Զինաիդա Տուլուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինաիդա Տուլուբ
Ծնվել էնոյեմբերի 28, 1890(1890-11-28)
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1964(1964-09-26)[1] (73 տարեկանում)
Վախճանի վայրԻրպեն, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ուկրաինական ԽՍՀ

Զինաիդա Պավլովնա Տուլուբ (ուկր.՝ Зінаїда Павлівна Тулуб, նոյեմբերի 28, 1890(1890-11-28), Կիև, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26, 1964(1964-09-26)[1], Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, թարգմանչուհի: Բանաստեղծ Պավել Տուլուբի դուստրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինաիդա Տուլուբի մանկությունն անցել է Բրացլավում, այնուհետև ծնողների հետ բնակվել է Տագանրոգում, 1904 թվականից՝ Կիևում: 1913 թվականին ավարտել է Կանանց բարձրագույն դասընթացների պատմաբանասիրական ֆակուլտետը: Սկսել է հրապարակվել 1910 թվականից՝ որպես ռուսալեզու բանաստեղծուհի կիևյան պարբերականներում: «Խաչմերուկում» վիպակը, որը նույնպես ռուսերեն էր, հրապարակվել է 1916 թվականին «Եվրոպայի տեղեկագիր» ամսագրում: Հետհեղափոխական տարիներին ծառայել է տարբեր ռազմական և խորհրդային հաստատություններում, 1920-ական թվականների վերջերից զբաղվել է բացառապես գրական աշխատանքով՝ անցնելով հիմնականում ուկրաիներենի: Հանդես է եկել նաև որպես ուկրաինական գրականության ռուսերեն թարգմանիչ (Վասիլի Ստեֆանիկ, Միխայիլ Կոցյուբինսկի և այլն): 1934-1937 թվականներին հրատարակել է «Մարդ որսացողները» (ուկր.՝ Людолови) լայնածավալ դիլոգիան, որտեղ պատկերված է Ուկրաինայի կյանքը 17-րդ դարի սկզբին: 1937 թվականին ռեպրեսիայի է ենթարկվել, 1939-1947 թվականներն անկացրել է Կոլիմայում. Զինաիդա Տուլուբին իր «Կտրուկ երթուղի» հուշագրությունում հիշատակում է Եվգենիա Գինզբուրգը: Տասը տարվա ժամկետը լրանալուց հետո նրան աքսորել են Ղազախստան, որտեղ Ալմա Աթայի մարզում աշխատել է որպես գրադարանավար, իսկ 1950 թվականին կրկին ձերբակալվում է:

1956 թվականին ռեաբիլիտացիայի է ենթարկվել և վերադարձել Ուկրաինական ԽՍՀ: Զինաիդա Տուլուբն ավարտել է «Մարդ որսացողների» երկրորդ խմբագրումը և վերջին տարիներին աշխատել «Ուրալից այն կողմ անծայրածիր տափաստանում» վեպի վրա (ուկր.՝ В степу безкраїм за Уралом 1964), որտեղ պատմում է Տարաս Շևչենկոյի աքսորում եղած տարիների մասին: Տուլուբի «Իմ կյանքը» հուշագրությունների գիրքը հրատարակվել է 2009 թվականին[2], 2010 թվականին Բրացլավում բացվել է նրա հուշարձանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герасимова Г. Тулуб Зінаїда Павлівна // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. — К. : Наук. думка, 2013. — Т. 10 : Т — Я. — С. 174. — ISBN 978-966-00-1359-9.
  • Віктор Жадько. Український некрополь. — К., 2005. — С. 311.
  • Віктор Жадько. У пам'яті Києва. — К., 2007. — С. 83, 393.
  • Енциклопедія українознавства : Словникова частина : [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. — Париж ; Нью-Йорк : Молоде життя ; Львів ; Київ : Глобус, 1955—2003.. Словникова частина.
  • Тимченко В. Д. Тулуб Зінаїда Павлівна // Українська радянська енциклопедія : [в 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.: О. К. Антонов та ін. — 2-ге вид. — Т. 11, кн. 1 : Стодола — Фітогеографія. — К. : Голов. ред. УРЕ, 1984. — С. 383.
  • Письменники Радянської України : біобібліографічний довідник / упорядники: Олег Килимник, Олександр Петровський. — К. : Радянський письменник, 1970. — С. 441.
  • Сиротюк Микола. Зінаїда Тулуб: Літературно-критичний нарис. — К., 1968.
  • З порога смерті: Зінаїда Тулуб у тенетах єжовсько-береївських людоловів // Ільєнко Іван. У жорнах репресій. — К., 1995. — С. 262–289.
  • Зинаида Тулуб. Стихи моей молодости: поэзия 1910—1917 гг. / ред.-сост. Б. В. Клименко, худож. оформ. И. В. Женченко. — К. : Жнец, 2009. — 159 с., портр.
  • Зинаида Тулуб. Моя жизнь / [сост. Б. В. Клименко; вступ ст.: Б. Клименко, С. Тулуб]. — К.: Київ; Париж; Дакар, 2012. — 432 с. (Перше повне видання тексту машинопису спогадів З. П. Тулуб, який зберігається у відділі рукописних фондів і текстології Інституту літератури ім. Т. Г. Шевченка НАН України (ф.150.88а).
  • Жулинський М. Зінаїда Тулуб: шлях крізь пекло / Микола Жулинський // День. — 2012. — 18–19 трав. — С. 11; 25–26 трав. — С. 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]