Եղբայրների և քույրերի օր
Եղբայրների և քույրերի օր | |
---|---|
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | Ապրիլի 10 |
Տոնվում է | ԱՄՆ |
Եղբայրների և քույրերի օր (անգլ.՝ Siblings Day), ամենամյա տոն, որը նշվում է ապրիլի 10-ին Միացյալ Նահանգների որոշ մասերում[1]։ Նվիրված է եղբայրների և քույրերի հարաբերություններին։ Ի տարբերություն Մայրերի և Հայրերի օրերի՝ այն չի ճանաչվել դաշնային մակարդակով, թեև «Եղբայրների և քույրերի օր» հիմնադրամը աշխատում է փոխել այն[2]։ Օրը ճանաչվել է ԱՄՆ-ի երեք նախագահների կողմից (Քլինթոնը՝ 2000 թվականին, Բուշը՝ 2008 թվականին և Օբաման՝ 2016 թվականին)։ 1998 թվականից 49 նահանգների նահանգապետերը պաշտոնապես հրապարակել են իրենց նահանգում եղբայրների և քույրերի օրվա ճանաչման մասին հայտարարություններ[3]։
Ամերիկայից սկիզբ առնելով՝ օրը դարձել է միջազգային՝ տարածվելով Միացյալ Թագավորությունում[4], Ավստրալիայում[5], Հնդկաստանում[6], Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Նիգերիայում, Շվեդիայում, Կանադայում և այլուր։
Ռակշա Բանդհանի հինդուիստական տոնը նույնպես նշում է եղբայրների և քույրերի կապը, սակայն այն կապված չէ ամերիկյան տոնի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի տոնը ի սկզբանե ծրագրվել էր Կլաուդիա Էվարտի կողմից՝ հարգանքի տուրք մատուցելու իր եղբոր և քրոջ հիշատակին, ովքեր սիրում էին միմյանց և երկուսն էլ մահացել են վաղ տարիքում[7]։ «Եղբայրների եւ քույրերի օր» հիմնադրամը հիմնադրվել է 1997 թվականին և ոչ առևտրային կարգավիճակ է ստացել 1999 թվականին[8]։ Քարոլին Մալոնեյը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը Նյու Յորքի կոնգրեսի 14-րդ շրջանում, պաշտոնապես ողջունել է այս տոնը և այն առաջին անգամ ներառել է Միացյալ Նահանգների 1997 թվականի ապրիլի 10-ի Կոնգրեսի պաշտոնական արձանագրությունում, հետագայում նաև 2001, 2005 և 2008 թվականների կոնգրեսներում։
Տոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ 80 %-ը ունի եղբայրներ ու քույրեր[7][9]։ Տոնը նախատեսված է եղբայրների և քույրերի հարաբերությունները տոնելու համար[6]։ Տոնակատարության ժամանակ քույրերն ու եղբայրներն իրար անակնկալ նվերներ են անում[10], բացիկներ են նվիրում և ընթրիքի հրավիրում[11]։ Օրվա ընթացքում, բացի նյութական նվերներից, լինում են նաև ոչ նյութական նվերներ՝ գրկախառնությունները, իրար հետ հաճելի ժամանակ անցկացնելը և միմյանց ներկայությունը հարգելը[10][12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Sibling Day – Highlight: ARISE Sibshops for Children». Oswego County Today. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Siblings Day Foundation». Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Gubernatorial (State) Proclamations». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Jennifer Newton (2017 թ․ ապրիլի 10). «BROTHERLY LOVE Happy Siblings Day 2017! What happens on the day and how can you celebrate your brothers and sisters?». The Sun (United Kingdom).
- ↑ Dixit, Marni (2015 թ․ ապրիլի 11). «Sister act! Rhiannon Fish joins National Siblings Day celebration by posting throwback snaps of her and sister Miranda in adorable animal-print outfits». Daily Mail Australia. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 6,0 6,1 Kapur, Arjun-Anshula (2015 թ․ ապրիլի 12). «Bollywood celebrates siblings day». The Times of India. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 7,0 7,1 Spiegel, Debbi (2013 թ․ մարտի 22). «Celebrate National Siblings Day!». Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Siblings Day Foundation». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «About 80 percent of Americans have at least one sibling...». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015-11-08-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ 10,0 10,1 Twelve Principles of the Gilded Nest: Designing for the Soul of the Home, p 97, 2002
- ↑ The Oamaru Telegram Issue 192:
- ↑ Chases Calendar of Events, 2012 Edition, McGraw Hill Professional