Յուհան Սմուուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Յուհան Սմուուլ
J Smuul monument.jpg
Ծնվել է փետրվարի 18, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2]
Ծննդավայր Կոգուվա, Մուհու, Սաարեմաա, Էստոնիա
Վախճանվել է ապրիլի 13, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2] (49 տարեկանում)
Վախճանի վայր Տալլին, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, լրագրող և սցենարիստ
Լեզու էստոներեն
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներ «Դառը պատանեկություն», «Սառցե գիրք», «Ատլանտյան օվկիանոս», «Գնդապետի այրին...»
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
Ամուսին Իտա Սակս

Յուհան Յուրայի Սմուուլ (էստ․՝ Juhan Smuul, մինչև 1954 թ-ը՝ Յոհաննես Շմուուլ, 18 փետրվարի, 1922, Կոգուվա, Մուհու, Էստոնիա13 ապրիլի 1971, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լենինյան (1961) և Ստալինյան երրորդ աստիճանի (1952) մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Սմուուլը ծնվել է 1922 փետրվարի 18-ին Մուհու շրջանի Կոգուվա գյուղում՝ ձկնորսի ընտանիքում։ 1936 թ. ավարտելով նախնական կրթությունը՝ սկսել է զբաղվել ձկնորսությամբ ու գյուղական տնտեսությամբ։ 1941 թ. զորակոչվել է բանակ, սակայն աչողջական խնդիրների պատճառով ռազմաճակատ չի ուղարկվել և 1944 թ. զորացրվել է։ 1943 թվականից աշխատակցել է էստոնական «Rahva Hääl» («Ժողովրդի ձայնը») թերթին, այնուհետև աշխատել է որպես «Մանգաղ և մուրճ» թերթի խմբագրի տեղակալ և «Պիոներ» ամսագրի խմբագիր։ Եղել է Էստոնիայի ԽՍՀ գրողների միության վարչության նախագահ (1953-1971), ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-1971), Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի և ԽՍՀՄ V—VI գումարումների Գերագույն խորհուրդի պատգամավոր (1958-1966)։

Յուհան Սմուուլը մահացել է 1971 թ. ապրիլի 13-ին Տալլինում։

1971 թվականից էստոնացի վաստակաշատ գրողներին շնորհվում է Յուհան Սմուուլի անվան մրցանակ։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Սմուուլն ստեղծագործել սկսել է 1943 թ.։ Հրատարակել է էստոներեն բանաստեղծություների ժողովածուներ՝ «Դաժան երիտասարդություն» (1946), «Որ խնձորենիները ծաղկեն» (1951), պոեմներ՝ «Փոթորկի որդին», «Ինչի մասին էր խոսում ձկնորսը» (1947), «Կարմիր գնացք Կոգուվա գյուղից» (1947), «Յառվեսուուցի տղաների բրիգադը» (1948), «Պոեմ Ստալինին» (1949)։ Վերջին երկուսն ընդգրկվել են «Բանաստեղծություններ, պոեմներ» (1951) ժողովածուի մեջ։ Ռուսերեն լույս են տեսել «Բանաստեղծություններ», «Հատընտիր» ժողովածուները, ինչպես նաև «Էստոնական պոեմ» գիրքը։ «Ես կոմսոմոլ եմ» (1953) գիրքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմին։ Յուհան Սմուուլը շատ է ճանապարհորդել. նրա ճանապարհորդական տպավորություններն արտացոլվել են «Սառցե գիրք» (1958), «Ճապոնական ծով, դեկտեմբեր» (1963) գրքերում։

Առավել լայն ճանաչում է ստացել որպես արձակագիր։ Գրել է նաև պիեսներ՝ «Ատլանտյան օվկիանոս» (բեմադրվել է 1956, հրատարակվել 1957), «Լեա» (1959), «Ցըինը Կիխնու կղզուց.. (1964), «Գնդապետի այրին...» (1965, բեմադրվել 1966) և «Պինգվինների կյանքը» (1969) պիեսներում Սմուուլն այլաբանական-գրոտեսկային ձևով քննարկել է ժամանակակից գաղափարախոսական, քաղաքական և բարոյական խնդիրներ։ Այս պիեսների հետ գեղարվեստորեն կապված է «Մենախոսություններ» (1968) երգիծական գիրքը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png