Եվրոպայի մակերևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպայի մակերևույթն այնքան էլ բարձր չէ (միջին բարձրությունը 300 մ. է)։ Նրա տարածքի ⅔-ից ավելին կազմում են դաշտավայրերը և ոչ մեծ բարձրությունները։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերը տրեզերքից Հարթ մակերևույթով աչքի է ընկնում Արևելյան Եվրոպան, որտեղ ընկած է Արևելաեվրոպական (Ռուսական) թույլ ալիքավոր հարթավայրը։ Նա ընդգրկում է մի շարք դաշտավայրեր (Դվինա-Պեչորայի, Օկա-Դոնի, Մերձդնեպրյան, Մերձսևծովյան, Մերձկասպյան) և բարձրություններ (Տիմանի և Դոնեցկի բլրաշարերը, Վալդյան, Միջին Ռուսական, Մերձոլգյան և Վոլինա-Պոդոլյան բարձրությունները)։ Ռուսական հարթավայրի հյուսիսում ընկած են Խիբինի, արևելքում՝ Ուրալյան, հարավում՝ Ղրիմի, իսկ հարավ-արևմուտքում՝ Կարպատյան լեռները։

Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում մակերևույթի առավել մեծ բազմազանությամբ։ Նրա հյուսիսում գտնվում են հին քայքայված լեռներ, այն է՝ Սկանդինավյան թերակղզում` Սկանդինավյան լեռները, իսկ Մեծ Բրիտանիա կղզում` Փենինյան լեռները և Շոտլանդական լեռնաստանը։ Կղզու հարավում Թեմզայի (Լոնդոնի) դաշտավայրն է։

Բալթիկ և Հյուսիսային ծովերից հարավ գտնվում է Արևմտյան Եվրոպայի դաշտավայրային գոտին։ Այստեղ է գտնվում Հյուսիսեվրոպական (Գերմանալեհական) ընդարձակ դաշտավայրը, որը հաճախ բաժանում են երեք մասի՝ Լեհական Մեծ հարթավայրի և Հյուսիսգերմանական և Հյուսիսֆրանսիական դաշտավայրերի։

Դաշտավայրային այդ գոտուց հարավ մակերևույթն աստիճանաբար բարձրանում և դառնում է լեռնային։ Այստեղ են գտնվում Կենտրոնական Եվրոպայի միջին բարձրության մի շարք հին, պալեոզոյան և մեզոզոյան հասակի լեռները՝ Ֆրանսիական Կենտրոնական զանգվածը, Միջինգերմանական լեռները, Չեխական զանգվածը, Սուդետները, Բոհեմական անտառը, Շվարցվալդը և այլն։

Դրանից հարավ ընկած է Հարավային Եվրոպայի երիտասարդ (ալպյան ծալքավորության) լեռնային գոտին։ Այստեղ են գտնվում Եվրոպայի ամենաբարձր լեռները՝ Ալպերը, որրտեղ գտնվում է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Մոնբլանը (4807 մ.)։ Այդ գոտում են գտնվում Կարպատները, Պիրենեյան, Ապենինյան, Դինարյան (Բալկանյան թերակղզում) և Ստարա-Պլանինա (Բալկանյան) լեռները։ Սրանք առաջացել են տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ՝ խորը գեոսինկլինալի տեղում, որը Եվրոպայի հին լեռները բաժանում էր հարավում ընկած Գոնդվանա հին ցամաքից։ Երիտասարդ լեռների այս գոտում կան գործող հրաբուխներ (Էթնա, Վեզուվ

Հարավային Եվրոպայի երիտասարդ լեռների միջև ընկած են Միջինդանուբյան (Հունգարական), Ստորինդանուբյան (Վալախիայի) և Պադանի (Պո գետի հովտում) դաշտավայրերը։

Բարձր լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին բարձրության լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկանդինավյան
  • Ուրալյան
  • Սուդետներ
  • Բոհեմական անտառ
  • Շվարցվալդ
  • Ֆրանսիական Կենտրոնական զանգված
  • Միջին գերմանական
  • Չոխական զանգված

Բարձրավանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենտրոնական զանգված
  • Միջին ռուսական
  • Մերձոլգյան
  • Վոլինապոդոլյան
  • Մերձմոսկովյան
  • Տիմանի բլրաշար
  • Ստավրոպոլյան

Դաշտավայրեր և հարթավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևելաեվրոպական (Ռուսական)
  • Միջինդանուբյան (Հունգարական)
  • Ստորինդանուբյան (Վալախիայի)
  • Պադանի
  • Թեմզայի (Լոնդոնի)
  • Դվինա-Պեչորյան
  • Օկա-Դոնի
  • Մերձդնեպրյան
  • Մերձսևծովյան
  • Մերձկասպյան
  • Հյուսիսե8;luվրոպական