Էլիգուդերզ
| Իրանի քաղաք | ||
|---|---|---|
| Էլիգուդերզ | ||
| պարս.՝ اليگودرز | ||
| 33°24′2″N 49°41′41″E / 33.40056°N 49.69472°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Լոռեսթան | |
| Շահրեստան | Էլիգուդերզ | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 1982 մետր | |
| Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
| Բնակչություն | ▲89 268 մարդ (2016)[1] | |
| Հեռախոսային կոդ | 0664 | |
| Պաշտոնական կայք | aligoudarzcity.ir | |
|
| ||
Էլիգուդերզ (պարս.՝ دورود), քաղաք Իրանի արևմուտքում՝ Լոռեսթան օսթանում (նահանգում), Էլիգուդերզ շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է ▲89 268 մարդ (2016)[1]
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Լոռեսթանի արևելյան մասում՝ կենտրոնական Զագրոսի լեռնային տեղանքում, ծովի մակարդակից 1982 մետր բարձրության վրա[2], օսթանի վարչական կենտրոն Խորամաբադից 120 կմ արևելք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 290 կմ հարավ-արևմուտք։ Կլիման բարեխառն է, տարվա ընթացքում շատ են ցուրտ օրերը (մինչև 120), ինչն առաջին հերթին պայմանավորված է քաղաքի բարձրլեռնային դիրքով։ Տարեկան միջին ջերմաստիճանը +13 °C է։ Տեղումների միջին քանակը 270 մմ է[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 89 268 մարդ, որոնք կազմում էին 25 646 տնտեսություն[4]։ Բնակչությամբ Լոռեսթան օսթանի չորրորդ ամենախոշոր քաղաքն է Խորամաբադից, Բորուջերդից և Դորուդից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|
| 9 592[6] | 13 623[7] | 53 843 | 58 648[8] | 69 447[8] | 78 690[9] | 87 967[10] | 89 268[4] |
Ազգային կազմում գերակշռում են բախտիարները, լոռերը և պարսիկները, դավանականում՝ շիա մուսուլմանները։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիգուդերզի արևմուտքում գտնվում է լեռնաշղթան, որի բարձունքներից մեկը (Օշթորան Քուհը)[11], ունի ծովի մակարդակից ավելի քան 4000 մետր բարձրություն և ծածկված է սառցադաշտով։ Սառցադաշտի հալված ջրերը մի շարք լճեր են սնուցում, որոնք գտնվում են լեռնաշղթայի լանջերին։ Դրանցից ամենամեծը Գահար լիճն է[12] (կամ Գոլ Գահար), 1,5 կմ երկարությամբ և 600 մետր միջին լայնությամբ։ Քաղաքի շրջակայքում է գտնվում նաև Տամանդար լեռը[13] (3250 մ)՝ տարածաշրջանի ամենախոշոր որսահանդակներից մեկի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Физико-географические данные (անգլ.)
- ↑ Официальный сайт города Արխիվացված 2012-01-19 Wayback Machine (պարս.)
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Lorestan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Oshtoran kooh Mountain (անգլ.)
- ↑ Gahar Lake (անգլ.)
- ↑ Tamandar Mountain (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիգուդերզ» հոդվածին։ |
|
