Զազա Պաչուլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զազա Պաշուլիաից)
Զազա Պաչուլիա
ზაზა ფაჩულია

Դիրքը Կենտրոնական
Համար № 27
Ի ծնե տրված անունը Զաուր Պաչուլիա
ზაურ ფაჩულია
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ
Ազգություն Վրաստան Վրացի
Հասակ 211 սմ
Քաշ 125 կգ
Դրաֆթի տարի 2003 / ռաունդ` 2 / ընտր.` 42-րդ
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն
ԹուրքիաՅուլքերսպոր (1999–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2003–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2004–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2005-2013)
Թուրքիա Գալաթասարայ (2011)(լոկաուտի ժամանակ)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2013-2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2015–2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն Սթեյթ Ուորիորս (2016–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2018–2019)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2017, 2018)
  • Թուրքիայի լիգայի չեմպիոն (2001)
  • Թուրքիայի գավաթակիր (2003)
  • 3× Թուրքիայի նախագահական գավաթի հաղթող (2001–2003)

Զազա Պաչուլիա (վրաց.` ზაზა ფაჩულია, ծնվ. որպես` Զաուր Պաչուլիա`, փետրվարի 10, 1983(1983-02-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրաց նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Երեք մրցաշրջան Թուրքիայի «Յուլքերսպորում» ելույթներ ունենալուց հետո մուտք է գործել Բասկետբոլի ազգային ասոցացիա (NBA)` 2003 թվականին անցկացված դրաֆթով, որտեղ ընտրվել է «Օռլանդո Մեջիքի» կողմից՝ երկրորդ ռաունդի 42-րդ ընտրությամբ։

2017 և 2018 թվականներին «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կազմում դարձել է NBA-ի չեմպիոն։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականում, բազմաթիվ առիթներով ստանձելով ավագի պաշտոնը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]