Երկրի ստվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի ստվերն (երկնագույն) և Վեներայի գոտին (վադագույն) արևածագին։ Կապտամոխրագույն շերտը Խաղաղ օվկիանոսն է։ Լուսանկարը արվել է Սան Ֆրանցիսկոյի Թվին–Պիկս բլուրների վրայից (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ) 2010 թվականի հոկտեմբերին։

Երկրի ստվեր կամ Երկրային ստվեր, ստվեր, որը Երկիր մոլորակը իր մթնոլորտի միջով գցում է տիեզերական տարածություն, հակաարեգակնային կետի մոտ։ Երկրի ստվերը մթնոլորտային օպտիկական երևույթ է։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնշաղի ժամանակ (ինչպես վաղ մթնշաղի, այնպես էլ ուշ արևածագին) ստվերի տեսանելի սահմանը (երբեմն նաև անվանում են մուգ սեգմենտ[1] կամ մթնշաղյան սեպ[2]) կարծես մուգ և մշուշոտ շերտ լինի հորիզոնի վերևում, որը ավելի հստակ է երևում, երբ երկինքը պարզ է։ Նաև Երկրի ստվերը ամենից լավ երևում է այն ժամանակ, երբ հորիզոնը ավելի ցածր է, օրինակ՝ ծովի վերևում։ Բացի այդ որքան դիտողը բարձր է կանգնած երիկրի մակարդակից, այնքան ստվերը ավելի հստակ է թվում[3][4]։ Քանի որ Երկրի տրամագիծը 3,7 անգամ ավելի մեծ է Լուսնի տրամագծից, Երկրի ստվերի երկարությունը համապատասխանաբար 3,7 անգամ ավելի մեծ կլինի լուսնային ստվերից․ մոտավորապես 1 400 000 կիլոմետր։

Մթնոլորտի վրա գցվող Երկրի ստվերը կարելի է տեսնել «քաղաքացիական մթնշաղի» ժամանակ, այն պայմանով, որ երկինքը պետք է լինի մաքուր, պարզ, իսկ հորիզոնը համենատաբար առանց խոչընդոտների և հարթ։ Ստվերի ծայրը ունի կապտամանուշակագույն գիծ, որը ձգվում է հորիզոնից 180 աստիճան՝ Արեգակին հակառակ, այսինքն՝ երկնակամարի արևելյան հատվածում, երբ մթնշաղ է և արևմտյան, երբ արևածագ է[3][4]։ Արևածագից առաջ Երկրի ստվերը, թվում է, թե սեղմվում և փոքրանում է՝ կախված Արեգակի դուրս գալու չափից։ Արևամուտից հետո այն ընդհակառակը՝ մեծանում և ընդարձակվում է՝ կախված արևի մտնելու չափից[3]։

Վեներայի գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներայի գոտու միջով երևացող ծագող լիալուսին։ Այս լուսանկարում երևում է Երկրի ստվերի ոչ շատ մեծ հատված, քանի որ հորիզոնը այստեղ չափազանց բարձր է, որպեսզի հնարավոր լինի տեսնել ստվերի ավելի մեծ հատված։

Նմանատիպ օպտիկական երևույթ է նաև այսպես կոչվող Վեներայի գոտին, որը կրկին տեղի է ունենում երկնքի նույն հատվածում։ Այն նաև կոչվում է հակամթնշաղյան կամար, որը երկնքում վարդագույն շերտ է և երևում է երկրի ստվերի կապտագույն շերտի վերևից։ Երևույթը իր անունը ստացել է Վեներա մոլորակի անունից և հիմնականում գտնվում է երկնքի այդ հատվածում։ Ոչ մի հստակ արտահայտված գիծ կամ շերտ չի առանձնացնում Երկրի ստվերը և Վեներայի գոտին․ մեկ գունային շերտը սահուն կերպով միախառնվում է մյուսին[3][4]։

Վեներայի գոտին այնպիսի երևույթ է, որըմիանգամայն տարբերվում է հետփայլից, քանի որ առաջանում է երկնքի երկրաչափական հակառակ հատվածում։

