Զբոսաշրջությունն Իսլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զբոսաշրջությունը Իսլանդիայում կազմել է ՀՆԱ-ի 5,9% -ը[1], ինչը համապատասխանում է այս ոլորտում 5,35 հազար մարդու զբաղվածությանը։ 2010 թվականին այցելուների թիվը երկրում եղել է 495 հազար, իսկ 2000 թվականին՝ 200 հազար։ Հոսքը հիմնականում Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից է[2]։ Իսլանդիան Եվրամիության անդամ չէ, սակայն երկիրը Շենգենյան համաձայնագրի անդամ է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյկյավիկն ու շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյկյավիկը Իսլանդիայի տուրիստական դարպասն է և մայրաքաղաքային գոտու կենտրոնը, որն ունի 200 հազար բնակչություն[3]։ Քաղաքի պատմության մասին պատմում է «Արբեյջարսաֆն» ժողովրդական արվեստի թանգարանը[4]։

Իսլանդիայի արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի այս անկյունում կարելի է գտնել հրաբուխների բոլոր տեսակները, որ հանդիպում են Իսլանդիայում, իսկ հանքային ջուրը դուրս է գալիս մակերևույթին կամ սառը կամ եռացող սյուներով, ինչպիսին օրինակ Եվրոպայի խոշորագույն աղբյուրն է՝ Դեյլդարտունգյուհվերը (իսլ.՝ Deildartunguhver), որտեղ ջրի արագությունը հասնում է 48 լ/վ։

Վուլկանիզմի լավագույն ցուցանիշը հրաբխային հին խառնարան Սնեֆելսյոկուլն (իսլ.՝ Snæfellsjökull է, որը գտնվում է սառցադաշտի տակ, և որը ազգային պարկ է հանդիսանում։

Լանդշաֆտը նշանավորվում է կղզիներով, որոնք Սառցե դարաշրջանում ձևավորվել են ջրվեժներով, հովիտներով և ֆյորդերով։ Բրեյդաֆյորդուր (իսլ.՝ Breiðafjörður) ծովախորշում ապրող թռչունները գրավում են զբոսաշրջիկներին իրենց թռչնաշուկաներով, որոնցից երեքը ամենամեծն են Եվրոպայում[5]։

Արևմտյան ֆյորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի ծովափնյա գոտու մեկ երրորդը ֆյորդներ են։ Արևմտյան ֆյորդներում է գտնվում Դինյանդի շրջանը (իսլ.՝ Dynjandi), որտեղ կան 7 ջրվեժներ։ Հորնստրանդիր (իսլ.՝ Hornstrandir) ազգային պարկը և Լատրաբյարգ (իսլ.՝ Latrabjarg, 440 մ) ամենաբարձր ժայռագագաթը Եվրոպայի ամենաարևմտյան կետերն են, որոնք հիմնական զբոսաշրջային վայրերն են։

Իսլանդիայի հյուսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մասում տեղակայված Էյջա-ֆյորդը[6] մեծ մասսայականություն է վայելում լեռնադահուկորդների շրջանում։ Այստեղ կարելի է դիտել «կեսգիշերային արև» երևույթը, երբ արևը մայր չի մտնում, այլ դիպչում է հորիզոնին և կրկին բարձրանում։ Տարածաշրջանի արևելքում Քրաֆլա հրաբխի ժայթքումից մնացել է սառեցված լավերի հոսքեր։

Հազվագյուտ երկրաբանական երևույթ է Աուսբիրգի կիրճը (իսլ.՝ Ásbyrgi), որը ներկայումս ազգային պարկ է։ Դրանից ոչ հեռու է գտնվում Միվան (իսլ.՝ Mývatn) լիճը։

Իսլանդական ասքերի հետ են կապված Հունավատնսսիսլա (իսլ.՝ Húnavatnssýsla) և Սքագաֆյորդ (իսլ.՝ Skagafjörður) պատմական վայրերը։

20-րդ դարի սկզբի «տառեխային բումը» հարստացրել է բազմաթիվ իսլանդացիների։ Այդ ձկնորսական գյուղերի մթնոլորտը դեռևս պահպանվում է Սիգլյուֆյորդյուրում (իսլ.՝ Siglufjörður), որը այդ ժամանակվա ծովախեցգետնի արտադրության հիմնական վայրերից մեկն էր[7]։

Իսլանդիայի արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածաշրջանի ամենահայտնի տեղը Եվրոպայի ամենախոշորն սառցադաշտն է՝ Վատնաիյոկյուդլը (իսլ.՝ Vatnajökull)։ Նրա ստորոտին է տեղակայված Սքաֆթաֆել ազգային պարկը։

Արևելյան ֆյորդերը, որոնք ձևավորվել են Սառը դարաշրջանի ընթացքում, իրենց մակերեսի տակ թաքցնում են 3 կմ ցեոլիթներ։ Դրանք կարելի է տեսնել Թեիգարհորնում (իսլ.՝ Teigarhorn):

Իսլանդիայի հարավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հարավ-արևմուտքում Ռեյկյանես թերակղզում, ինչպես նաև Թինգվետլիր հովտում կարելի է գտնել մի քանի երկրաջերմային գոտիներ կարելի է գտնել, որոնցից երկուսը՝ Սվարտսենգին (իսլ.՝ Svartsengi) և Հենգիլը (իսլ.՝ Hengill) էներգիա են արտադրում։ Սվարտսենգում են գտնվում Գյաին երկրաբանական պատմության կենտրոնը և հանրահայտ «Երկնագույն ծովածոց» առողջարանային հանգստավայրը։

Քանի որ մարդիկ հարավային ափին բնակություն են հաստատել դեռևս հին ժամանակներից, այստեղ կան բազմաթիվ թանգարաններ, ինչպիսիք են Գրինդավիկի նավարկության թանգարանը և ազգագրական Սկոուգար թանգարանը (իսլ.՝ Skógar), ինչպես նաև Տեսիլքի կենտրոնը Սթոքսեիրիում, որը նվիրված է «Իսլանդիայի Տեսիլքներ» երևույթին։

Թինգվեդլիրը իսլանդական սագաներում ամենատարածված վայրերից մեկն է, որտեղ 930-ից մինչև 1798 թվականը գումարվել է Համընդհանուր ժողովը։ 1930 թվականից այն դարձել է ազգային պարկ, իսկ 2004 թվականից այն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։ Այստեղից ոչ հեռու՝ Սքաուլհոլտում է գտնվում Եպիսկոպոսությունը, որը գոյություն է ունեցել մինչև 18-րդ դարը, կղզու վրա քրիստոնեության հաստատումից ի վեր։

Բնության տեսարժան վայրերից է Գյուդլֆոսսի ջրվեժը (իսլ.՝ Gullfoss «ոսկե ջրվեժ», gull-ոսկի, foss-ջրվեժ) և Գեյսիրի տաք աղբյուրը, որից առաջացել է «գեյզեր» բառը։ Դրանից արևելք երկու ակտիվ հրաբուխներ են` Հեքլա և Կաթլա լեռները, որը պատված է սառցադաշտով։ Հարավում են գտնվում Վեսթման կղզիները՝ թռչունների միջավայրը, որն առանձնանում է բուսական աշխարհի բազմազանությամբ[8]։

Կենտրոնական լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդմաննալաուգար (իսլ.՝ Landmannalaugar) երկրաջերմային գոտին գտնվում է Իսլանդիայի կենտրոնական մասում։ Այս տարածաշրջանի Լիպարիտովյան լեռները պատված են բնական դեղին, կանաչ, կարմիր և վանակատային գույներով։

Կվերկֆյոլում (իսլ.՝ Kverkfjöll) սառցադաշտի տակից բարձրացող գոլորշին նրանում առաջացրել է հիասքանչ տեսարաններ քարանձավներ։ Դինգյուֆյոդլի լեռներում (իսլ.՝ Dyngjufjöll) է գտնվում է Յոսկյուվատն և Վիտի լճերը (իսլ.՝ Víti)։ Վերջինս ձևավորվել է 1875 թվականին Ասկյա հրաբխի ժայթքման հետևանքով։ Լաունգեիյոքուդլ սառցադաշտի կողքով, սև ավազների միջով անցնում է Սփրենգիսանդուր (իսլ.՝ Sprengisandur) ճանապարհը։

Թոուրսմյորք հովիտը (իսլ.՝ Þórsmörk) հայտնի է արշավասերների շրջանում։ Բարձր լեռնային ճանապարհները ամռանը միայն հասանելի են ամենագնացներով, երբ ձյունը հալվում է։ Այդպիսի ճանապարհները դասվում են F կատեգորիային[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tourism satellite accounts 2009—2011
  2. «Tourism in Iceland in figures, march 2011». Issuu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  3. «Reykjavík — Pure Energy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Reykjavik City Museum — Arbaejarsafn». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  5. «West Iceland». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. «Official travelguide for Westfjords». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «North Iceland». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «South & Southwest Iceland». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «The official tourism site for North America». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]