Արոն Խուլիո Մանուել Պիպեր Բարբերո (իսպ.՝ Arón Julio Manuel Piper Barbero, մարտի 29, 1997(1997-03-29), Բեռլին, Գերմանիա[3] ), առավել հայտնի է որպես Արոն Պիպեր, Գերմանիայում ծնված իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության «Էլիտա» երիտասարդական հեռուստասերիալում մարմնավորած Անդերի դերով[4]։
Պիպերը ծնվել է ԳերմանիայիԲեռլին քաղաքում[3]։ Հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ իսպանուհի[3]։ Ընտանիքն Իսպանիա է տեղափոխվել է, երբ տղան 5 տարեկան էր։ Կատալոնիայում մի քանի տարի ապրելուց հետո նրանք որոշում են տեղափոխվել Աստուրիա (Ավիլես և Լաուրկա քաղաքներ)։
Պիպերն ուսումնասիրել է դերասանական վարպետություն և ռեժիսուրա[3]։ Կարողանում է խոսել 4 լեզուներով՝ իսպաներեն, կատալոներեն, գերմաներեն և անգլերեն։