Արծրունու թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Արծրունու թատրոն», թատերական շենք Թիֆլիսում։ Կառուցել է Գ․Արծրունին իր միջոցներով 1878-1979 թվականներին։ Ունեցել է պայտաձև հատակագծով դահլիճ (11 օթյակ, 82 բազկաթոռ, 167 աթոռ, 100 տեղանոց վերնահարկ)։ Բացումը կատարվել է 1879 թվականի մայիսին, համերգով։ Ամռանը ներկայացումներ է տվել Մ․ Բեհբությանի թատերախումբը, որի կազմում էին Գ․ Տեր-Դավթյան, Գ․ Պարոն-Սարզսյանը, Հ․ Տեր-Գրիգորյանը, Վ․ Փաշայանը և ուրիշներ։ Աշնանից «Արծրունու թատրոն»-ում տրվում էին Հայկական մշտական դերասանական խմբի ներկայացումները, սակայն «Հայ թատերական կոմիտետ»-ի ղեկավարությունը գտնելով, որ թատրոնը չունի համապատասխան ակուստիկա, զգեստներ, դեկորներ, ռեկվիզիտ և այլն, հրաժարվեց Գ․ Արծրունու թատրոնում ներկայացումներ տալուց։ 1882 թվականից «Արծրունու թատրոն»-ում տրվում էին հայկական, վրացական և ռուսական ներկայացումներ։ 1880-ական թվականների կեսերին Գ․ Արծրունին պարտքերի դիմաց վաճառեց շենքը, որը հետագայում կոչվեց «Վրաց ազնվականների թատրոն», և, քանիցս վերակառուցվելով, հրդեհից այրվեց 1914 թվականին։ Տեղում կառուցված շենքում գործել է Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png