Հյուզ եղբայրներ
Ալբերտ և Ալեն Հյուզ Allen and Albert Hughes | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Աշխատանք | 1993 – ցայսօր |
Կայք | IMDb-ում |
Hughes brothers Վիքիպահեստում |
Հյուզ եղբայրներ, Ալբերտ և Ալեն Հյուզ եղբայրներ (անգլ.՝ Albert Hughes և Allen Hughes), ամերիկացի երկվորյակ կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ[1]։ Նրանց հայտնի ֆիլմերից են 2001 թվականին նկարահանված «Դժոխքից» և 2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմերը։ Իրենց համագործակցությունների մեծամասնությունը ունեցել են 1993-2001 թվականներին։ 2004 թվականին, երբ Ալբերտը տեղափոխվել էր Պրահա նրանք սկսել էին միասին ավելի քիչ ֆիլմեր նկարահանել։ Վերջին միասնական ուժերով նկարահանած ֆիլմը եղել է 2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմը։ 2005 թվականից սկսած եղբայրները առանձնացել են և այժմ առանձին են աշխատում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբայրները ծնվել են Միչիգանի Դետրոյթ քաղաքում։ Նրանց հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրը՝ Աիդան, ամերիկահայ, որը ծնվել է Թեհրանում՝ իրանահայ ընտանիքում[2]։ Եղբայրներից մեծը Ալբերտն է, որը ինը րոպե շուտ է ծնվել։ Նրանք ԴՆԹ թեստ չեն արել, սակայն իրենց երկվորյակներ են համարում[3]։ Նրանց ծնողները բաժանվել են, երբ նրանք երկու տարեկան են եղել։ Ինը տարեկանում մոր հետ տեղափոխվել են Կալիֆոռնիայի Կլերմոնտ քաղաք։ Աիդան իր երեխաներին միայնակ է մեծացրել, միաժամանակ դպրոց է ընդունվել, կրթություն ստացել և ստեղծել է իր սեփական բիզնեսը։ Կինոյով զբաղվելու որդիների ձգտումը քաջալերելով՝ մայրը նրանց տեսախցիկ է նվիրել, երբ 12 տարեկան են եղել[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ալբերտը սովորել է Լոս Անջելեսի Քաղաքային քոլեջի կինոդպրոցում։ Հյուզ եղբայրները սկսել են իրենց ազատ ժամանակն անցկացնել կարճամետրաժներ նկարահանելով («Սպառնալիք» և «Շրջանցում»)։ Երբ Ալենը 18 տարեկանում երեխա էր ունեցել, նա և եղբայրը թողել են կրթությունը և սկսել են ռեժիսորական աշխատանքներ անել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Tone Loc-ը և Թուփաք Շաքուրը[5]։
Եղբայրների առաջին ֆիլմը՝ «Սպառնալիք 2։ Հասարակություն»-ը, առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմը, լինելով սևամորթ և իրավազուրկ երիտասարդների մասին, տղաներին 3,5 միլիոն դոլար եկամուտ է բերել, երբ նրանք ընդամենը 20 տարեկան էին։
Հաջորդ աշխատանքը՝ «Հանգուցյալ նախագահները», որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն է, 1995 թվականին ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում։ Ֆիլմի ստեղծմանը նպաստել է նաև Հյուզերի մայրը, որը ոգեշնչել է նրանց[6]։ Նրանք ընթացքում նկարահանել են նաև հակաատրճանակային մի քանի տեսահոլովակներ հանրային ծառայությունների հայտարարություններում[7]։ Սրան հետևել է «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ 2001 թվականին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը՝ Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ։ Ջոնի Դեփը ասել է, որ երբեմն եղբայրները իրար մեջ փոքրիկ տարաձայնություններ էին ունենում[8]։ Նրանցից մեկը կարծում էր, որ ֆիլմում դաժանությունը պետք է ավելի շատ արտահայտել, իսկ մյուսը կարծում էր, որ պետք է թողնել դաժան տեսարանները այնքան, ինչքան կա[9]։
2006 թվականին նրանք հայտարարել են, որ պետք է զբաղվեն «Սառցե մարդը» ֆիլմի վրա, որը վարձու մարդասպան Ռիչարդ Կուկլինսկու մասին է, սակայն ի վերջո այն նկարահանվել է Արիել Վրոմենը։ Ֆիլմը լույս է տեսել 2016 թվականին։ Եղբայրները պլանավորում էին նաև նկարահանել «Kung Fu» հեռուստասերիալի ֆիլմը[10]։ 2010 թվականին հայտարարվել էր, որ Հյուզ եղբայրները զբաղվելու են «Ակիրա» մանգայի էկրանիզացիայի վրա, սակայն նրանք լքել են նախագիծը 2011 թվականին[11][12]
Նրանց հեռուստադեբյուտն է դարձել «Չարիքին դիպչելիս» հեռուստասերիալը։ Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում։ «Սպառնալիք 2։ Հասարակություն» և «Հանգուցյալ նախագահներ» ֆիլմերի համար նրանց գրած երաժշտության սկավառակը, լույս տեսնելով, դարձել է պլատինե։ Եղբայրների նախկին նախագծերի թվում են այնպիսի մրցանակակիր արտիստների երաժշտական տեսահոլովակները, ինչպիսիք են Մարվին Գեյը (Inner City Blues) և Այզեք Հայզը (Walk On By-ի վերաթողարկումը)։ Եղբայրները նկարել են նաև երկու սոցիալական գովազդ՝ զենքի վերահսկման վերաբերյալ («Պատահական գնդակ» և «Այս պատերն անկանխակալ են»), որոնք առայսօր արժանացել են 44 մրցանակի, ներառյալ 4 «Կլիո»-ն։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թ. - Սպառնալիք 2։ Հասարակություն
- 1995 թ. - Հանգուցյալ նախագահները
- 1999 թ. - Ամերիկացի կավատ (վավերագրական)
- 2001 թ. - Դժոխքից
- 2010 թ. - Եղիայի գիրքը
- 2013 թ.- Քանդված քաղաք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Born II Direct. The Hughes Brothers Interview by Quendrith Johnson(չաշխատող հղում)
- ↑ The Hughes Brothers on The Book of Eli, Dethroning Avatar, and Tiger Woods
- ↑ Nine Years Later, Hughes Brothers Picture Apocalypse
- ↑ Vartanian, Hrag (2005 թ․ ապրիլի 1). «Albert Hughes Forges His Own Art». Armenian General Benevolent Union. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Cagle, Jess (2001 թ․ հոկտեմբերի 22). «Blood Brothers». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Mack Daddy Maestros - Allen and Albert Hughes - Interview
- ↑ Donadoni, Serena (2001 թ․ հոկտեմբերի 17). «Character studies: The Hughes Brothers». The Metro Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Character studies: The Hughes Brothers
- ↑ The Squeaky Reel / Brothers in Film
- ↑ Fleming, Michael (2006 թ․ նոյեմբերի 1). «'Kung Fu' has brotherly love». Variety. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Westbrook, Logan (2010 թ․ փետրվարի 10). «Akira Movie to Be Directed By Hughes Brothers». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «'Akira' Soured By Warners Lack of Taste». Bloody Disgusting. 2011 թ․ մայիսի 27.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուզ եղբայրներ» հոդվածին։ |
|