Էդիթ Դարեմ
| Էդիթ Դարեմ | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 8, 1863[1][2] |
| Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3][2] |
| Մահացել է | նոյեմբերի 15, 1944[1][2] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
| Գերեզման | Գոլդերս Գրին |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բեդֆորդ քոլեջ (1882)[2] և Թագավորական ակադեմիայի դպրոցներ[2] |
| Երկեր | Amphibia and reptiles? |
| Մասնագիտություն | մարդաբան, նկարչուհի, գրող, գիտական պատկերազարդող, ճանապարհորդ հետազոտող, ազգագրագետ, նկարազարդող, լուսանկարիչ, ճանապարհորդ և ռազմական թղթակից |
| Աշխատատու | Hans Friedrich Gadow? |
| Ծնողներ | հայր՝ Arthur Edward Durham?[4][2], մայր՝ Mary Durham?[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Էդիթ Դարեմ (անգլ.՝ Edith Durham, դեկտեմբերի 8, 1863[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3][2] - նոյեմբերի 15, 1944[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի ճանապարհորդ, հետազոտող, գրող և նկարիչ, հայտնի է 20-րդ դարի սկզբին Ալբանիայի կյանքի մասին իր մարդաբանական աշխատանքներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթը 9 երեխաներից ավագն էր։ Նա հաճախել է Բեդֆորդի քոլեջ, որը կանանց համար առաջին բարձրագույն կրթական հաստատությունն էր Մեծ Բրիտանիայում, դրանից հետո 1882 թվականին ընդունվել է նկարչական թագավորական ակադեմիան՝ փորձելով որպես նկարիչ։ Հետագայում ամֆիբիաների և սողունների նրա նկարները 1899 թվականին հրատարակվել են Cambridge Natural History գրքում[5]։
Հոր մահից հետո Էդիթը հոգ էր տարել հիվանդ մոր համար, որի հիվանդությունը մի քանի տարի է տևել։ 37 տարեկանում Էդիթը այնքան հոգնած էր, որ բժիշկը խորհուրդ է տվել նրան արձակուրդ գնալ արտերկիր՝ ուժերը վերականգնելու համար։ Այնուհետև նա որոշել է ծովով գնալ դեպի Դալմաթիա, հետո Տրիեստից մինչև Կոտոր, ապա ցամաքով հասել Չեռնոգորիայի մայրաքաղաք[6]։ Այս ուղևորությունը անմոռանալի տպավորություն է թողել Էդիթի վրա։ Հաջորդ տասներկու տարիների ընթացքում նա շրջել է Բալկաններում, հիմնականում գերադասելով Ալբանիան, որն այդ ժամանակ Եվրոպայի ամենամեկուսացված և թերզարգացած տարածքն էր։ Նա աշխատել է տարբեր բարեգործական կազմակերպություններում, նկարել և գրել մարդկանց կյանքի մասին, հավաքել ժողովրդական բանահյուսություն և ազգային արվեստի տարրեր (ներառյալ ավանդական հանդերձանքներ և զարդեր)[7]։ Նրա աշխատանքը մեծ մարդաբանական նշանակություն է ունեցել, հաճախ հոդվածներ է գրել «Մարդ» ամսագրի համար և դարձել է Թագավորական մարդաբանական ինստիտուտի անդամ։ Այնուամենայնիվ, նրան նկարներից և հավաքածուներից առավել մեծ համբավ են բերել գրքերը։ Նա գրել է մի քանի գրքեր, որոնցից ամենահայտնին High Albania է, որը մինչև օրս էլ մեծ ճանաչում ունի[8]։
Չնայած այն հանգամանքին, որ Էդիթը միայնակ կին-ճանապարհորդ էր, նրան լավ են ընդունել Ալբանիայում, և ավելի ուշ նույնիսկ տվել են Mbretëresha e Malësoreve (Լեռների թագուհի) անվանումը[9]։ Նրա մահից հետո նրա աշխատանքներից և հավաքածուներից շատերը հանձնվել են տարբեր թանգարանների և համալսարանների[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 Tanner M. Albania's Mountain Queen — 1 — I.B. Tauris, 2014. — P. 7–8, 256. — 304 p.
- ↑ Durham, (Mary) Edith (1863–1944), traveller and anthropologist | Oxford Dictionary of National Biography(անգլ.). —
- ↑ Black lambs & grey falcons : women travellers in the Balkans. — 2nd ed. — New York: Berghahn Books, 2000. — xxxiii, 274 pages с. — ISBN 9781571817440
- ↑ Laura Emily Start The Durham Collection of Garments and Embroideries from Albania and Jugoslavia.. — Halifax Corporation.
- ↑ 8,0 8,1 «Term details» (բրիտանական անգլերեն). British Museum. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
- ↑ Tanner, Marcus, Albania's mountain queen : Edith Durham and the Balkans. — London. — vii, 293 pages, 4 pages of plates с. — ISBN 9781780768199
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Through the Lands of the Serb (1904)
- The burden of the Balkans Արխիվացված 2019-12-28 Wayback Machine (1905)
- High Albania (1909)
- The struggle for Scutari (1914)
- Twenty Years of Balkan Tangle (1920)
- The Sarajevo Crime (1925)
- Some Tribal Origins, Laws and Customs of the Balkans (1928)
- Albania and the Albanians: selected articles and letters, 1903-1944,
- The Blaze in the Balkans; selected writings, 1903-1941
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Edith Durham
- Works by or about Edith Durham
- Works by Edith Durham
- Work containing scientific illustrations by Edith Durham
- Works by Edith Durham
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Դարեմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1944 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի բրիտանացիներ
- 20-րդ դարի բրիտանացիներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի ճանապարհորդներ
- Անգլիացի նկարիչներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի նկարիչներ
- Բրիտանացի նկարչուհիներ
- Կին մարդաբաններ
- Մարդաբաններ
- Պատկերազարդողներ
- Բրիտանացի պատկերազարդողներ
- Անգլիացի մարդաբաններ
- Բրիտանացի լուսանկարիչներ
- Բրիտանացի կին գրողներ
- Բրիտանացի գիտնականներ
- Ռազմական թղթակիցներ
- Կին արվեստագետներ
- Կին ազգագրագետներ