Էլիզաբեթ Գուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Գուլդ
անգլ.՝ Elizabeth Gould
Ի ծնեանգլ.՝ Elizabeth Coxen[1]
Ծնվել էհուլիսի 18, 1804(1804-07-18)[2][3]
ԾննդավայրՌամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էօգոստոսի 15, 1841(1841-08-15)[2][3] (37 տարեկան)
Մահվան վայրՄեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարազարդող, գիտական պատկերազարդող և բնագետ
ԱմուսինJohn Gould?[1]
ԶավակներCharles Gould?
 Elizabeth Gould Վիքիպահեստում

Էլիզաբեթ Գուլդ (անգլ. ՝ Elizabeth Gould հուլիսի 18, 1804(1804-07-18)[2][3], Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 15, 1841(1841-08-15)[2][3], Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի նկարիչ-նկարազարդող։

Կենդանաբան Ջոն Գուլդի կինը։ Ամուսնու օրնիտոլոգիական գրքերի համար պատրաստել է բազմաթիվ վիմագրություններ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Գուլդը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Լոնդոնի ընտանիքներից մեկում աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել լատիներեն, ֆրանսերեն և երաժշտություն։ 24 տարեկան հասակում ամուսնացել է Ջոն Գուլդի հետ։ Նրանք ունեցել են յոթ երեխա՝ երեք դուստր (Էլիզա, Լուիզա և Սառա) և չորս որդի (Ջոնը, որը մահացել է մանուկ հասակում, Ջոն Հենրինը, Ֆրանկլինը և Չարլզը)։

Ամուսինը հորդորել է երեխաներին սովորել լիտոգրաֆիայի տպագրության նոր եղանակներ։ Ամուսնու «A Century of Birds from the Himalaya Mountains» առաջին ստեղծագործության համար նա թռչունների նկարներ է ստեղծել մեծ կրաքարային տախտակների վրա։ Վաղ շրջանի աշխատանքներում դեռևս նկատելի է Էլիզաբեթ Գուլդի անփորձությունը։ Իր վիմագրության տեխնիկան բարելավելու համար նա դասեր է վերցրել Էդվարդ Լիրից։

1838 թվականի մայիսից բրիտանացի բնագետ Ջոն Գիլբերտի հետ միասին (անգլ.՝ John Gilbert) ամուսնուն ուղեկցել է Ավստրալիա և Թասմանիա կատարած հետազոտական ուղևորության ժամանակ։ Իր հետ տարել է ավագ 7-ամյա որդուն՝ երեք փոքր երեխաներին թողնելով Անգլիայում։ 1838 թվականի սեպտեմբերին նրանք ժամանել են Թասմանիա, որտեղ ծանոթացել են անգլիացի դերծովակալ և Արկտիկայի հետազոտող սըր Ջոն Ֆրանկլինի և նրա կնոջ՝ Ջեյնի հետ։ Շատ չանցած՝ նա իր վեցերորդ որդուն ունեցել է Հոբարթում՝ Թասմանիայում։ Նա որդուն անվանել է Ջոն Ֆրանկլին, ում տանը ինքը հաճախ էր լինում, մինչ Ջոն Գուլդը զբաղվում էր դաշտային հետազոտություններով։ 1840 թվականի օգոստոսին զույգը երկու երեխաների հետ վերադարձել է Անգլիա։ Էլիզաբեթ Գուլդը մահացել է ծննդաբերության ժամանակ 1841 թվականի օգոստոսի 15-ին, 37 տարեկան հասակում՝ իր ութերորդ երեխայի ծնվելուց հետո։

Վիմագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Գոլդը նկարել է ավելի քան 600 թռչունների, կաթնասունների և բույսերի նկարներ։ Նրա գործերից շատերը տպագրվել են ամուսնու հետևյալ հրապարակումներում.

  • «A Century of Birds from the Himalaya Mountains» (1831 և 1832)
  • «The Birds of Europe» (1832-1837)
  • «A Monograph of the Ramphastidae, or Family of Toucans» (1834)
  • «A Monograph of the Trogonidae» (1835-1838)
  • «A Synopsis of the Birds of Australia» (1837-1838)
  • «The Birds of Australia» (1837-1841)
  • «Icones Avium» (1837-1838)

Էլիզաբեթի մահից հետո Ջոն Գուլդը, ով ավելի շատ գիտաշխատող էր, քան նկարիչ, խնդրել է վիմագրագետ Հենրի Ք. Ռիխտերին (անգլ.՝ Henry Constantine Richter) շարունակել կնոջ աշխատանքը։ Էլիզաբեթ Գուլդի շատ վիմագրություններ Ռիխտերը վերցրել է «Ավստրալիայի թռչունները» (The Birds of Australia) գրքի համար և հրապարակել իր անունով։

Սխալմամբ, Էլիզաբեթ Գուլդի գործերից շատերն այսօր ներկայացվում են որպես նրա ամուսնու գործեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elizabeth Gould — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1011908468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գուլդ» հոդվածին։