Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Üzeyir Hacıbəyov5.gif
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ադրբ.՝ اوزئییر حاجی‌بَی‌اوو, Üzeyir Hacıbəyov
Ի ծնե անուն Üzeyir bəy Əbdülhüseyn oğlu Hacıbəyov
Ծնվել է 1885 սեպտեմբերի 5, գյուղ Աղջաբեդի
Շուշի, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մահացել է նոյեմբերի 23, 1948(1948-11-23) (տարիքը 63), Բաքու
Բաքու, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Ժանրեր դասական
Մասնագիտություն կոմպոզիտոր
Անդամակցություն ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլիՀաջիբեկով, (սեպտեմբերի 5 (17), 1885, գյուղ Աղջաբեդի (Շուշիի մոտ)-նոյեմբերի 23, 1948, Բաքու), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանի ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրը։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938), Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանը կից երաժշտական դասընթացներում (1911-1912) և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1913-1914

Հաջիբեկովը «Լեյլի և Մեջնուն» օպերայով (1907, բեմ.՝ 1908) սկըզբնավորվել է մուղամային օպերայի ժանրը։ Գրել է ևս 5 մուղամային օպերա՝ «Շեյխ Սանան» (1909), «Ոուստամ և Զոհրաբ» (1910), «Շահ Աբբաս և Գուրշիդ բանու» (1912), «Ասլի և Քերիմ» (1912), «Գարուն և Լեյլա» (1915, չի բեմադրվել)։ Հ. նաև ադրբ. երաժշտական կոմեդիայի հիմնա¬ դիրն է՝ «Ամուսինը և կինը» (1909), «Սա չլինի, նա լինի» (1910), էկրանավորումը՝ 1958) և լայն ճանաչման արժանացած «Արշին սալ ալան» (1913, մի քանի անգամ էկրանավորվել է, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։ Սովետական իշխանության տարիներին Հաջիբեկովը նպաստել է հանրապետությունում երաժշտական կրթության զարգացմանը հիմնել է երաժշտական դպրոց (1922), 1938-1948 թվականներին եղել է Ադրբեջանի կոնսերվատորիայի (1949 թվականից՝ Հաջիբեկովի անվան) պրոֆեսոր և դիրեկտորը, կոմպոզիտորների միության նախագահը (1938 թվականից)։

1926 թվականին կազմակերպել է ադրբեջանական առաջին բազմաձայն երգչախումբը, 1931 թվականին՝ նոտա կարդացող ժողովրդական երաժիշտների նվագախումբ, 1936 թվականին՝ պետական երգչախումբ, ստեղծել է ադրբեջանական առաջին մասսայական երգերը, կամերա-գործիքային երկեր են։ 1945 թվականից գլխավորել է Ադրբեջանի ԽՍՀ ԳԱ ադրբեջանական արվեստի ԳՀԻ։

Հաջիբեկովի ստեղծագործության բարձունքն է «Քյոռ օղլի» հերոսա-վիպական օպերան (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որն առանձնանում է ժողովրդական կերպարային-ինտոնացիոն կառուցվածքի և արտահայտչական դասական միջոցների միասնությամբ (Երևանում բեմադրվել է 1942 թվականին)։ Նրա գրչին են պատկանումնում նաև հայրենասիրական երգեր, «Հայրենիք և ճակատ» կանտատը, «Սենսիզ» («Առանց քեզ») և «Սևգիլի ջանան» («Սիրուհի») ռոմանս գազելները (Նիզամու խոսքերով), «Ադրբեջանական ժողովրդական երաժշտության հիմունքները» տեսական աշխատությունը (1945)։ Հաջիբեկովը նաև Ադրբեջանի ԽՍՀ հիմնի երաժշտության (1945) ու գրական երկերի հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 242 CC-BY-SA-icon-80x15.png