Էզանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզանա
Դիմանկար
ԾննդավայրԱքսում (քաղաք)
ՔաղաքացիությունԱքսումի թագավորություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Ousanas?, մայր՝ Sofya of Axum?
Զբաղեցրած պաշտոններEthiopia, AKSUM?
 Ezana of Axum Վիքիպահեստում

էզանա (եթ․ ዔዛና ʿĒzānā), Աքսումի թագավորը, որը ընդգրկում է ներկայիս Տիգրայի տարածքը, հյուսիսային Եթովպիայի, Էրիթրեայի, Եմենի։ Ինքը՝ Էզանան, իրեն կոչում էր «Սաբեյի և Սալհենի, Հիմյարի և Զու Ռայդանի արքա»։ Ավանդույթի համաձայն՝ Էզանան գահը ժառանգել է իր հորից՝ Էլլա Ամիդայից (Ուզանա) մանուկ հասակում, ուստի նրա մայրը՝ Սոֆյան, եղել է ռեգենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա գահ է բարձրացել մոտ 325 թվականին։ Էզանաի օրոք Աքսումը հասավ զգալի տնտեսական, քաղաքական և մշակութային բարգավաճման։ Էզանաի օրոք, ով ինքը, լինելով հեթանոս, հետագայում մկրտվեց, Աքսումում տարածվեց քրիստոնեությունը։ Հաջողված արտաքին քաղաքականություն էր տարվում՝ ակսումիտները հաստատվեցին Արաբական թերակղզու հարավային ափին և դարձյալ ենթարկեցրին Գեէզի և Մերոէի թագավորությունները, ինչպես նաև Բեջա (բեգ) ցեղերը։ Էզանաի օրոք գեէզի լեզվով գրականությունը հայտնվեց, կատարվեց գրային բարեփոխում, հաստատվեց ձայնավորների նշանակումը։ Էզանայի անուն հետ կապված է Սիոնի Մարիամ Աստվածածնի առաջին տաճարի կանգնեցման հետ։

Էզանան իր մանկության դաստիարակին՝ սիրիացի քրիստոնյա Ֆրումենտիուսին նշանակեց Եթովպիայի եկեղեցու ղեկավար։ Հռոմեական կայսր Կոնստանդիոս II-ի պահպանված նամակը հասցեագրված է Էզանային և նրա եղբորը՝ Սեզանային և պահանջում է Ֆրումենտիուսին ուղարկել Ալեքսանդրիա՝ ստուգելու իր վարդապետական սխալները։ Ենթադրվում է, որ Էզանան կամ հրաժարվել է կատարել այս պահանջը, կամ անտեսել է այն[1]։

Էզանան նաև զեկավարել է մի շարք ռազմական արշավներ, որոնք նկարագրված են իր թողած մակագրություններում։ Մերոէում գեէզերեն լեզվով երկու արձնագրություն է հայտնաբերվել, որոնք համարվում են 4-րդ դարի ռազմական արշավի վկայություն՝ Էզանայի կամ նրա նախորդներից մեկի՝ օրինակ Ուսանասի օրոք։ Որոշ գիտնականներ այս արձանագրությունները մեկնաբանում են որպես ակսումիտների կողմից Կուշի թագավորության ոչնչացման ապացույց, իսկ մյուսները նշում են, որ հնագիտական ապացույցները ցույց են տալիս Մերոեի տնտեսական և քաղաքական անկումը մոտ 300 թվականին[2]։

Էզանայի հունարեն արձանագրությունը, որը նկարագրում է նրա հպատակեցումը հարևան ժողովուրդներին

Նրա օրոք հատված մետաղադրամների վրա նշանաբանը նշված է հունարենով հունարեն՝ «TOYTOAPECHTHXWPA» («Թող դա հաճելի լինի ժողովրդին»)։ Հետազոտղները նշում են որ այ կարգախոս՝ «Ակսումիտի մետաղադրամների բավականին գրավիչ հատկանիշ՝ հաղորդելով թագավորական մտահոգության և պատասխանատվության զգացում ժողովրդի ձգտումների և գոհունակության վերաբերյալ։».[3] Նրա անունով մի շարք մետաղադրամներ են հայտնաբերվել 1990-ականների վերջին Հնդկաստանի հնագիտական վայրերում, ինչը վկայում է այս երկրի հետ առևտրային կապերի առկայության մասին։ Մետաղադրամների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ հեթանոսական մոտիվից արևով և լուսնով անցում կատարվի խաչ պատկերող նախշին։ Էզանային վերագրվում է նաև մի շարք կառույցների և կոթողների կառուցումը։

Էզանանն չի նշվում թագավորների ցուցակներում, թեև նրա անունը կրող մետաղադրամներ կան։ Ըստ գոյություն ունեցող ավանդույթի՝ Եթովպայում քրիստոնեության ընդունման ժամանակ իշխել են Աբրեհա և Ասբեհա կայսրերը։ Հնարավոր է, որ այդ անունները այնուհետև փոխանցվել են Էզանային և նրա եղբորը որոնք տվել են նրանց մկրտության ժամանակ[4]։

Եթովպական ուղղափառ եկեղեցին Էզանային իր եղբոր՝ Սիզանայի հետ միասին համարում է սրբեր, և նրանց օրը նշվում է հոկտեմբերի 1-ին։.[5]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Munro-Hay. Aksum, pp. 78ff
  2. Munro-Hay, Aksum, pp. 79, 224.
  3. «a rather attractive peculiarity of Aksumite coinage, giving a feeling of royal concern and responsibility towards the people’s wishes and contentment». Munro-Hay, Aksum, p. 192.
  4. См. статью «'Ezana Արխիվացված 2017-05-05 Wayback Machine» в словаре Dictionary of African Christian Biography.
  5. Holweck, F. G.[en]. A Biographical Dictionary of the Saints. — St. Louis, MO: B. Herder Book Co., 1924.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզանա» հոդվածին։