Էդուարդ Հարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Հարենց
Ծնվել էօգոստոսի 27, 1981(1981-08-27) (41 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և արևելագետ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԿահիրեի համալսարան (2004) և Երևանի պետական համալսարան (2007)
ԱնդամակցությունՀԳՄ
Էդուարդ Հարենց Վիքիդարանում

Էդուարդ Հարենց (Հարությունյան) (օգոստոսի 27, 1981(1981-08-27), Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանիչ, արևելագետ, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ 1999 թվականին ավարտել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը։ 2001-2004 թվականներին սովորել և ավարտել Կահիրեի պետական համալսարանի արաբական լեզվի ու գրականության կենտրոնը։ 2001-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։

Տպագրվել է Թեհրանի «Ալիք», «Գրական թերթ», «Նոր հայացք», «Գրեթերթ» և այլ պարբերականներում։ 2007 թվականին արժանացել է, Հայաստանի գրողների միության և Երևանի պետական համալսարանի համատեղ ստեղծագործական մրցույթի երկրորդ կարգի մրցանակի։ Մի քանի անգամ արժանացել է «Գրեթերթի» մրցանակի՝ պոեզիա՝ թերթի 2007 թվականի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար[1], թարգմանություն արաբերենից՝ Ադոնիսի բանաստեղծական շարքի թարգմանության համար (2009, թիվ 1)[2][3], պոեզիա, բանաստեղծական շարք (2011, թիվ 1)[1], թարգմանություն, Մարալ-Ալ Մասրի, (2011, թիվ 4), թարգմանություն, «Հելենա Կրուկ» (2013)։

Էդուարդ Հարենց հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին ու ժամանակակից ստեղծագործություններ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ելման կոյնե» (Երևան, 2018)[4]
  • «Խազագրումներ ըստ Ծնեբեկի», (Երևան, 2016)[5]
  • Լեթարգիական արթնություն, (Երևան, 2012)[6]
  • Մեխակե անձրև, (Երևան, 2005)
  • Կիսատ պատանություն, (Երևան, 2004)
  • Արցունքոտված անուրջներ, (Երևան, 2002)
  • Երազ կորուսյալ, (Երևան, 2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԳՐԵ Մրցանակ»։ ԳՐԵԹԵՐԹ (հայերեն)։ Վերցված է 2018-12-18 
  2. says Կարեն Անտաշյան։ «ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ | Թարգմանություններ արաբերենից | Գրանիշ» (en-US)։ Վերցված է 2018-12-18 
  3. Մովսիսյան Նունե (2014-09-13)։ «Արաբական ժամանակակից պոեզիա»։ Հայկական կակաչ (Papaver Armeniacum) (ru-RU)։ Վերցված է 2018-12-18 
  4. «Էդուարդ Հարենց՝ «Ելման կոյնե» գրքի շնորհանդես»։ Կարդացե՜ք հիմա։ 2018-12-16։ Վերցված է 2018-12-19 (չաշխատող հղում)
  5. ««Նոր գիրք» 3/28. «Խազագրումներ ըստ ծնեբեկի», «Առավոտը պինդ գրկած» և «Անտիպ ուսումնասիրություններ»»։ armenpress.am։ Վերցված է 2018-12-18 
  6. «Լեթարգիական արթնություն ebook by Էդուարդ Հարենց»։ Rakuten Kobo (en-us)։ Վերցված է 2018-12-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]