Jump to content

Դրոշի ասեղնագործումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոշի ասեղնագործումը
տեսակգեղանկար
նկարիչԷդմունդ Լեյթոն
տարի1911
բարձրություն98 սանտիմետր
լայնություն44 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Դրոշի ասեղնագործումը» (անգլ.՝ Stitching the Standard), բրիտանացի պրեռաֆայելիտ նկարիչ Էդմունդ Լեյթոնի նկարը՝ ստեղծված 1911 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է երիտասարդ աղջիկ, որը նստած է միջնադարյան ամրոցի պատին և դրոշի ասեղնագործության վերջին գծերի վրա է աշխատում։ Դրոշի վրա ոսկեգույն դաշտում պատկերված է սև արծիվ։

Նկարն ստեղծված է ուշ պրեռաֆայելիզմի ոճով՝ անմասն Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններից։ Այս նկարում կան ուշ պրեռաֆայելիզմին հատուկ որոշ նշաններ՝ ռոմանտիկա և կերպարի գեղեցկություն։ Լեյթոնի կենսագիր Ալֆրեդ Յոկնին «Դրոշի ասեղնագործումը» նկարը դասել է 1911 թվականի կտավների շարքին, սակայն ոչ ներկայիս անվամբ[1]։ Նկարի ձախ մասում քարերի մեջ գրված են նկարչի անվան, հայրանվան, ազգանվան սկզբնատառերը և կտավի ստեղծման տարեթիվը։

Նկարի ճակատագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի ապրիլի 23-ին կտավը «Դրոշի նախապատրաստություն» անվամբ ցուցադրվել է «Քրիստիս» աճուրդում, և այն գնել է Վ. Սամփսոնը։ 1977 թվականին «Ֆիլիպս» աճուրդում նկարը վաճառվել է Ռիչարդ Գրինին։ Իսկ 1978 թվականի հունիսի 27-ին այն ստացել է այժմյան անվանումը, և Լոնդոնում «Սոթբիս» աճուրդում այն գնել է մասնավոր հավաքորդ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Sotheby's Victorian & Edwardian Art» (PDF) (անգլերեն). Սոթբիս. 15 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.