Էսթեր Էքսպոսիտո
Էսթեր Էքսպոսիտո | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 26, 2000[1] (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և մոդել |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 7527792 |
Էսթեր Էքսպոսիտո (իսպ.՝ Ester Expósito, հունվարի 26, 2000[1], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դերասանուհի[3]։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում Կառլա Ռոսոնի դերով։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Խաղացել է թատրոնի այնպիսի ծրագրերում, որոնք եղել են ուշադրության կենտրոնում։ Ծնողների աջակցությամբ 6 տարեկան հասակում նկարահանվել է ֆիլմերում[4]։ 2013-2014 թվականներին ստացել է մրցանակ Մադրիդի հանրային թատրոնի մրցույթներում կնոջ լավագույն դերի համար[5]։ Նա ազատ տիրապետում է անգլերենին։
2016 թվականին նկարահանվել է «Թրումանի շոուն» ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է «Centro Medico» վավերագրական սերիալում։
2017 թվականին ստացել է Ռութի դերը Estoy Vivo ֆանտաստիկ սերիալի առաջին եթերաշրջանում[6]։
2018 թվականին Էսթերը նկարահանվել է Թու Հիջո դրամատիկական ֆիլմում[7]։ Հետագայում դերասանուհին գտնվել է դրամատիկ մինիսերիալ Լա Կազա։ Մոնտեպերդիդո քասթինգում[8]։
2018 թվականին սկսել է հանդիպել Ալվարո Ռիկոյի հետ։ Նույն թվականին սկսել է նկարահանվել Նեթֆլիքսի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառլայի դերը։ Սերիալում նկարահանվել է Դաննա Պաոլայի, Արոն Պիպերի, Մինա Էլ Համանիի և Խորխե Լոպեսի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.castforward.de/members/profile/ester-expsito
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.express.co.uk/showbiz/tv-radio/1029032/Elite-Netflix-cast-who-is-Ester-Exposito-Carla-actress-Spanish-series
- ↑ https://www.e-talenta.eu/
- ↑ https://www.serieously.com/elite-5-choses-a-savoir-sur-lactrice-ester-exposito-carla/
- ↑ http://www.allocine.fr/personne/fichepersonne-821788/biographie/
- ↑ http://www.allocine.fr/series/ficheserie-21983/casting/saison-36164/
- ↑ https://www.diezminutos.es/teleprograma/series-tv/a1997989/ester-exposito-elite-pelicula-jose-coronado-tu-hijo/
- ↑ https://www.acajadmusicatv.com/ester-exposito-nos-habla-de-la-caza-y-sus-futuros-proyectos/amp/ (չաշխատող հղում)
|