Էլեն Ֆայն
Էլեն Ֆայն Helen Fein | |
|---|---|
| Ծնվել է | 1934[1][2][3] |
| Մահացել է | մայիսի 14, 2022[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սոցիոլոգ |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Էլեն Ֆայն (անգլ.՝ Helen Fein, 1934[1][2][3] - մայիսի 14, 2022[4]), ամերիկացի սոցիոլոգ և քաղաքագետ, պրոֆեսոր, 1987 թվականին դարձել է Ցեղասպանության հետազոտության ինստիտուտի (ԱՄՆ) գործադիր տնօրեն[5]։ Նա չորս գրքերի և մենագրությունների հեղինակ և խմբագիր է, միջազգային անվտանգության ծրագրի (Հարվարդի համալսարան) նախկին աշխատակից[6], ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր և նրա առաջին նախագահը։
Էլեն Ֆայնի ուսումնասիրությունները վերաբերում են հիմնականում ցեղասպանությանը, մարդու իրավունքներին, հավաքական բռնության և այլ հարցերի[7]։ Իր աշխատություններում ցեղասպանության հիմնախնղիրը քննարկել է միջազգային հարաբերությունների և իրավունքի տեսանկյունից։ Մի շարք հոդվածներում տվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Գերմանիայում ֆաշիզմի տարիներին հրեաների ջարդերի համեմատական վերլուծությունը։ Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային կոնֆերանսների, մասնավորապես Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) կայացած կոնֆերանսում վճռական քննադատության է ենթարկել թուրք ներկայացուցչի հաղորդումը, որը ժխտում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Genocide Watch, 1992.
- Genocide: A Sociological Perspective, 1993
- Accounting for Genocide, 1979
- Human Rights and Wrongs, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 CONOR.Sl
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://zoryaninstitute.org/the-zoryan-institute-remembers-dr-helen-fein/
- ↑ Crimes of War project, magazine, 2003 Արխիվացված 2010-06-04 Wayback Machine
- Helen Fein Արխիվացված 2019-05-13 Wayback Machine, Holocaust Memorial Museum - ↑ «Biography at Harvard University site». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Deidre Butler, "Holocaust Studies in the United States", Jewish Women's Archive
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |