Զբոսաշրջությունը Սերբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային Բելգրադը

Զբոսաշրջությունը Սերբիայում պաշտոնապես ճանաչվել է որպես տնտեսական և սոցիալական աճի գլխավոր ոլորտ[1]։ 2015 թվականին զբոսաշրջությունը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը[2]։ Սերբիայում զբոսաշրջության ոլորտում աշխատում է 75.000 մարդ, որը կազմում է երկրի աշխատուժի մոտ 3%-ը[1]։

Վերջին տարիներին Սերբիան զգալիորեն ավելացրել է օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը (տարեկան մոտ 10-15 տոկոս աճ)։ Հիմնական զբոսաշրջային ուղղությունները ներառում են քաղաքներ և էթնո գյուղեր, լեռնադահուկային հանգստավայրեր, սպա և առողջարաններ, բնության պարկեր և արգելավայրեր, հնագիտական վայրեր, կրոնական ճարտարապետության նմուշներ և երաժշտական փառատոներ[3]։

Զբոսաշրջային ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Միխեիլի փողոցը

Բելգրադն ունի մի շարք տեսարժան վայրեր, որոնցից են Բելգրադի ամրոցը` քաղաքի ամենահին մշակութային և պատմական հուշարձանը, Սկադարլիա՝ մայրաքաղաքի ամենահին թաղամասը, Իշխան Միխեիլի փողոցը, Հին և Նոր պալատը, Դաշնային խորհրդարան, Սուրբ Սավվայի տաճար, Զեմունը և այլն։

Սավա և Դանուբ գետերի միանալու վայրում է գտնվում Կալեմեգդանի պարկը, և հենց այս տարածքը Վիկտորիա արձանի հետ կազմում են Բելգրադի ամենագեղեցիկ տեսարանը։ Գետի ափերին անցուդարձը երբեք չի դադարում, ափին գտնվող ռեստորաններում և սրճարաններում այցելուները կարող են սուրճ խմել, ուտել առանձնահատուկ ձկան տեսակներ, լսել երաժշտություն կամ պարզապես զվարճանալ։

Զեմունը ռոմանտիկ և բանաստեղծական է իր նեղ սալաքար փողոցներով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին Սերբիան կարևոր զբոսաշրջային վայր էր Բալկաններում։ Սերբիայում ամեն տարի մի ամբողջ գիշեր մնում է մոտավորապես 12 միլիոն զբոսաշրջիկ, որից 1,5 միլիոնն օտարերկրյա այցելուներ են։ Հարավսլավիայի փլուզման արդյունքում երկրի զբոսաշրջությունը խիստ անկում է ապրել[4]։

21-րդ դարում զբոսաշրջությունը սկսեց վերականգնել. օտարերկրյա այցելուների թիվը 2004 թվականին 90%-ով ավելի է, քան 2000 թվականին, իսկ օտարերկրյա տուրիզմից ստացած եկամուտը, համեմատած 2002-2004 թվականների հետ,եռապատկվել է՝ հասնելով մոտ 220 մլն ԱՄՆ դոլարի[4]։ 2010 թվականին միջազգային զբոսաշրջության եկամուտը աճել է՝ հասնելով մինչև 605 միլոն եվրոյի։ 2014 թվականը օտարազգի զբոսաշրջիկների համար նշանակալի տարի էր. նրանց թիվը գերազանցել էր մեկ միլիոնը[5]։

Տարեկան այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ընդհանուր զբոսաշրջային ժամանումներ Ներքին Արտաքին
2003[6] 1,997,947 1,658,664 339,283
2004[7] 1,971,683 1,579,857 391,826
2005[8] 1,988,469 1,535,790 452,679
2006[9] 2,006,488 1,537,646 468,842
2007[10] 2,306,558 1,610,513 696,045
2008[11] 2,266,166 1,619,672 646,494
2009[12] 2,021,166 1,375,865 645,301
2010 2,000,597 1,317,916 682,681
2011 2,068,610 1,304,443 764,167
2012 2,079,643 1,269,676 809,967
2013 2,192,435 1,270,667 921,768
2014[5] 2,194,268 1,165,536 1,028,732
2015[13] 2,437,165 1,304,944 1,132,221
2016[14] 2,753,591 1,472,165 1,281,426

Այցելություններ ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական Երկիր Այցելուների թիվ
1 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 100,579
2 Բուլղարիա Բուլղարիա 88,089
3 Թուրքիա Թուրքիա 83,676
4 Չեռնոգորիա Չեռնոգորիա 77,396
5 Խորվաթիա Խորվաթիա 75,732
6 Սլովենիա Սլովենիա 74,096
7 Գերմանիա Գերմանիա 63,935
8 Հունաստան Հունաստան 61,749
9 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 55,263
10 Ռումինիա Ռումինիա 53,053
Այլ երկրներ[15] 547,858

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Serbia, in: Alain Dupeyras (ed.) (2012). OECD tourism trends and policies 2012. Paris: Organization for Economic Cooperation & Development. 9789264177567. Կաղապար:Nobreakdoi:10.1787/tour-2012-56-en
  2. «Cilj države da turizam čini 9% BDP-a - U prva četiri meseca 2016. u Srbiji oko 300.000 stranih turista». www.ekapija.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «You are being redirected...». www.serbia.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Marat Terterov (ed.) (2006). Doing business with Serbia, second edition. London: GMB Publishing. 978-1-905050-14-7. Կաղապար:Nobreak
  5. 5,0 5,1 «2014 statistics» (PDF). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «2003 statistics». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «2004 statistics». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «2005 statistics». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «2006 statistics». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «2007 statistics». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «2008 statistics». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «2009-2013 statistics» (PDF). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «Statistical Yearbook of the Republic of Serbia – Tourism, 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «2016 statistics» (PDF). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Serbiaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։