Վասիլի Ստեֆանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Ստեֆանիկ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1871(1871-05-14)[1]
ԾննդավայրՌուսով, Սնյատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Մահացել էդեկտեմբերի 7, 1936(1936-12-07)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՌուսով, Սնյատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of Poland (1928–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ազգությունուկրաինացի
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱբգեորդնեթենհաուսի անդամ
ԿուսակցությունUkrainian Radical Party?
ԵրեխաներYury Stefanik? և Սեմյոն Ստեֆանիկ
Vasyl Stefanyk Վիքիպահեստում

Վասիլի Սեմյոնովիչ Ստեֆանիկ (ուկր.՝ Василь Семенович Стефаник, մայիսի 14, 1871(1871-05-14)[1], Ռուսով, Սնյատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - դեկտեմբերի 7, 1936(1936-12-07)[1], Ռուսով, Սնյատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ), ուկրաինացի գրող և հասարակական գործիչ։

Կրակովի համալսարանում ուսանելու (1892-1900 թվականներ) տարիներին զբաղվել է հասարակական ու գրական գործունեությամբ։ 1908-1918 թվականներին եղել է ավսարիական պառլամենտի դեպուտատ։ Հայտնի է դարձել «Կապույտ գրքույկ» (1899 թվական) նովելների առաջին ժողովածուով, որտեղ պատկերել է արևմտաուկրաինյան գյուղի կյանքը, ամենօրյա մարտահրավերները։ «Քարե խաչ» (1900 թվական) և «ճանապարհ» (1901 թվական) ժողովածուներում ռեալիստորեն արտացոլված են արևմտյան Ուկրաինայի գյուղացիության զարթոնքը, դասակարգային պայքարը գյուղում։ 1926 թվականին տպագրվել է նրա «Հող» ժողովածուն, որում նկարագրվում է Լեհաստանում ժողովրդական զանգվածների աճող բողոքը ֆաշիստական դիկտատուրայի դեմ։ Ստեֆանիկը ուկրաինական գրականության պատմության մեջ մտել է որպես գրող-նորարար։ Հոգեբանական կարճ պատմվածքի վարպետ է։ Նովելները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 140 CC-BY-SA-icon-80x15.png