Զավեն Վարդանյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զավեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Զավեն Վարդանյան
Զավեն Վարդանյան (դիրիժոր).jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 15, 1945(1945-01-15)
Հալեպ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2023(2023-03-10)[1] (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի ազգային կամերային նվագախումբ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Պարգևներ

Զավեն Նազարեթի Վարդանյան (հունվարի 15, 1945(1945-01-15), Հալեպ - մարտի 10, 2023(2023-03-10)[1], Երևան, Հայաստան), հայ դիրիժոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Վարդանյանը ծնվել է 1945 թվականին Հալեպում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1974 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։ 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003-2007 թվականներին Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է Կուենկայի համալսարանում և ղեկավարել երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը[3]։

Վարդանյանը Հայաստանում կազմակերպել է բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ, հայ ունկնդրին է ներկայացրել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և այլ հեղինակների ստեղծագործություններ[4]։

Մեջբերումներ Զավեն Վարդանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Այն, ինչ արեցին Արտեմի Այվազյանը հայ էստրադային երաժշտության ժանրում, Թաթուլ Ալթունյանը ժողովրդական երգ ու պարի ժանրում, նույնն արեց Զավեն Վարդանյանը հայ կամերային-նվագախմբային երաժշտության ժանրում։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]