Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված էսեպտեմբերի 19, 1921
Անվանված էՍերո Խանզադյան
ՏնօրենԱշոտ Գևորգյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեԳորիս Գետափնյա փող., 1 շենք
Կայքgoris6.schoolsite.am

Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Դպրոցի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականի սեպտեմբերի 19-ին` որպես քաղաքի երկրորդ յոթնամյա կրթօջախ։ Նախնական ընթացքում դպրոցը գտնվել է ներկայիս «Գորիս» հյուրանոցից ձախ գտնվող երկհարկանի շենքում։ 1962 թվականի դպրոցը տեղափոխվել է Գորիսի պետական դրամատիկական թատրոնի նախկին շենքը` զբաղեցնելով առաջին երկու հարկերը, որ գտնվում էր այժմյան «Գորիս» հյուրանոցի տեղում։ 1968 թվականի երկրաշարժից փլուզված շենքից դպրոցը կրկին փոխադրվեց, այս անգամ` գյուղտեխնիկումի հին շենքը։

Միայն 1980 թվականի դեկտեմբերի 10-ին դպրոցը ստացավ իր նոր, հարմարավետ, տիպային շենքը։ 1961 թվականին կրթօջախում բացվել է ռուսական բաժին և 1972 թվականին տվել առաջին շրջանավարտները։ Դպրոցի առաջին վարիչը եղել է Մուշեղ Մկրտչյանը։ Առաջին ուսուցիչներն էին Աստղիկ Մելիք-Բաղդասարյանը, Նինա Տեր-Գրիգորյանը, Հեղինե Տեր–Մինասյանը, Վարդանուշ Միրաքյանը։

2004 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Սերո Խանզադյանի կիսանդրին (քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան), որն ընդգրկված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արամ Մինասյան (1927-1934)
  • Անտոն Հովհաննիսյան (1934–1938)
  • Գուրգեն Մկրտչյանը (1938–1942)
  • Լևոն Մարտիրոսյան (1942–1945)
  • Աշոտ Օհանյան (1945–1952)
  • Ռուբեն Պետրոսյան (1952–1956)
  • Կոլյա Ղազարյան (1956–1974)
  • Զավեն Ստեփանյան (1974–1991)
  • Սամվել Հարությունյան (1991-1992)
  • Արամայիս Փարսյան (1992- )
  • Աշոտ Գևորգյան[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարեն Սահակյան «Ուրվագիծ Գորիսի կրթական համակարգի պատմության»