Դորուդ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Բնակչություն | 121 608 մարդ (2016)[1] | |
Պաշտոնական կայք | shahrdari-doroud.ir | |
| ||
Դորուդ[2] (պարսկերեն՝ دورود), քաղաք Իրանի արևմուտքում՝ Լոռեսթան նահանգում։ Դորուդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով նահանգի երրորդ քաղաքն է[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանի իշխանությունները հաղորդում են, որ 2018 թվականի հունվարի 1-ին Դորուդ քաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ սպանվել է երկու մարդ՝ նշելով նաև, որ «անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ չեն բացել»[4]։ Թե որ կողմն է կրակ բացել ցուցարարների դեմ, դեռևս հայտնի չէ[5]։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Լոռեսթանի արևելյան մասում՝ արևմտյան Զագրոսի լեռնային տեղանքում՝ Տիրե և Մարբերե գետերի միախառնման տեղում[6]։ Ծովի մակարդակից ունի 1466 մետր բարձրություն[7]։ Դորուդը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Խորամաբադից, մոտ 62 կմ դեպի արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 315 կմ դեպի հարավ-արևմուտք։
Քաղաքի կլիման բնութագրվում է չափավոր տաք ամառներով և ձմռանը օդի ջերմաստիճանի համեմատաբար ցածր ցուցանիշներով[6]։ Միջին տարեկան ջերմաստիճանը +14°C է, իսկ միջին տարեկան տեղումների քանակը՝ 562 մմ[8]։
Քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում։ 2007 թվականի մարտի 7-ին Դորուդում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Արդյունքում վիրավորվել է առնվազն 35 մարդ[9]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը՝ 121 608 մարդ (2016)[1][3]։ Աճը կազմում է տարեկան մոտ 2,6%[8]։ Ազգային կազմում գերակշռում են բախտիարներն ու լոռերը[6], իսկ դավանանքայինում՝ շիիթ-մահմեդականները։
1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2012 |
---|---|---|---|---|---|---|
14 060 | 27 621 | 62 517 | 77 299 | 88 152 | 100 528 | 107 967[10] |
Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորուդը կարևոր առևտրային և գյուղատնտեսական կենտրոն է։ Բացի այդ, քաղաքում տեղակայված են Իրանի 3 խոշորագույն ցեմենտի գործարանները[6], որոնք օրական արտադրում են 4,5 հազար տոննա ցեմենտ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի շրջակայքում գտնվում են մի քանի ջրվեժներ։ Հայտնի են սեզոնային չորացող Չական ջրվեժը (Chakan)[11], որը գտնվում է քաղաքից հարավ, ինչպես նաև Շևի ջրվեժը (Shevy)[12], որը գտնվում է հարակից համանուն գյուղի շրջանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
- ↑ Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986.
- ↑ 3,0 3,1 World Gazetteer(անգլ.)
- ↑ «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-11
- ↑ В Иране во время протестов погибли два человека
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Encyclopædia Iranica(անգլ.)
- ↑ Физико-географические данные(անգլ.)
- ↑ 8,0 8,1 Доруд(անգլ.)
- ↑ Газета. Ru
- ↑ предполагаемое
- ↑ Chakan Waterfall(անգլ.)
- ↑ Shevy Waterfall(անգլ.)
|