Էդգար Տեր-Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդգար Տեր-Ղազարյան
Ծնվել էապրիլի 27, 1912(1912-04-27)
Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 19, 1961(1961-03-19) (48 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՂազար Տեր-Ղազարյան

Էդգար Ղազարի Տեր-Ղազարյան (1912, ապրիլի 27, Բաքու-1961, մարտի 19, Երևան), հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։ Ղ․ Գ․ Տեր-Ղազարրսնի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի քիմիական տեխնիկումը (1929)։ Աշխատել է Բերեզնիկիում, ապա Ղարաքիլիսայի ազոտային պարարտանյութերի գործարանում։ 1936 թվականից ղեկավարել է Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի նախագծման աշխատանքները։ 1944-1946 թվականներին Դյուպոն ֆիրմայի ձեռնարկություններում (ԱՄՆ) ուսումնասիրել է սինթետիկ կաուչուկի արտադրության առանձնահատկությունները։

Տեր-Ղազարյանն աշխատել է նիկոտինի (Բաբուշկինո, 1938-1939), սինթետիկ կաուչուկի (Երևան, 1943-1953, Սումգաիթ, 1953-1957) գործարաններում որպես գլխավոր ինժեներ։ Տեր-Ղազարյաի ղեկավարությամբ է իրականացվել Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի վերակառուցումը, ներդրվել քլորապրենի արտադրության երկփուլ ռեկտիֆիկացման, քլորբենզոլի անընդհատ ստացման եղանակները և էմուլսիոն պոլիմերացման պրոցեսի ներդրումը արտադրության մեջ։ Քլորբենզոլի ստացման եղանակը ներդրվել է նաև Չինաստանում, Լեհաստանում և ԽՍՀՄ այլ գործարաններում։ 1957 թվականներին նշանակվել է քիմիական արդյունաբերության և գունավոր մետալուրգիայի արտադրական պրոցեսների ավտոմատացման ԳՀԻ-ի (Վանաձոր) տնօրեն 1960 թվականից՝ ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png