Եղիա Հովհաննեսյան
Եղիա Հովհաննեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1885 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 9, 1948 (63 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն բնական մահով |
Բնակության վայր(եր) | Բուդապեշտ և Գյոդյոլլյո[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Հունգարիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հայագետ, գրող, իրավաբան, փաստաբան և հրապարակախոս |
Ալմա մատեր | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Բուդապեշտի համալսարան (1911) |
Գիտական աստիճան | Իրավագիտության դոկտոր[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և հունգարերեն |
Երեխա(ներ) | Ամբրուս Բոր |
Եղիա Հովհաննեսյան (ապրիլի 2, 1885, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 9, 1948, Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարահայ հրապարակագիր, հայագետ։
Իրավաբանության դոկտոր։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո հաստատվել ու գործել է Հունգարիայի Գյոդյոլյո քաղաքում։ Հիմնադրել և խմբագրել է «Գյոդյոլյոյի լրագիր» թերթը, աշխատակցել սփյուռքահայ և հունգար մամուլին։ Գրել է հայերեն և հունգարերեն։ Հայագիտության համար արժեքավոր են Հովհաննեսյանի «Հայաստանի ժողովուրդը» (Gödöll Hírlap, 1934 թ., հունգարերեն), «Երկրի հայերը հայրենիքի պաշտպանության մեջ» (1940 թ., հունգարերեն) աշխատությունները։ Առաջինում տվել է հայ ժողովրդի ու մշակույթի ընդհանուր պատմությունը, երկրորդում բացահայտել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում հայերի խաղացած դերը։ «Ընտիր էջեր հայ գրականությունից» (1942 թ., հունգարերեն) երկում շարադրել է հայ գրականության V—XIX դարերի համառոտ պատմությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 567)։ |