Էլեն Նիիտ
Էլեն Նիիտ էստ․՝ Ellen Niit | |
|---|---|
Էլեն Նիիտի կիսանդրի[Ն 1] | |
| Ծնվել է | հուլիսի 13, 1928[2][3] |
| Ծննդավայր | Տալլին, Էստոնիա[4] |
| Վախճանվել է | մայիսի 30, 2016[3] (87 տարեկան) |
| Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա |
| Գերեզման | Ռահումյաեի գերեզմանոց |
| Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող և բանաստեղծուհի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տարտուի համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Q43749609? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Հելդուր Նիիտ[5][6] և Յաան Կրոս[5] |
| Զավակներ | Toomas Niit?, Eerik-Niiles Kross?, Märten Kross? և Maarja Undusk? |
Էլեն Նիիտ (էստ․՝ Ellen Niit, ծնունդով` Էլլեն Պեետերովնա[7] Հիոբ, հուլիսի 13, 1928[2][3], Տալլին, Էստոնիա[4] - մայիսի 30, 2016[3], Տալլին, Էստոնիա), էստոնացի մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ։ Էստոնիայի ԽՍՀ վաստակավոր գրող (1977 թ.):
Էլեն Նիիտը գրել է ավելի քան քառասուն արձակ և բանաստեղծական գրքեր երեխաների համար։ Նա նաև գրել է մի շարք արձակ և բանաստեղծական ժողովածուներ մեծահասակների համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնութ լեզուներով[8]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեն Նիիտը ծնվել է աշխատավորի ընտանիքում։ 1938-1943 թվականներին հաճախել է Տապայի հանրակրթական դպրոց, ապա՝ Տալլինի 4-րդ հանրակրթական դպրոց։
Այնուհետև 1952 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի էստոներեն լեզվի և գրականության ֆակուլտետը (1952), սովորել է Էստոնիայի մանկական գրականության ամբիոնի ասպիրանտուրայում (1952-1956), որի ընթացքում Նիիտը զբաղվել է էստոնական մանկական գրականության ուսումնասիրությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 - 1961 թվականներին եղել է Էստոնիայի ԽՍՀ գրողների միության պոեզիայի խորհրդատու, 1961 - 1963 թվականներին՝ Էստոնիայի ETV հեռուստատեսության խմբագիր։
Էլեն Նիիթն ազատ գրող էր 1963 թվականից։ Նա նաև թարգմանել է ստեղծագործություններ հունգարերենից (Պետեֆի), ռուսերենից (Եսենին, Չուկովսկի) և այլ լեզուներից[9]։
Էստոնիայի ԽՍՀ Յուհան Սմուուլի գրական մրցանակի (1971, 1978) և Էստոնիայի ազգային մշակույթի մրցանակի դափնեկիր (2009)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1985), ատենախոսության թեման է «Էստոնական ափերի բարբառների վանկաչափական (просодические) բնութագրերը և բալթյան վանկաչափական արեալի կառուցվածքը»[7]։
Թարգմանել է Շանդոր Պետեֆիի ավելի քան 120 բանաստեղծություն[10]։ 2009 թվականին Էլեն Նիիտի կիսանդրին բացվել է Կիշկորոշում՝ Շանդոր Պետեֆիի ծննդավայրում[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին ամուսնությամբ (1949-1958) եղել է էստոնացի բանահավաք և գրականագետ Հելդուր Նիիտի (1928-2010) կինը: Այդ ամուսնությունից ծնվել է որդին՝ Թոմաս Նիիտը (1953-2020)։
Էլեն Նիիթը 1958 թվականին ամուսնացել է գրող Յաան Կրոսի (1920-2007) հետ։ Այս ամուսնությունից ծնվել են դուստրը՝ նկարիչ և գրող Մաարյա Ունդուսկը (ծնված 1959 թ.), և երկու որդին` դիվանագետ Էերիկ-Նիլես Կրոսը (ծնված 1967 թ.) և երաժիշտ, գրող, նկարիչ և պրոդյուսեր Մյարտեն Կրոսը (ծնված 1970 թ.):
Էլեն Նիիտը հիմնականում ապրել է Տալլինում։ Բնակվել է Տարտուում, Կաստանի փողոց 86 տանը[12], Տալլինում, Հարյու փողոց 1 տանը[13]։
Էլեն Նիիտը մահացել է 2016 թվականի մայիսի 30-ին: Նա թաղված է Ռահումյաե գերեզմանատանը, ամուսնու՝ Յաան Կրոսի կողքին։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժողովածուներում և ամսագրերում հրատարակվելուց բացի, Էլեն Նիիտի ստեղծագործությունները ներառում են յոթ հատոր բանաստեղծություն, երեք հատոր բանաստեղծությունների ընտրանի, ինը հատոր չափածո և վեց մանկական գրքեր՝ գրված արձակով։
Ամենամեծ ժողովրդականություն է ձեռք բերել Էլեն Նիիտի գրած առաջին մանկական արձակ «Պիլլե-Ռինի պատմությունները» (Pille-Riini lood) գիրքը[14], որը լուս է տեսել 1963 թվականին, նաև նյութ է ծառայել Vennaskond պանկ խմբի Պիլլե-Ռին երգի համար[15]։
Քնարերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկիրը լի է գտածոներով (1960)
- Թռնահատը (1970)
- Արջերը հասկանում են (1972)
- Լինել ինքդ քեզնով, դառնալ կրիա (1979)
- Կրոլլի պատմությունները (1979)
- Բարև, բարև գառ (1993)
- Ավելի ու ավելի շատ Կրոլլի հետ երկրում և ավելին (2002):
Բանաստեցծությունների ընտրանի
- Միդլենդ (1974)
