Էլին Վալլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլին Վալլին
Ծնվել էդեկտեմբերի 29, 1884(1884-12-29)
ԾննդավայրԳյոթեբորգ
Վախճանվել էմարտի 25, 1969(1969-03-25) (84 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունAlthin's School of Painting?, Կոնստֆակ, Կոլարոսսիի ակադեմիա և Էրեբրու գիմնազիա
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
ՈւսուցիչՀուլդա Լունդին
ԱմուսինԴավիդ Վալլին
ԶավակներԲիանկա Վալլին և Սիգուրդ Վալլին
 Elin Wallin Վիքիպահեստում

Էլին Կրիստինա Վալլին (շվեդ.՝ Elin Kristina Wallin, դեկտեմբերի 29, 1884(1884-12-29), Գյոթեբորգ - մարտի 25, 1969(1969-03-25), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարչուհի։

Եղել է շվեդ նկարիչ Դավիդ Վալլինի կինը։ Էլին Վալլինը մեծացել է Էրեբրոյի Էկերսգատան փողոցում գտնվող թիվ 13 տանը։ Նա տարրական դպրոցի ուսուցիչ Վիկտոր Լունդբերգի և նրա կնոջ՝ Աննա Լունդբերգի (ծննդյամբ Կալլինգ) դուստրն էր։ Նրա եղբայրը՝ Կարլ Վիդլունդը, ջուլհակ էր և տեքստիլի նկարիչ[1][2]։ Էլինի երեխաները` Բիանկա Վալլինը (1909-2006) և Սիգուրդ Վալլինը (1916-1999) նույնպես նկարիչներ դարձան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի գեղանկարչության դպրոցը: Լուսանկարը` 1903 թվականի, աջից չորրորդը Էլին Վալլինն է

Էրեբրոյի աղջիկների դպրոցն ավարտելուց հետո Էլին Վալլինը ընդունվել է Էրեբրոյի տեխնիկական դպրոցի երեկոյան դասընթացներ, որտեղ սովորել է 1901 և 1902 թվականներին։ 1902 թվականին նա քննություն է հանձնել Ստոկհոլմի Հուլդա Լունդինի սեմինարիայում ձեռագործության վարպետուհի դառնալու համար, այնուհետև 1902-1904 թվականներին ուսումը շարունակել է Քալեբ Ալթինի մասնավոր գեղարվեստի դպրոցում, որը գտնվում է Ստոկհոլմի Էստերմալմի շրջանի Գրեվգանթան փողոցի 26 շենքում։ Մի քանի տասնամյակ դպրոցը կարևոր դեր է խաղացել երիտասարդ նկարիչների Արվեստի ակադեմիա ընդունվելու նախապատրաստման գործում։ 1902-1904 թվականներին Վալլինը սովորել է Ստոկհոլմի համալսարանական արվեստի, արհեստների և դիզայնի երեկոյան քոլեջում (Կոնստֆակ)։ Կոնստֆակը, որը երբեմն կոչվում էր նաև Տեխնիկական դպրոց, այդ ժամանակ գտնվում էր Նորմալմի Բերիդարեբանան թաղամասում` Սուրբ Կլարայի եկեղեցու և Հյոթորգետի միջև։ 1905-1906 և 1910-1911 թվականներին նա սովորել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում։ Կոլարոսի ակադեմիան ընդունում էր կանաց սեռի ուսանողների և թույլ էր տալիս նրանց նկարել մերկ տղամարդ բնորդների։ Կոլարոսին այլընտրանք էր իշխանությունների կողմից սատարվող Գեղեցիկ արվեստների դպրոցին, որն այդ ժամանակվա շատ խոստումնալից երիտասարդ նկարիչների կարծիքով դարձել էր չափազանց պահպանողական։ Իր արվեստը կատարելագործելու նպատակով ամուսնու՝ Դավիդ Վալլինի հետ միասին Էլինը 1905 թվականին մեկնել է Լոնդոն, 1905-1906 թվականներին և 1910-1911 թվականներին՝ Փարիզ, 1908-1910 թվականներին՝ Իտալիա, 1905-1906 թվականներին և 1908 թվականին՝ Գերմանիա, 1908 թվականին՝ Դանիա։

Էլին Վալլինի գործերի մեծ մասը ստեղծվել է 1902-1919 թվականներին։ Նա հիմնականում նկարել է դիմանկարներ, աշխատել է յուղաներկով, մատիտով և տեմպերայով, ինչպես նաև նկարել է ծաղիկներ և բնանկարներ յուղաներկի, ջրաներկի, մատիտի և փայտածխի միջոցով։ Ամուսնու նկարած բնանկարներն ու դիմանկարները նման էին ֆրանսիական իմպրեսիոնիզմի վարպետների աշխատանքներին, բայց, ընդհանուր առմամբ, նա ուներ իր անհատական ոճը, որը հատկապես դրսևորվում էր երեխաների դիմանկարներում` իրենց վառ գունային ստվերագծերով։ Վալլինը կատարել է նաև նկարազարդումներ ամսագրերի համար։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլին և Դավիդ Վալլինները: Պսակադրությունը տեղի է ունեցել 1905 թվականի սեպտեմբերի 14-ին Էրեբրուի Սուրբ Նիկոլայ եկեղեցում:

Էլին Վալլինը ընդամենը 20 տարեկան էր, երբ ամուսնացավ 29-ամյա Դավիդ Վալլինի հետ 1905 թվականի սեպտեմբերի 14-ին (նրանք նշանվել էին այդ տարվա մարտի 25-ին)։ Դա հանդիսավոր եկեղեցական հարսանիք էր, արարողությունը տեղի էր ունեցել Էլինի հայրենի քաղաք Էրեբրույի Սուրբ Նիկոլայ եկեղեցում[3][4]։ Նորաթուխ ամուսինը՝ Դավիդը, ցուցահանդես էր կազմակերպել Էրեբրու քաղաքում նույն շաբաթվա ընթացքում, երբ կայանալու էր հարսանիքը։ Սա առաջին ցուցահանդեսներից մեկն էր, որ նա երբևէ ունեցել էր։

Հարսանիքից հետո նրանք հարսանեկան ճամփորդության են մեկնել Փարիզ և Լոնդոն։ Դավիդը Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում Էլինի հետ միասին նկարել են մի քանի ոչ մեծ նկարներ։ Ամուսինները բնակություն են հաստատել Ստոկհոլմում, նրանք ունեցել են յոթ երեխա, որոնք ծնվել էին 1906, 1907, 1909, 1912, 1916, 1922 և 1924 թվականներին՝ հինգ աղջիկ և երկու տղա[5]։ Երկու մեծ աղջիկները ծնվել են Շվեդիայում (Հելենան և Հիլեվին)։ Նրանց դուստր Բիանկան ծնվել է 1909 թվականին Իտալիայի Հռոմ քաղաքում։ Նրանց չորրորդ դուստրը՝ Դագնին, ծնվել է 1912 թվականին, Փարիզում։

1908 թվականին Դավիդ Վալլինն արժանացել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ճամփորդական կրթաթոշակի, որն այնուհետև երկարացվել է ևս մեկ տարով։ Հաջորդ տարի նա ևս մեկ մրցանակի է արժանացել։ Այս մրցանակները նրան թույլ են տվել ապրել Իտալիայում, իսկ այնուհետև Ֆրանսիայում 1908-1913 թվականների ընթացքում իր ողջ ընտանիքի հետ միասին։ 1908-1910 թվականների ընթացքում ընտանիքը բնակվել է Հռոմում՝ Լեմանների պանսիոնատում։ Ամռանը Դավիդը բնակվում էր Վոլտերայում, որը գտնվում էր Ֆլորենցիայի հարավ-արևմուտքում, որտեղ կար նկարիչների գաղութ։ 1910-1913 թվականների ընթացքում ընտանիքն ապրել է Փարիզում` Մոնպառնասում-Լյուքսեմբուրգում։ Փարիզում գտնվելու ընթացքում Վալլին ընտանիքը ծանոթացել է մի քանի այլ շվեդ նկարիչների, այդ թվում` քանդակագործ Գոտֆրիդ Լարսոնի (1875-1936), նրա կնոջ` Կարեն Լարսոնի (ծննդյամբ` Վալլեր) հետ, որը 1908–1913 թվականներին բնակվում էր Փարիզում և նկարիչ ու լուսանկարիչ Էրիկ Տրյուգելինի (1879-1962) հետ[6][7]։

1913 թվականի աշնանն ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա, Ստոկհոլմ, որտեղ ծնվել է հինգերորդ երեխան` Սիգուրդը։ Բայց 1919 թվականի ամռանը դժբախտություն է պատահել, նրանց երկու աղջիկները՝ Հիլվին և Դագին, խեղդվել ու մահացել են։ Այս դեպքը մեծապես ազդել է ամուսինների ստեղծագործական աշխատանքի վրա, Էլինը դադարել է նկարել, Դավիդը շատ մելամաղձոտ գործեր է նկարել, այդ թվում մայրը երեխայի հետ։ Մի քանի տարի անց ընտանիքում ծնվել են ևս երկու երեխա՝ աղջիկ և տղա։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svenskt konstnärslexikon, (Who is who in Swedish art), Volume 5, page 580, Allhems Förlag AB, Мальмё, 1967, author Ingrid Martelius, a Swedish art- and culture historian.
  • Svenskt konstnärslexikon, (Who is who in Swedish art), Volume 5, pages 577—579, Allhems Förlag AB, Мальмё, 1967, author Viggo Loos (1895—1974), a Swedish newspaper editor, art publicist and Doctor of Philosophy in Art History.
  • Wallinska släktarkivet (Wallin family archive), Kungl. Biblioteket (Национальная библиотека Швеции), Humlegården, Stockholm, Accession Number ACC2008_024, Ediffah. Accession Number ACC2008_024.
  • Wallinska släktarkivet, tillägg (fotografier) (Wallin family archive, addition (photographies)), Kungl. Biblioteket, (Национальная библиотека Швеции), Humlegården, Stockholm, ACC2008_137, Ediffah. Accession Number ACC2008_137.
  • David Wallins papper rörande hans konstnärliga verksamhet (David Wallin’s paper about his artistic work), Kungl. Biblioteket (Национальная библиотека Швеции), Humlegården, Stockholm, ACC2008_138, Ediffah. Accession Number ACC2008_138.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Damastvävaren Carl Widlund (The Damask Weaver Carl Widlund)
  2. «About Klässbols Linneväveri and Carl Widlund». Արխիվացված է օրիգինալից 20 июля 2011-ին. Վերցված է 18 марта 2020-ին.
  3. An old picture of Sankt Nikolai kyrka in Örebro, from the 1870s.
  4. Picture of the Church of Saint Nicolai in Örebro
  5. Vem är vem? Stockholmsdelen 1945, page 925, David Wallin and his family.
  6. Erik Tryggelin in Konstnärslexikonett Amanda
  7. Erik Tryggelin in Artnet