի անգամ նշել է, որ լավ օրինակ չի ծառայում[4][11]։ Որպես գեյ, Այուսոն եղել է հոմոֆոբիկ մեկնաբանությունների առարկա[6]։ Նա գտնում է, որ լայն աջակցությունը, որը ստացել են նրա էկրանային հարաբերությունների Պիպերի հետ բացատրվում է այն բանով, որ հոմոֆոբիկ մարդկանց համար ավելի հեշտ է ընդունել համասեռականներին գեղարվեստական գրականության մեջ, քան իրական կյանքում[10][12]:

Այուսոն տրանսգրեսիվ կերպար ունի, ինչը ներառում է նորաձևության սադրիչ ընտրություն սոցիալական ցանցերում և հրապարակային ելույթներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Այուսոն տեղափոխվել է Մադրիդի կենտրոնում գտնվող բնակարան։ Նա դաջվածք ունի ձեռքի վրա բոցի և աչքի տեսքով, որը ներշնչվել է իսպանացի նկարիչ Ռիկարդո Կավոլոյից[3]։ Օմարը բացահայտ գեյ է։ Նա պարբերաբար նշում է հարցազրույցների ժամանակ, որ հպարտ է իր սերնդի սոցիալական առաջընթացի համար այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ֆեմինիզմը, ԼԳԲՏ իրավունքները և ռասիզմի դեմ գործողությունները[6][13]։

Այուսոն նշել է երգչուհի Ալյասկային, որպես իր կուռքերից մեկը[11]։

2020 թվականի մարտի դրությամբ, Այուսոն հարաբերությունների մեջ է գտնվում նկարիչ Ալոնսո Դիազի հետ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Ռեժիսոր Նշումներ
Սպասվելիք 8 տարի Դավիդ Ջ․ Դ․ Ալկասար [7]

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ռեժիսոր Նշումներ
2019 Maras’ de Salvador Calvo Ջորջ Կանտոս [7]
Վայրի աշխարհի պոռթկումները
Ցրել Ջուլս Բիրդոն

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2018 Կոնտինենտալ անանուն 1 դրվագ[7]
2018-2020 Էլիտա Օմար Շանա Գլխավոր դեր; (եթերաշրջաններ 1-3); 24 դրվագ

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2020 «Juro Que» (Ռոսալիա) ինքն իր դերում [9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.eonline.com/ar/news/1135113/omar-ayuso-tuvo-un-atipico-romantico-cumpleanos-gracias-a-su-novio
  2. 2,0 2,1 2,2 https://elpais.com/ccaa/2019/09/13/madrid/1568362318_236223.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pastor Custodio (2019-09-17)։ «Meet the most sought-after young men in Madrid»։ EL PAÍS (անգլերեն)։ Վերցված է 2020-04-26 
  4. 4,0 4,1 «‘Omander’, la pareja gay más explosiva de ‘Élite’ habla para ‘La Vanguardia’ de la tercera temporada»։ La Vanguardia (իսպաներեն)։ 2020-03-10։ Վերցված է 2020-04-26 
  5. 5,0 5,1 Salazar Marco (2020-03-27)։ «Omar Ayuso tuvo un atípico romántico cumpleaños gracias a su novio»։ E! Online (es-AR)։ Վերցված է 2020-04-26 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Alarcón Anna (2020-01-24)։ «OMAR AYUSO: "Para un homófobo es mucho más incómodo un gay real que un gay de la ficción"»։ vanidad.es (իսպաներեն)։ Վերցված է 2020-04-26 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Brown Mireya (2020-01-24)։ «Quién es Omar Ayuso, el último fichaje de Rosalía»։ Nius Diario (es-ES)։ Վերցված է 2020-04-26 
  8. Moreno Abellan Adriano, Leganés Nieto Alejando (2020-02-27)։ «Lo que sintió Omar Ayuso (Élite) al trabajar con Rosalía»։ LOS40 (իսպաներեն)։ Վերցված է 2020-04-26 
  9. 9,0 9,1 «¿Qué hacen la cantante Rosalía y Omar Ayuso de ‘Élite’ juntos?»։ La Vanguardia (իսպաներեն)։ 2020-01-22։ Վերցված է 2020-04-26 
  10. 10,0 10,1 Street Mikelle (2020-04-03)։ «'Elite's Omar Ayuso Just Posted His Whole Bush on Instagram»։ Out (անգլերեն)։ Վերցված է 2020-04-26 
  11. 11,0 11,1 11,2 Urzaiz Begoña Gómez (2020-03-27)։ «Omar Ayuso: “¿Que pida algo? ¡Llámame, Pedro!”»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2020-04-26 
  12. Primo Carlos (2019-09-03)։ «Omar Ayuso da una clase magistral de transgresión en la alfombra roja de ‘Élite’»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2020-04-26 
  13. Sanguino Juan (2019-01-10)։ «Qué hacer cuando la fama te estalla de un día para otro: lo cuentan los siete protagonistas masculinos de ‘Élite’»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2020-04-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]