Բեջա (ազգություն)
Արտաքին տեսք
| Բեջա | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ընդհանուր քանակ | |||||||||
|
1,15 միլիոն մարդ | |||||||||
| Բնակեցում | |||||||||
| |||||||||
| Լեզու(ներ) | |||||||||
| բեջա, տիգրե, արաբերեն | |||||||||
| Հավատք(ներ) | |||||||||
| սուննի իսլամ | |||||||||
| Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||
| աբաբդե, օրոմո, սոմալիացիներ |

Բեջա, բեդաույե, բեդավիր, ազգություն, որը բնակեցնում է Սուդանի հյուսիսարևելյան և Էրիթրեայի արևմտյան մասերը։ Բաժանվում է ցեղերի՝ բիշարին, հադենդոուա (խուսում են քուշական լեզվաընտանիքի բեջա լեզվով) և բենի-ամեր (խոսում են սեմական լեզվաընտանիքի տիգրե լեզվով)։
Այս ազգության լեզուն հիմնական լեզու է նաև այլ ժողովուրդների համար, օրինակ՝ աբաբդե։
Բեջաների մի մեծ մաս տիրապետում է արաբերենին։ Հավատքը՝ սուննի իսլամ։ Բեջաները քոչվոր անասնապահներ են (պահում են ուղտեր, այծեր, ոչխարներ), հողագործության համար հարմար վայրերում զբաղվում են հողագործությամբ։ Բեջաների մի մասը (գլխավորապես հադենդոուա ցեղը) աշխատում է բամբակի պլանտացիաներում։ Հիմնական ավանդական ուտելիքը կաթնային և բուսական է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paul A., A history of the Beja tribes of the Sudan, Camb., 1954.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեջա (ազգություն)» հոդվածին։ |
| ||||||