Զուլֆիկար Հաջիբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զուլֆիկար Հաջիբեկով
Zulfuqar Hajibeyov.jpg
Բնօրինակ անունZülfüqar Hacıbəyov
Ծնվել էապրիլի 17, 1884(1884-04-17)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1950(1950-09-30) (66 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր

Զուլֆիկար Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով (ադրբ.՝ Zülfüqar Əbdülhüseyn oğlu Hacıbəyov, ապրիլի 17, 1884(1884-04-17), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1950(1950-09-30), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի հիմնադիրներից մեկը: Ուզեիր Հաջիբեկովի եղբայրն է, Նիյազիի հայրը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլֆիկար Հաջիբեկովը ծնվել է 1884 թվականի ապրիլի 17-ին: Երաժշտություն սովորել է ինքնուրույն: Ուզեիր Հաջիբեկովի, Մուսլիմ Մագոմաևի, Հուսեյնկուլու Սարաբսկու հետ միասին ամրապնդել է ադրբեջանական ժողովրդի ազգային երաժշտական արվեստը[2]: Զուլֆիկար Հաջիբեկովը մահացել է 1950 թվականի սեպտեմբերի 30-ին Բաքվում[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլֆիկար Հաջիբեկովը մեծ դեր է խաղացել ադրբեջանական երաժշտական թատրոնի ստեղծման գործում: Զուլֆիկար Հաջիբեկովը առաջին ադրբեջանական օպերետի`«Պատանին 50 տարեկանում»-ի հեղինակն է: Օպերետն ադրբեջանական բեմում կատակերգության ժանրի առաջին օրինակն է: Նրա առաջին կատարումը եղել է Թբիլիսիում, 1911 թվականի ապրիլին, Վրաց Ազնվականների թատրոնում: Հետագայում օպերետը ցուցադրվեց Բաքվում, Նախիջևանում, Երևանում և այլ քաղաքներում:

Զուլֆիկար Հաջիբեկովը մեծ դեր է խաղացել ադրբեջանական դասական երաժշտության ձևավորման գործում: «Գյուղի աղջիկը», «Հովիվի աղջիկը» և «Զինծառայի երգը» կոմպոզիտորի առաջին երգերն են:

1932 թվականին ստեղծել է «Ստրուկ կանանց պարը» սիմֆոնիկ պիեսը, ստեղծել է նաև մի շարք կանտատաներ: Վերջին աշխատանքը գրել է 1950 թվականին[4]:

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշուղ Գարիբ» (1916)
  • «Երեք աշուղներ» (անավարտ)
  • «Նուշաբա» (անավարտ)

Երաժշտական կոմեդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատանին 50 տարեկանում» (1909)
  • «Հարուստ մարդը» (1911)

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյուղի աղջիկը»
  • «Հովիվի աղջիկը»
  • «Զինծառայի երգը»
  • կանտատան «Ադրբեջան»

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ստրուկ կանանց պարը»

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հաջիբեկ
Հաջիբեկով
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբդուլ Հուսեյն
Հաջիբեկով
(1842—1901)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսմաիլ բեկ
Հաջիբեկով
(1879—1921)
 
 
 
Սայադ
Հաջիբեկովա
(1872—1954)
 
Աբուհայատ
Հաջիբեկովա
(1880—1951)
 
Զուլֆիկար
Հաջիբեկով

(1884—1950)
 
Ուզեիր
Հաջիբեկով

(1885—1948)
 
 
Ջեյհուն
Հաջիբեկով
(1891—1962)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոլթան
Հաջիբեկով

(1919—1974)
 
 
Օսման
Հաջիբեկով
(1924—1979)
 
Ջամալ
Փաշաև
(1895—1953)
 
Նիյազի-
Հաջիբեկով

(1912—1984)
 
Չինգիզ
Հաջիբեկով
(1913—1971)
 
Ջեյհուն
Հաջիբեկով
(1919—1941)
 
Թիմուչին
Հաջիբեկով
(1921—1993)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսմաիլ
Հաջիբեկով
(1949—2006)
 
 
 
 
 
 
Ջամիլ
Փաշաև
(1926—1978)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զուլֆիկար Հաջիբեկով
  2. Гаджибеков, Зульфугар Абдул-Гусейн оглы
  3. Гаджибеков, Зульфугар Абдул-Гусейн оглы
  4. Касимов К. А. Гаджибеков З. А. Г. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1973. — Т. 1.