Աստված օգնական (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդմունդ Լեյթոն |
տարի | 1900 |
բարձրություն | 160 սանտիմետր |
լայնություն | 116 սանտիմետր |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Աստված օգնական» (անգլ.՝ God Speed), բրիտանացի նկարիչ Էդմունդ Լեյթոնի նկարը, հեղինակն այն վրձնել է 1900 թվականին։
Նկարագրություն և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավի դիմային մասում պատկերված են պատերազմ մեկնող զրահով ասպետը և նրան ճանապարհող սիրուհին։ Աղջիկը մարտիկի թևին է կապում կարմիր ժապավեն, ինչը միջնադարում, ըստ ավանդույթի, միավորում է սիրահարներին։ Արծվառյուծի քանդակը, որը երևում է բազրիքի վրա, հանդիսանում է ուժի և զինվորական փառքի խորհրդանիշ[1]։
Սա նկարչի այն քիչ նկարներից է, որը նա նկարել է ասպետական թեմայով։ Նկարը 1900 թվականին ցուցադրվել է Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Դրանից հետո Էդմունդ Լեյթոն նկարել է «Ակոլադա» (1901)[2] և «Ձեռնադրում» (1908)[3] նկարները։
Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակը կտավը վաճառելուց հետո այն պահպանվել է մի քանի մարդկանց մասնավոր հավաքածուներում։ 1988 թվականին նկարը վաճառքի է հանվել «Քրիստիս» աճուրդում, որտեղ այն գնել է ամերիկացի մի կոլեկցիոներ։ 2000 թվականին կտավը նորից հայտնվել է «Քրիստիս» աճուրդում, իսկ յոթ տարի անց՝ «Սոթբիս» աճուրդում և որտեղ վաճառվել է բրիտանական մասնավոր հավաքածուի վրա։ 2012 թվականի մայիսի 10-ին «Սոթբիս» աճուրդի միջոցով նկարն այլ սեփականատեր է գտել, որն այն գնել է 481 250 ֆունտ ստեռլինգով[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Van Aalst Wim (14 августа 2012)։ «Reading Art: Blair Leighton’s ‘God Speed’» (անգլերեն)։ TheEpochTimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-12-07
- ↑ «Акколада картина. Эдмунд Лейтон – Посвящение в Рыцари»։ evg-crystal.ru։ Վերցված է 2019-03-23
- ↑ «Эдмунд Лейтон. «Посвящение». 1908 г. - scoopnest.com»։ Scoopnest (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-23
- ↑ «Lot 26» (անգլերեն)։ Сотбис։ 10 мая 2012։ Վերցված է 2014-12-07