- Մեծ ճահճի ծառը (1983)
- Ծիածանի վրա (1999):
Ոտանավորներ
- Ինչպես հայտնաբերվեց ծամոնի ծառը (1954)
- Գնացք (1957)
- Արջերը հասկանում են (1967)
- Բաց դռներ (1970)
- Մեծ նկարը (1971)
- Ինչպես էր Կրոլլն ուզում լվանալ հատակը (1993)
- Կրոլլի գունազարդման գիրք (1994)
- Ագռավը և բոլոր ձայները (1994)
- Նրբաբլիթի օրենքը (1999):
Արձակ
- Պիլլե-Ռինի պատմությունները (1963, Pille-Riini lood)[14][16]
- Նապաստակիկի հեքիաթը, ով չէր ուզում քնել (1967, Jutt jänesepojast, kes ei tahtnud magama jääda[17])[18]
- Նոր և հին պատմություններ Տրիինուի և Տաավիի մասին (1970, Triinu ja Taavi jutud)[19][20]
- Տրիինուի և Տաավիի նոր և հին պատմությունները (1977, Triinu ja Taavi uued ja vanad lood)[21]
- Նապաստակի գիշերը հայրիկի հետ (1982, Jänesepojaõhtu koos isaga)[22]
- Քեռի սոխակի սոխակը (1998, Onu Ööbiku ööpäev )[23]
- Հմուտ ներկարարը[24]
- Հայրիկը, ես և նապաստակիկը[25]
- Սևաչյա նապաստակիկ[26]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էլեն Նիիտի կիսանդրին Հունգարիայի Կիսկյորյոշ քաղաքի Պետոֆիի թարգմանիչների քանդակների զբոսայգում գտնվող Շանդոր Պետեֆիի թանգարանի այգում: Քանդակագործ Էռնա Վիիտոլի 1954 թվականին արված աշխատանքը բացվել է 2009 թվականի հուլիսի 31-ին: Կիսանդրին պատկերում է Էլեն Նիիտին հենց այն տարիներին, երբ նա նվիրվել է Պետեֆիի էստոնականացմանը:[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ERR (2009-07-30). «Ungari tõlkijate skulptuuripargis avatakse Ellen Niidu büst». ERR (էստոներեն). Վերցված է 2025-11-16-ին.
- ↑ 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1016154518 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 http://ellen-niiit.weebly.com/perekond.html
- ↑ https://kultuur.postimees.ee/330489/in-memoriam-heldur-niit
- ↑ 7,0 7,1 «Каталог РНБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Ellen Niit». Eesti Lastekirjanduse Keskus (էստոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Eesti Elulood. Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus 2000 (= Eesti Entsüklopeedia 14) ISBN 9985-70-064-3, S. 324.
- ↑ «Ellen Niit». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Estonian Foreign Ministry (2009 թ․ հուլիսի 31), A bust of Ellen Niit was unveiled in Kiskőrös, the birthplace of Sándor Petőfi, Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին
- ↑ «Союз писателей СССР. Справочник… — Москва : Сов. писатель, 1954-». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Союз писателей СССР. Справочник… — Москва : Сов. писатель, 1954-. на 1 декабря 1963 г. / Сост. Н. В. Боровская. — 1964. — 774 с.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 14,0 14,1 Ellen Niit - Pille-Riini Lood (անգլերեն), Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին
- ↑ Vennaskond – Pille-Riin, Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Jutt jänesepojast, kes ei tahtnud magama jääda (էստոներեն).
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Triinu ja Taavi jutud 1970 -- Raamatukoi raamatupood». villu.raamatukoi.ee. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Ellen Niit (1977). Triinu ja Taavi uued ja vanad lood.
- ↑ «Jänesepojaõhtu koos isaga 1982 -- Raamatukoi raamatupood». villu.raamatukoi.ee. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Onu Ööbiku ööpäev». Goodreads (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Каталог РНБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нийт // Краткая литературная энциклопедия. Т. 5. — 1968 (текст)
- Էլեն Նիիտի կենսագրությունը ռուսերեն
- Գրականություն Էլեն Նիիտի և նրա մասին Գերմանիայի ազգային գրադարանի կայքում
- 80-ամյա Էլեն Նիիթ. Ծեր կյանքը շատ ավելի հեշտ է, քան երիտասարդը Էլեն Նիթի հետ հարցազրույց; Postimees, 12 հուլիսի, 2008
- Էլեն Նիիտի ծննդյան 80-ամյակը նշվել է Հիումայում, Postimees, 14 հուլիսի, 2008
- Էլեն Նիիթը՝ գերմանական գրադարանի կայքում(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Նիիտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 2016 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Էստոնացի արձակագիրներ
- Էստոնացի բանաստեղծներ
- Էստոնացի բանաստեղծուհիներ
- Էստոնացի թարգմանիչներ
- Էստոնացի կին գրողներ
- Էստոնացի մանկագիրներ