Եվգենի Մակեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Եվգենի Մակեև
Yevgeny Makeev IMG 2001.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1989(1989-07-24)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սևերստալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան Շեկսնա 42 (2)
2007-2017 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 165 (3)
2014-2017  Ռուսաստան Սպարտակ-2 6 (1)
2017-2018 Ռուսաստան Ռոստով 16 (0)
2018 Ռուսաստան Սոչի 7 (0)
2019 Ռուսաստան Ռոտոր 4 (0)
2019—մ.հ. Հայաստան Արարատ 0 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 12 (0)
2011-2015 Ռուսաստան Ռուսաստան 3 (0)
2011 Ռուսաստան Ռուսաստան II 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 հունիսի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16 մարտի, 2019

Եվգենի Վլադիմիրովիչ Մակեև (ռուս.՝ Евгений Владимирович Макеев, հուլիսի 24, 1989(1989-07-24)[1][2], Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Հայաստանի «Արարատ» ակումբի պաշտպան։ Հայրը Վլադիմիր Մակեևն է, որը հայտնի է «Ժեմչուժինա» և «Բալթիկա» ակումբներում իր ելույթներով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերեպովեցի «Սևերստալ» ակումբի սան է, այդտեղ էլ սկսել է խաղալ (թիմը մինչ այդ վերանվանվել էր «Շեկսնա»)։ Հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում։

2007 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, որտեղ նորից հանդես է եկել պատանեկան թիմի կազմում, ապա «կարմրասպիտակների» երկրորդ կազմում, որի հետ երկու անգամ հաղթել է երկրորդ կազմերի առաջնությունում։ Մեկուկես մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է երկու գնդակ։

2009 թվականի մարտի 15-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Զենիթի» դեմ հանդիպման առաջին խաղակեսին, ինչից հետո նրան փոխարինել են։ 8-րդ տուրի՝ Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի դեմ տնային խաղում Վլադիմիր Բիստրովի փոխանցումից հետո խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում։

2009 թվականին կատարել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով նրա համար անհաջող խաղին ընդդեմ Ֆարերյան կղզիների հավաքականի։

2010 թվականի սեպտեմբերի 15-ին կատարել է նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Ֆրանսիական «Մարսել» ակումբի դեմ խաղին։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Սպարտակ» ակումբի մարզադաշտի բացման խաղին, որտեղ Մուրադ Յակինի գլխավորությամբ «Սպարտակը» ոչ-ոքի է ավարտել (1:1)[3] Սերբիայի Բելգրադ քաղաքի «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ խաղը։ Եվգենին այդ խաղին մասնակցել է թիմի մեկնարկային կազմում[4]։

2019 թվականի փետրվարի 15-ին պայմանագիր է կնքել Վոլգոգրադի «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի հետ[5]։ 2019 թվականի հուլիսին տեղափոխվել է Երևանի «Արարատ» ակումբ[6]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 20-ին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստանի դեմ խաղին[7]։ Նույն թվականի մարտի 29-ին խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի հավաքականի՝ Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղի 46-րդ րոպեին՝ փոխարինելով Ալեքսանդր Անյուկովին[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» (Մոսկվա)
«Սպարտակ-2» (Մոսկվա)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 3 (2010)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեկսնա 2006 28 1 1 0 29 1
2007 14 1 1 0 15 1
Ընդհանուր 42 2 2 0  —  — 44 2
Սպարտակ (Մոսկվա) 2008 0 0 1 0 0 0 1 0
2009 20 2 1 1 21 3
2010 22 0 3 0 12 0 37 0
2011/12 35 1 2 0 1 0 38 1
2012/13 22 0 2 0 7 0 31 0
2013/14 24 0 2 0 2 0 28 0
2014/15 25 0 2 0 27 0
2015/16 15 0 0 0 15 0
2016/17 2 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 165 3 14 1 23 0 202 4
Սպարտակ-2
(ֆարմ-ակումբ)
2014/15 1 0 1 0
2016/17 5 1 5 1
Ընդհանուր 6 1  —  —  —  — 6 1
Ընդհանուր կարիերայում 213 6 15 1 23 0 251 7

Խաղերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Րոպեներ Մակեևի գոլերը Մարզիչ Մրցություն
1 2011 թվական մարտի 29 Կատար Կատար 1:1 46-90 - Նիդերլանդներ Դիկ Ադվոկատ Ընկերական խաղ
2 2014 թվական նոյեմբերի 18 Հունգարիա Հունգարիա 2:1 1-90 - Իտալիա Ֆաբիո Կապելո Ընկերական խաղ
3 2015 թվական հունիսի 7 Բելառուս Բելառուս 4:2 79-90 - Իտալիա Ֆաբիո Կապելո Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]