Ամհարա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ամհարա
Դրոշ


Flag of the Amhara Region.svg


Simienské hory.jpg
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԿարգավիճակԵթովպիայի շրջաններ
Մտնում էԵթովպիա
ՎարչկենտրոնBahir Dar?
Պաշտոնական լեզուներամհարերեն
Բնակչություն19 120 005 մարդ (2005)
Տարածք154 709 կմ²
Amhara in Ethiopia.svg
Հիմնադրված է1992 թ.
Սահմանակցում էՏիգրայ, Աֆար, Օրոմիա և Benishangul-Gumuz Region?
ISO 3166-2 կոդET-AM

Ամհարա (ամհարերեն՝ አማራ), Եթովպիայի 9 շրջաններից մեկը, որի հիմնական բնակչությունը կազմում է ամհարա ազգը։ Նախկինում հայտնի էր որպես Շրջան 9։ Վարչական կենտրոնը Բահր-Դար քաղաքն է։

Այլ նշանավոր քաղաքներ՝ Գոնդեր, Դեսսե, Դեբրե-Բիրհան, Դեբրե-Մարկոս, Կոմբոլչա, Ուոլդիյա, Լալիբելա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամհարայում է գտնվում Եթովպիայի ամենամեծ ծովը՝ Թանան։ Ինչպես նաև Semien Mountain ազգային պարկը, որտեղ է գտնվում Եթովպիայի ամենաբարձր կետը՝ Ռաս Դաշեն լեռը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական Եթովպիայի ժամանակաշրջանում շրջանը բաժանվել է մի քանի մարզի, որոնք գլխավորել են նեգուսները։ Այս մարզերի մեծ մասը 1995 թվականին միավորվել է մեկ շրջանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 17 214 056 մարդ. 8 641 580 տղամարդ և 8 580 396 կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվում է 2 112 595 մարդ (12,27 %): Բնակչության խտությունը կազմում է 108,19 մարդ/կմ²։ Շրջանում հաշշվում է 3 953 115 տնային տնտեսություն, այս կերպ մեկ տնտեսությանը միջինում հասնում է 4,3 մարդ (3,3 մարդ՝ քաղաքային և 4,5 մարդ՝ գյուղական տնտեսություններում)։

Բնակչության 91,48 % պատկանում է ամհարա էթնիկ խմբին. ինչպես նաև ապրում են ագաու (3,46 %), օրոմո (2,62 %) և այլ էթնիկ խմբեր։ Բնակչության 82,5 %-ը քրիստոնյա-միաբնակներն են, 17,2 %-ը`մահմեդականներ, 0,2 %-ը՝ բողոքականներ, 0,1 %-ը դավանում են այլ կրոններ։

1994 թվականին կայացած՝ նախկին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 13 834 297 մարդ, նրանցից 6 947 546-ը՝ տղամարդ և 6 886 751-ը՝ կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվել է 1 265 315 մարդ (9,15 %):

CSA-ի 2004 թվականի տվյալներով՝ բնակչության միայն մոտ 28 %-ը ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն (19,89 % գյուղական տեղանքում և 91,8 %՝ քաղաքներում)։ Գրագիտության մակարդակը կազմում է 54,0 % տղամարդկանց և 25,1 %՝ կանանց համար։ Մանկական մահացությունը կազմում է 94՝ 1000 ծնվածներից (ինչը շատ ավելի բարձր է երկրի միջին ցուցանիշից (77-ը 1000-ի))։ Այս մահերի առնվազն կեսը վրա է հասնում երեխայի կյանքի առաջին ամսում[1]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագև Ավի (Agew Awi)
  • Բահր Դար (Bahir Dar)
  • Վագ Հեմրա (Wag Hemra)
  • Արևելյան Գոջամ (Misraq Gojjam)
  • Արևմտյան Գոջամ (Mirab Gojjam)
  • Օրոմիա (Oromia)
  • Հյուսիսային Գոնդեր (Semien Gondar)
  • Հյուսիսային Ուոլլո (Semien Wollo)
  • Հյուսիսային Շոա (Semien Shewa)
  • Հարավային Գոնդեր (Debub Gondar)
  • Հարավային Ուոլլո (Debub Wollo)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]