Տիգրայ
Տիգրայ ամհարերեն՝ ትግራይ ክልል | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | region of Ethiopia? | ||||
Մտնում է | Եթովպիա | ||||
Վարչկենտրոն | Մեկելե | ||||
Խոշորագույն քաղաք | Ադի Գրատ, Ադուա, Ակսում | ||||
Պաշտոնական լեզուներ | Tigrinya? | ||||
Բնակչություն (2014) | 4 960 003 մարդ | ||||
Խտություն | 119,77 մարդ/կմ² | ||||
Տարածք | 41 409.95 կմ²[1] (5-րդ տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Աֆար և Ամհարա | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
ISO 3166-2 կոդ | ET-TI | ||||
tig-gpr.org |
Տիգրայ[2] (ամհարերեն՝ ትግራይ ክልል)) Եթովպիայի ինը շրջաններից մեկը, որը նախկինում հայտնի էր որպես Շրջան 1: Վարչական կենտրոնը Մեկելե քաղաքն է: Այն հյուսիսում սահմանակից է՝ Էրիթրեայի, արևմուտքում՝ Սուդանի, արևելքում՝ Աֆարի, իսկ հարավում՝ Ամհարայի շրջանի հետ:
Բացի վարչական կենտրոն Մեկելե քաղաքից, գլխավոր քաղաքներն են՝ Ադի Գրատը, Ադուան և Ակսումը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մարդահամարի համաձայն՝ շրջանի բնակչությունը կազմում է 4,316,988 մրադ` 2,126,465 տղամարդ և 2.190.523 կին: Քաղաքային բնակչությունը կազմում է 844.040 մարդ (19,55%): Բնակչության միջին խտությունը կազմում է 104,2 մարդ/կմ²: Մարզի տարածքում կա 992.635 մասնավոր տնտեսություն, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տնտեսությունում միջին հաշվով կա 4,4 մարդ (քաղաքներում`3.4 մարդ և գյուղական բնակավայրերում` 4,6 մարդ)[3]:
Էթնիկական կազմ. բնակչության 96,55%-ը տիգրայիներ են. մյուս էթնիկ խմբերը կազմում են են ամհարաները (1,63%), իրոբեսները (0,71%), աֆարները (0,29%), ագաուներնը (0,19%), օրոմոներները (0,17%) և այլն, 95.6% բնակչությունը՝ ղպտիկ քրիստոնյաներ, 4,0%-ը՝ մուսուլմաններ, 0,4% -ը՝ կաթոլիկներ և 0,1%-ը՝ բողոքականներ:
Ըստ անցյալ 1994 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 3,136,267 մարդ՝ 1,542,165 տղամարդ և 1.594,102 կին: Քաղաքային բնակչությունը կազմել է 621,210 մարդ (14%):
2004 թվականի դրությամբ բնակչության 53,99% -ը ունի մաքուր խմելու ջուր: Գրագիտության մակարդակը տղամարդկանց համար կազմում է 67,5%, իսկ կանանց՝ 33.7%: Նորածինների մահացության մակարդակը 1000 ծննդյան դեպքում 67 է (ինչը ցածր է ազգային միջինից`1000-ի համար 77)[4]:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենտրոնական զոնա (Mehakelegnaw Zone)
- Արևելյան զոնա (Misraqawi Zone)
- Մեկելե (Mekele)
- Հարավային զոնա (Debubawi Zone)
- Արևմտյան զոնա (Mi’irabawi Zone)
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի դրությամբ մարզն ունի 2.713.750 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (ընդհանուրի 7%-ը Եթովպիայում), 72.640 ոչխար, 208.970 այծ, 1200 ձի, 9190 ջորի, 386.600 էշ, 32.650 ուղտ[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2011 National Statistics»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-30-ին
- ↑ Судан, Эритрея, Эфиопия, Джибути, Сомали // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 150—151. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ «Census 2007 Tables: Tigray Region»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-14-ին։ Վերցված է 2016-12-26 , Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4.
- ↑ Macro International Inc. «2008. Ethiopia Atlas of Key Demographic and Health Indicators, 2005.» (Calverton: Macro International, 2008), pp. 2, 3, 10 (accessed 28 January 2009)
- ↑ «CSA 2005 National Statistics». Архивировано 18 ноября 2008 года., Tables D.4 — D.7.