Էլժբետա Զավացկա
Էլժբետա Զավացկա լեհ.՝ Elżbieta Zawacka | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1909[1] |
Ծննդավայր | Թորուն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10, 2009[1] (99 տարեկան) |
Մահվան վայր | Թորուն, Լեհաստան |
Գերեզման | Cemetery of St. George in Toruń |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Գդանսկի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան |
Գիտական աստիճան | scientific professorship degree?[2] (հունվարի 15, 1996) |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս և սպա |
Աշխատավայր | Թորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարան և Գդանսկի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Elżbieta Zawacka Վիքիպահեստում |
Էլժբետա Զավացկա (լեհ.՝ Elżbieta Zawacka. մարտի 19, 1909[1], Թորուն, Գերմանական կայսրություն - հունվարի 10, 2009[1], Թորուն, Լեհաստան), նաև հայտնի է իր անվանական նշանով՝ Զո, լեհ պրոֆեսոր, սկաուտ հրահանգիչ, Մեծ Բրիտանիայի հատուկ գործողությունների գործակալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհական դիմադրության շարժման մարտիկ[3]։ Լեհական բանակի բրիգադի գեներալ (լեհական բանակի պատմության մեջ երկրորդ և վերջին կինը, որն ունի այս կոչումը). մայիսի 3-ին նախագահ Լեխ Կաչինսկիու նախաձեռնությամբ այս կոչումը շնորհվել է անձամբ։ Հայրենի բանակի համար սուրհանդակ էր՝ նամակներ և այլ փաստաթղթեր էր փոխանցում նացիստների կողմից օկուպացված Լեհաստանից՝ Լեհաստանի վտարանդի կառավարությանը և հակառակը[4]։ Նրա սովորական երթուղին ձգվում էր Վարշավայից Բեռլին և Շվեդիայից Լոնդոն։ Նաև պատասխանատու էր հայրենի բանակի այլ սուրհանդակների երթուղիների կազմակերպման համար[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավացկայան ծնվել է Թորուն քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Պրուսական Լեհաստանի կազմում։ Ավարտել է Պոզնանի համալսարանը՝ մաթեմատիկոսի մասնագիտությամբ։ 1930-ականների վերջերին աշխատել է որպես ուսուցչուհի մի քանի միջնակարգ դպրոցներում, միաժամանակ աշխատելով որպես հրահանգիչ Przysposobienie Wojskowe Kobiet (կանանց ռազմական պատրաստություն) կիսառազմական կազմակերպությունում[6]։ Վերմախտի լեհական արշավի ժամանակ Զավատսկայան եղել է կանանց ռազմական պատրաստության Սիլեզիայի շրջանի հրամանատարը, ինչպես նաև մասնակցել է Լվովի պաշտպանությանը[5]։
1939 թվականի հոկտեմբերին միացել է Զինված պայքարի միության Սիլեզիայի մասնաճյուղին՝ «Զելմա» կեղծանունով, որը հետագայում փոխվել է «Զո»-ի։ 1940 թվականի վերջին նրան տեղափոխեցին Վարշավա, որտեղ սկսել է սուրհանդակային գործունեություն։ Նա նաև ներկայացուցիչ էր Ներքին բանակի արտաքին հարաբերությունների վարչությունում։ 1943 թվականի փետրվարին Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի միջով ճանապարհորդել է Ջիբրալթար, որտեղից նրան ինքնաթիռով տեղափոխել են Լոնդոն։ Մեծ Բրիտանիայում զբաղվել է պարաշյուտային սպորտով։
1944 թվականին Զավացկայան մասնակցել է Վարշավայի ապստամբությանը և ձախողումից հետո մեկնել Կրակով, որտեղ շարունակել է իր ընդհատակյա գործունեությունը։ 1945 թվականին միացել է հակակոմունիստական կազմակերպությանը, որը կոչվում էր «Ազատություն և անկախություն» (WiN), սակայն հեռացել է և սկսել դասավանդել[5]։
1951 թվականին Զավացկայային ձերբակալել են Հանրային անվտանգության նախարարության գործակալները, որոնք նաև խոշտանգել են նրան։ Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման դավաճանության և լրտեսության համար, սակայն շուտով նրա պատժաչափը կրճատվել է՝ ազատ է արձակվել 1955 թվականին։ Բանտից ազատվելուց հետո Զավացկայան դոկտորի կոչում է ստացել Գդանսկի համալսարանում։ Նա եղել է Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի մանկավարժության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ հիմնել է անդրագոգիայի ամբիոնը։ 1978 թվականին Նա թողել է դասավանդումը, երբ Լեհաստանի անվտանգության ծառայությունը փակել է իր բաժինը։ Նաև եղել է Ներքին բանակի զինվորների համաշխարհային միության ակտիվ անդամ և 1980-ականներին համագործակցել է «Համերաշխություն» արհմիության հետ[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ արծվի շքանշան (1995)
- Virtuti Virtuti շքանշան, արծաթե խաչ (երկու անգամ)
- Քաջերի խաչ (հինգ անգամ)
- Հրամանատարի խաչ՝ Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով, պարգևատրվել է նաև Սպայական խաչով
- Ոսկե խաչ սրերով
- Հայրենի բանակի խաչ
- Բանակի մեդալ (չորս անգամ)
- Pro Memory մեդալ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Polish Science
- ↑ «Zmarła Elżbieta Zawacka, 100-letnia 'Cichociemna'» (լեհերեն). gazetapl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Zawacka Elżbieta - Encyklopedia PWN - źródło wiarygodnej i rzetelnej wiedzy». encyklopedia.pwn.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Fundacja Generał Elżbiety Zawackiej». zawacka.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Zawacka Elżbieta - WIEM, darmowa encyklopedia». portalwiedzy.onet.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- Մարտի 19 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Հունվարի 10 մահեր
- 2009 մահեր
- Լեհաստանում մահացածներ
- Գդանսկի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ գեներալներ
- Լեհեր
- Կանայք քաղաքականությունում
- Լեհ պատմաբաններ
- Լեհաստանի քաղաքական գործիչներ
- Լեհ մանկավարժներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած լեհեր
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում