Եվգենի Շվեդացի
Եվգենի Շվեդացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1865[1][2][3] |
Ծննդավայր | Դրոտտինգհոլմ |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1947[1][2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Hedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, մեկենաս, գծանկարիչ և նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Պաշտոն | հերցոգ և Hereditary Prince? |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Հայր | Օսկար III |
Մայր | Սոֆիա Նասուացի |
![]() |
Արքայազն Եվգենի Նապոլեոն Նիկոլայ (շվեդերեն՝ Eugen Napoleon Nikolaus, օգոստոսի 1, 1865[1][2][3], Դրոտտինգհոլմ - օգոստոսի 17, 1947[1][2][3], Hedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), Ներքեի դուքս, Շվեդիայի թագավոր Օսկար 2-րդի և նրա կին Սոֆիայի չորրորդ և կրտսեր որդին։ 1894 թվականից Անդրեաս առաքյալի շքանշանի, իսկ 1904 թվականի հունվարի 21-ից՝ Նորվեգական առյուծ շքանշանի ասպետ է[4][5]։ Հայտնի է նաև որպես գեղանկարիչ, արվեստասեր և մեկենաս[6]։
Կենսագրություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնավոր միջին կրթությունն ստանալուց հետո արքայազն Եվգենին 1885-1886 թվականներին Ուփսալայում՝ Վիլհելմ ֆոն Գեգերֆելդիի մոտ, ուսանել է գեղանկարչություն։ Այնուհետև՝ 1887-1889 թվականներին, Փարիզում աշակերտել է Լեոն Բոննային, Ալֆրեդ Ռոլ Ֆիլիպին, Անրի Ժերվեին, Պիեռ Պյուվի դը Շավանին:
Վերադառնալով Շվեդիա՝ իրեն ամբողջովին նվիրել է բնանկարչությանը։ Աշխատանքների մեծ մասը ոճով մոտ է իմպրեսիոնիզմին։ Սթոքհոլմից հարավ գտնվող Տյուրեսոյում, Էրգորդենում (Վեստերգյոտլանդ, իսկ 1930-ական թվականներից՝ Շվեդիայի հյուսիսում գտնվող Սկոնե նահանգի Էստերլեն բնակավայրում ամառային հանգստի ժամանակ արքայազն Եվգենին նկարել է բնապատկերներ՝ Սյոդերմանլենդի, Սթոքհոլմի և Մելարեն լճի տեսարաններով[7]։
Արքայազն Եվգենին հայտնի է ոչ միայն որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի խոշորագույն շվեդ բնանկարիչներից մեկը, այլև որպես մոնումենտալ գեղանկարչության վարպետ։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Քաղաքը ջրի վրա» (1917-1922)՝ Ստոկհոլմի քաղաքապետարանում, «Սպիտակ գիշեր» (1899), «Ամառ» (1904)՝ Ստոկհոլմի Նորայի դպրոցում (անգլ.՝ Norra Latin Grammar School), ինչպես նաև «Կիրունայի եկեղեցու սեղանի բեմը» որմնանկարները։
1899 թվականին նա այգի և դղյակ է գնել Վալդեմարսուդեում (շվեդերեն՝ Waldemarsudde)՝ Սթոքհոլմի Յուրգորդեն կղզում։ 1905 թվականին ճարտարապետ Ֆերդինանդ Բոբերգի նախագծով (մոդեռն ոճով) այնտեղ կառուցել է իր ոստանը։ Տունը և արվեստի գործերի իր հավաքածուն արքայազնը կտակել է Շվեդիային։ Այժմ այն թանգարան է, որտեղ գտնվում է արքայազնի բնակարանը և 19-20-րդ դարերի շվեդական բնանկարչության լայն հավաքածու, որը ներառում է 3000 կտավ և Եվգենի արքայազնի գրաֆիկական ստեղծագործությունները։
Եվգենի արքայազնի աշխատանքները ցուցադրված են Շվեդիայի գլխավոր նկարչական միություններում, այդ թվում՝ Ստոկհոլմի ազգային թանգարանում և Գյոթեբորգի գեղարվեստական թանգարանում։
1945 թվականին՝ արքայազնի 80-ամյակի առթիվ, ստեղծվեց բարձր գեղարվեստական նվաճումների համար տրվող Արքայազն Եվգենիի մեդալը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eugen Napoleon Nicolaus (швед.) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugen Napoleon Nicolaus (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eugen (նիդերլ.)
- ↑ kongehuset.no - The Order of the Norwegian Lion
- ↑ Орден Святого Апостола Андрея Первозванного (1699—1917). Орден святой Великомученицы Екатерины (1714—1917). Списки кавалеров и кавалерственных дам", С. С. Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.
- ↑ «Prince Eugens Waldemarsudde»։ New York Times։ Վերցված է փետրվարի 3, 2013
- ↑ «Prins Eugens Waldemarsudde»։ Prins Eugens Waldemarsudde։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19, 2010-ին։ Վերցված է փետրվարի 3, 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hans Henrik Brummer. Prins Eugen. Minnet av ett landskap. — Stockholm, 1998.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արքայազն Եվգենիի կյանքի և արվեստի նպատակները և դրանց կապը շվեդական մշակույթի զարգացման ընդհանուր միտումների հետ, Օ. Ե. Եգորշևա Archived 2019-04-01 at the Wayback Machine.
|