Ղազար Տեր-Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղազար Տեր-Ղազարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1874 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 12, 1958 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քիմիկոս |
| Հաստատություն(ներ) | Ժնևի համալսարան և Երևանի պետական համալսարան |
| Ալմա մատեր | Ժնևի համալսարան (1904) |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1903) և պրոֆեսոր (1935) |
| Երեխա(ներ) | Էդգար Տեր-Ղազարյան |
Ղազար Գրիգորի Տեր-Ղազարյան (1874, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1906), պրոֆեսոր (1935)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1899-1902 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի բնագիտական ֆակուլտետում և ստացել բնական գիտությունների բակալավրի, 1904 թվականին՝ քիմիկոսի կոչում։ 1906 թվականին նշանակվել է Ժնևի համալսարանի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիայի վարիչ։
1910-1917 թվականներին տարբեր աշխատանքներ է կատարել Պետերբուրգում, Բաքվում, Շուշիում, Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի պետպլանի արդյունաբերության սեկցիայի նախագահ, 1932-1933 թվականներին՝ Թիֆլիսի կիրառական քիմիայի ինստիտուտի սեկտորի վարիչ, 1934 թվականից՝ Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի նորաստեղծ ամբիոնի վարիչ, քիմիայի ֆակուլտետի դեկան։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 673)։ |
- 1874 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1958 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին