Էլենի Ֆուրեյրա
Էլենի Ֆուրեյրա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ալբ․՝ Entela Fureraj |
Ծնվել է | մարտի 7, 1987[1] (36 տարեկան) Ֆիերի, Ալբանիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոփոփ[2] և փոփ[2] |
Մասնագիտություն | երգչուհի և պարուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Minos EMI և Panik Records? |
Կայք | elenifoureira.gr |
![]() |
Էլենի Ֆուրեյրա (հունարեն՝ Ελένη Φουρέϊρα, մարտի 7, 1987[1], Ֆիերի, Ալբանիա[1]), ալբանական ծագմամբ հույն երգչուհի[3], ով ներկայացրել է Կիպրոսի Հանրապետությունը Լիսաբոնում կայացած Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ եզրափակչում գրավելով պատվավո երկրորդ հորիզանականը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլենի Ֆուրեյրան ծնվել է 1987 թվականի մարտի 7-ին Ալբանիայի փոքիկ Ֆիեր քաղաքում։ Այնտեղ էլ անցել է վերջինիս մանկությունն ու պատանեկության առաջին տարիները՝ նախքան Հունաստանում մշտական բնակություն հաստատելը։ Էլենին երգում է երեք տարեկանից ի վեր։ Ավելի ուշ սովորել է կիթառ նվագել, իսկ որպես մասնագիտություն՝ սովորել հագուստի գեղարվեստական ձևավորում և դիզայն։
Էլենին իր պրոֆեսիոնալ երաժշտական գործունեությունը սկսել է 18 տարեկան հասակում։ Շուտով նա առաջարկներ է ստացել պրոդյուսերներ Վասիլիս Կոնտոպուլոսից և Անդրեաս Յախտակոսից՝ դառնալով «Mystique» խմբի անդամ։ Խմբի առաջին իսկ ձայնագրած երգը, որը կրում էր «Մեկ այլ էջում» (հուն․՝ «Σε άλλη σελίδα») անվանումը, Հունաստանում և Կիպրոսում դառնում է հիթ։ Շուտով խումբը համալրվում է նոր անդամներով, իսկ Էլենին «Մի արեք, եթե չեք հիշում» (հունարեն՝ «Μην κάνεις πως δεν θυμάσαι») երգի թողարկումից շատ չանցած լքում է խումբը՝ իր կարիերան շարունակելով որպես մենակատար (սոլո երաժիշտ)։
2010 թվականի փետրվարին երգչուհին մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթի հունաստանյան պատվիրակի ընտրությանը, իսկ 2017 թվականին՝ հաղթել Կիպրոսի ազգային ընտրությունում։ Շուտով Էլենին ներկայացնում է Կիպրոսը Լիսաբոնում կայացող Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Happy Birthday Eleni Foureira, Who Turns 35 Today // Greek City Times — 2022.
- ↑ 2,0 2,1 Wacey R. (unspecified title)
- ↑ Foureira Eleni Archived 2013-01-28 at the Wayback Machine. на Mygreek.fm Archived 2013-02-15 at the Wayback Machine.(հուն.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլենի Ֆուրեյրա կատեգորիայում։ |