Երբ Արեգակը արևածագին կամ արևամուտին գտնվում է հորիզոնին մոտ, նրա ստվերը կարմրագույն է թվում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լուսային ճառագայթները անցնում են մթնոլորտի հաստ շերտի միջով, որը կատարում է ֆիլտրի դեր՝ ցրելով ամեն բան բացի երկար (կարմիր) ալիքներից։

Ինչքան ցածր է գտնվում մայր մտնող արևը, այնքան ավելի քիչ է Երկրի ստվերի և Վեներայի գոտու միջև եղած հստակությունը։ Դրա պատճառն այն է, որ մայր մտնող արևը այդ ժամանակ լուսավորում է մթնոլորտի վերին շերտերի ավելի բարակ հատվածը։ Այդտեղ կարմիր լույսը չի ցրվում, քանի որ կան ավելի քիչ մասնիկներ, և աչքը տեսնում է միայն «նորմալ» (սովորական) կապույտ երկինք, որը առաջանում է օդի մոլեկուլների վրա Ռեյլի ցրման պատճառով։ Ի վերջո և՛ Երկրի ստվերը, և՛ Վեներայի գոտին լուծվում են գիշերային երկնքում[4]։

2022 թվականի մայիսի 16–ին տեղի ունեցած Լուսնի լրիվ խավարում։ Լուսանկարում հստակ երևում է կարմրավուն լույսը, որը ընկնում է Լուսնի մակերևույթին։

Լուսնի խավարման գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի ստվերը նույնքան կոր է, որքան ինքը՝ մոլորակը, և նրա ստվերը տիեզերքում տարածվում է 1 400 000

կիլոմետրի չափով (անտումբրան այդ ամանակ տարածվում է անչափ հեռու)[5]։ Երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են մեկ (կամ գրեթե մեկ) գծի վրա, և Երկրի ստվերը ընկնում է Լուսնի մակերևույթին, որը թեքված է մեր մոլորակի գիշերային կողմ, այն աստիճանաբար ծածկում է լիալուսինը՝ առաջացնելով Լուսնի խավարում։ Սակայն նույնիսկ Լուսնի լրիվ խավարման ժամանակ միևնույն է, Արեգակի լույսի որոշ քանակություն հասնում է Լուսնին։ Այս ոչ ուղիղ արեգակնային լույսը բեկվում է՝ անցնելով Երկրի մթնոլորտի միջով։ Օդի մոլեկուլները և կոպիտ մասնիկները Երկրի մթնոլորտում ցրում են արևի կարճ ալիքները, իսկ ավելի երկար կարմիր ալիքները հասնում են Լուսնին ճիշտ այնպես, ինչպես արևամուտին կամ արևածագին, երբ երկինքը՝ արևի շուրջ, թվում է կարմրավուն։ Այս թույլ կարմիր լուսավորումը խավարող Լուսնին հաղորդում է աղոտ կարմիր կամ մեղրի գույն[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. dark segment Արխիվացված 2023-03-07 Wayback Machine(անգլ.) // glossary.ametsoc.org
  2. Twilight wedge Արխիվացված 2017-11-07 Wayback Machine(անգլ.) // weatherscapes.com
  3. 3,0 3,1 3,2 3,3 Earth's Shadow(անգլ.) // atoptics.co.uk
  4. 4,0 4,1 4,2 4,3 Earth’s shadow Արխիվացված 2023-03-07 Wayback Machine(անգլ.) // webexhibits.org
  5. Проф. Ричард Подж. Lecture 9: Eclipses of the Sun & Moon Արխիվացված 2023-03-26 Wayback Machine(անգլ.) // Astronomy 161: An Introduction to Solar System Astronomy // astronomy.ohio-state.edu (Университет штата Огайо)
  6. Дэвид К. Линч, Уильям Чарльз Ливингстон. «Color and Light in Nature» Արխիվացված 2023-03-07 Wayback Machine (2001) // изд. Cambridge University Press // стр. 38—39 // ISBN 9780521775045

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրի ստվեր» հոդվածին։