Գոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Gonder from the Goha hotel.jpg
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Հիմնադրված է1635 թ.
Մակերես209 270 000 քառակուսի մետր
ԲԾՄ2133±1 մետր
Բնակչություն323 900 մարդ (2015)[1]
##Գոնդեր (Եթովպիա)
Red pog.png

Գոնդեր (ամհարերեն՝ ጎንደር), քաղաք Եթովպիայում, Ամհարա տարածաշրջանում։ Բեգեմդիր-Սիմեն պատմական գավառի կենտրոնն է։ Գոնդերում կա օդանավակայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնդերը նեգուս Ֆասիլիդասը հիմնել է մոտավորապես 1635 թվականին[2]։ Ֆասիլիդասն այստեղ կառուցել է յոթ եկեղեցի, այդ թվում՝ Ֆիթ-Միքայելը և Ֆիթ-Աբոն։ Նրա նախաձեռնությամբ Գոնդերը 1638 թվականին դարձել է Եթովպիայի մայրաքաղաքը և երկրի մայրաքաղաքն է եղել մինչև 1855 թվականը։ Քաղաքում պահպանվել է Ֆասիլ Ղեբի ամրոցը, որը կառուցվել է պորտուգալացի ինժեներների և ճարտարապետների մասնակցությամբ, 12 աշտարակներով քաղաքի բարձր պատը, ավելի քան քառասուն քրիստոնեական եկեղեցիները, միջնադարյան սինագոգները, ինչպես նաև Ֆասիլիդասի և Կուսկվամի լոգարանները։

1888 թվականի հունվարի 23-ին Գոնդերը գրավվել է, թալանվել և ավերվել կեղծ խալիֆ Աբդալլահ իբն-Մուհամադի սուդանյան «դերվիշների» կողմից։ Տգետ ֆանատիկոսներն այրել են բոլոր եկեղեցիները։

1979 թվականին Ֆասիլ-Ղեբին և Գոնդերի ամբողջ տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Թանա լճից 30 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2132 մետր բարձրության վրա[3]։ Լավ եղանակային պայմաններում Գոնդերի աշտարակները երևում են լճի ափերից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպիայի կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 207.044 մարդ, որոնցից 98.120-ը տղամարդիկ են և 108.924-ը` կանայք։ Բնակչության 84.2 տոկոսը կազմում են Եթովպիայի ուղղափառ եկեղեցու հետևորդները, 11.8 տոկոսը՝ մուսուլմանները և 1.1 տոկոսը՝ բողոքականները[4]։

Նախորդ` 1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 112.249 մարդ, որոնցից 51.366-ը տղամարդիկ էին, իսկ 60.883-ը` կանայք։ Հիմնական էթնիկ խմբերն են` ամհարա (88.91%), տիգրայի (6.74 %) և կեմանտ (2.37 %), մնացած բոլոր էթնիկ խմբերը կազմել են բնակչության 1.98%-ը։ Բնակչության 94.57%-ը մայրենի լեզու է համարել ամհարերենը, 4.67 %-ը՝ տիգրինիան և 0.76 %-ը՝ այլ լեզուներ։ Բնակչության 83.31 տոկոսը եթովպական ուղղափառ եկեղեցու հետևորդներն էին, 15.83 տոկոսը` մուսուլմաններ[5]։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. «Гондар»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. «Gonder, Ethiopia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-01-08 
  4. Census 2007 Tables: Amhara Region, Tables 2.1, 2.4, 2.5, 3.1, 3.2 and 3.4.
  5. 1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Amhara Region, Vol. 1, part 1, Tables 2.1, 2.7, 2.10, 2.13, 2.17, Annex II.1 (accessed 9 April 2009)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]