Էդմունդ Լեյթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Լեյթոն
անգլ.՝ Edmund Blair Leighton
ԿեղծանունEdmund BlairLeighton
Ծնվել էսեպտեմբերի 21, 1852(1852-09-21)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1922(1922-09-01)[2][3][1] (69 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Heatherley School of Fine Art?
Մասնագիտություննկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ
Ժանրժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԼեդի Գոդիվա
 Edmund Blair Leighton Վիքիպահեստում

Էդմունդ Բլեր Լեյթոն (անգլ.՝ Edmund Blair Leighton, սեպտեմբերի 21, 1852(1852-09-21)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 1, 1922(1922-09-01)[2][3][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, որն ստեղծագործել է ռոմանտիզմի և պրեռաֆայելիզմի ոճով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյթոնը եղել է նկարիչ Չառլզ Բլեր Լեյթոնի որդին։ Սովորել է University College School-ում, ապա Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի դպրոցում։ 1885 թվականին Լեյթոնն ամուսնացել է Քեթրին Նեշի հետ, որից ունեցել է որդի և դուստր։ 1878-1920 թվականների ընթացքում նա ամեն տարի ցուցադրություն է ունեցել Թագավորական ակադեմիայում[4]։

Լեյթոնը եղել է նուրբ վարպետ՝ ստեղծելով մանրազնին աշխատած նկարներ։ Իրենից հետո օրագրեր չի թողել, և թեպետ ավելի քան քառասուն տարի ցուցադրվել է Ակադեմիայում, սակայն երբեք չի եղել դրա անդամ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյթոն ստեղծագործել է պատմական թեմաներով՝ նախընտրություն տալով Միջնադարին և Վերածննդի դարաշրջանին։

Աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին ժամանակներ (1877), մասնավոր հավաքածու[5]
  • Մինչ մահը չի բաժանել մեզ (1878)
  • Մեռնող Կոպեռնիկոսը (1880)
  • Un Gage d’Amour (1881)
  • Աբելարը և նրա աշակերտուհի Էլոիզան (1882)[6]
  • Պարտք (1883)
  • Գլադիատորի կինը (1884), մասնավոր հավաքածու[6]
  • Նվաճում (1884)
  • Հաղթանակած (1884)
  • Խլված խոսակցություն (1888)
  • Օլիվիա (1888)
  • Թառամած դափնիներ (1889)
  • Ինչպես Լիզան սիրեց արքային (1890)[6]
  • Lay thy sweet hand in mine and trust in me (1891)
  • Տիրուհի Գոդիվա (1892)[6]
  • Երկու ժապավեններ (1893)
  • Բաժանում (1893)
  • Իմ մտերիմ հարևանը (1894), մասնավոր հավաքածու[6]
  • Launched in Life (1894)
  • Ծածկակառքին սպասելիս (1895)[7]
  • A Favour (1898)
  • Թագավորը և մուրացկանուհին (1898)
  • Off (1899)
  • «Աստված օգնական» (1900)
  • Շեմքին (1900)[8]
  • Օծում (1901), մասնավոր հավաքածու[6]
  • Ցտեսությու՜ն (1901)[9]
  • Ծաղիկների այգի (1901)
  • Եղրևանի (1901)
  • Ալեն Շարտյե (1903)
  • Ribbons and Laces for Very Pretty Faces (1904)
  • Տրիստան և Իզոլդա (Երգի վերջ) (1907)
  • Ձոն (1908)
  • Ստվեր (1909)
  • Բանալիներ (1909)
  • Pelleas and Melisande (1910)
  • «Դրոշի ասեղնագործումը» (1911)
  • To the Unknown Land (1911)
  • The Boyhood of Alfred The Great (1913)
  • Իմ չքնաղ լեդի (1914)
  • Ժամանում (1916)
  • Հարսանեկան երթ (1919)
  • Քաղցր միայնություն (1919), մասնավոր հավաքածու[6]
  • Թախիծ և երգ (առանց թվագրման)[6]
  • Լեդին այգում
  • Սպասում
  • Կրոմվելը արձակում է Երկարատև պառլամենտը
  • Հանդիպում անտառում
  • Սիրահետում
  • Con Amore
  • The Rehearsal (1888)[6]
  • A Nibble (1914)[6]
  • The Lord of Burleigh, Tennyson (1919)[6]
  • Ծառայությունից հետո (1921)[10]
  • Signing the Register[6]
  • The Fond Farewell[6]
  • Lord of the Manor[6]
  • The Charity of St. Elizabeth of Hungary
  • The Rose’s Day
  • Knighted
  • Sweets to the Sweet
  • The Request

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Լեյթոն» հոդվածին։