Էդուարդ Օլե
Էդուարդ Օլե էստ․՝ Eduard Ole | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1898[1][2] |
Ծննդավայր | Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1995[1][2] (97 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Էստոնիա և Շվեդիա |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1918) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Էդուարդ Օլե (էստ․՝ Eduard Ole, մայիսի 20, 1898[1][2], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1995[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), էստոնացի նկարիչ[3]։ 1944 թվականից ապել է Շվեդիայում, 1951 թվականին ստացել է շվեդական քաղաքացիություն։ Հայտնի է կուբիզմի և դիմանկարների ոճով իր ստեղծագործություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Օլեն ծնվել է 1898 թվականի մայիսի 20-ին Կառուլա վոլոստում։ Նա բավականին վաղ ծանոթացել է ժամանակակից արվեստի հետ գեղարվեստի դպրոցի գրադարանի վերարարտդրություններով և այցելելով Մոսկվայի ու Սանկը Պետերբուրգի թանգարաններ։ 1914-1918 թվականներին Օլեն սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել հատկապես գերմանական էքսպրեսիոնիզմը[4]։ 1918 թվականին Էստոնիայի անկախության ձեռք բերումից հետո Օլեն վերադարձել է հայրենիք, որտեղ նա աշխատել է որպես թատերական նկարիչ, նկարչության ուսուցիչ և գեղարվեստական քննադատ։ 1923 թվականից նա դարձել է վարպետ նկարիչ։ Այդ տարին նա Ֆրիդրիխ Հիստի և Ֆելիքս Ռանդելի հետ նա Տարտուում ստեղծել է արվեստի խմբակ, որը կազմակերպել է կուբիզմի ոճով աշխատանքների ցուցահանդեսներ։ Չնայած Օլեն աշխատել է կուբիզմի ոճով, նրա ստեղծագործությունները պահպանել են ֆիգուրատիվիզմի տարրեր։ Այս ստեղծագործական ժամանակաշրջանը ավարտվել է 1926 թվականին և Օլեն զբաղվել է ստվերաներկով նկարչությամբ։
1925 թվականին Օլեն իր աշխատանքները ուղարկել է Փարիզի Անկախների սալոն[5]։ 1927 թվականին նա ուսումնական այց է կատարել Ֆրանսիայի մայրաքաղաք։ Այդպես նա ստեղծել է մի շարք նկարներ, որոնք ներշնչված են քաղաքային թեմաներով։ Այս ուղևորությունից հետո կուբիզմի ազդեցությունը նրա աշխատանքների վրա մարել է, և նա անցել է ֆիգուրային կոմպոզիցիաների։ 1930-ականների սկզբին Օլեն նկարել է էստոնական մշակույթի գործիչների դիմանկարների մի շարք։ Նրանց թվում են Յուհան Սիմը, Հենրիկ Վիսնապուուն, Ֆրիդեբերգ Տուգլասը և Աուգուստ Գայլիտը։ 1937 թվականին Օլեն 2-րդ անգամ մեկնել է Փարիզ։ Դրանից հետո նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լանդշաֆտային նկարչության հանդեպ և աշխատել այս ժանրում մինչև 1940-ական թվականները։ 1939 թվականին նա ամուսնացել բանասեր Հելմի Մետսվախտի հետ։
1943 թվականին նա Էստոնիայից գնացել է Ֆինլանդիա, որտեղ նա նկարել է Լաուրա Քեթունենի ու Վիլյե Տարկայնենի դիմանկարները։ Հաջորդ տարի նա այդտեղից գնացել է Շվեդիա։ 1951 թվականին նա ընդունել է Շվեդիայի քաղաքացիություն[6]։ Նրա կինը մնացել է ապրելու Էստոնիայում։ Օլեն կարողացել է կրկին այցելել իր հայրենիք միայն 1990 թվականին։
Շվեդիայում Օլեն աշխատել է որպես Հյուսիսային երկրների թանգարանի նկարազարդող[7]։ Նա ուղևորվել է Լապլանդիա և Հյուսիսային Նորվեգիա, որից հետո սկսել է փոխվել նրա գեղարվեստական ոճը։ Նա կենտրոնանում էր սկանդինավյան հյուսիսային բնապատկերների վրա, նրա աշխատանքներում սկսել են գերակիշխող դեր ունենալ հյուսիսային էքսպրեսիոնիզմի տարրերով պոստիմպրեսիոնիզմը, մասնաապես Էդուարդ Մունկի նման[8]։ 1960-ականների վերջին Օլեն նորից իր աշխատանքներում կրկին ներառել է կուբիզմի տարրեր։ Այս ստեղծագործական շրջանը տևել է մինչև նրա մահը։ Օլեն մահացել է 1995 թվականի նոյեմբերի 24-ին Ստոկհոլմում, թաղված է Տալլինի Անտառային գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Eduard Ole». Eesti Kunstimuuseum. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Mägi, Arvo (1978). Eduard Ole: The Life and Work of the Artist. Stockholm: Estniska Kultursamfundet. էջ 32. ISBN 91-7260-197-3.
- ↑ Mägi, Arvo (1978). Eduard Ole: The Life and Work of the Artist. Stockholm: Estniska Kultursamfundet. էջ 8. ISBN 91-7260-197-3.
- ↑ Arvo Mägi: Eduard Ole: The Life and Work of the Artist, Stockholm 1978, S. 20.
- ↑ Arvo Mägi: Eduard Ole: The Life and Work of the Artist, Stockholm 1978, S. 33.
- ↑ Arvo Mägi: Eduard Ole: The Life and Work of the Artist, Stockholm 1978, S. 21-24.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arvo Mägi: Eduard Ole: The Life and Work of the Artist, Stockholm 1978, ISBN 91-7260-197-3.
|