Ընտանիքի միջազգային օր
Ընտանիքի միջազգային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մայիսի 15 |
Հաստատված | մայիսի 15, 1994[1] |
Անվանված է | ընտանիք |
Հիմնադիր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կայք | un.org/en/events/familyday/ և un.org/es/observances/international-day-of-families(իսպ.) |
Ընտանիքի միջազգային օր (անգլ.՝ International Day of Families| ֆր.՝ Journée internationale des familles|արաբ․՝ اليوم الدولي للأسر|իսպ.՝ Día Internacional de las Familias|չինարեն՝ 国际家庭日), 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսի 15-ին[2]։ Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված № A/REC/47/237 «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ Այդ օրվա՝ բազմաթիվ պետությունների կողմից պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնելու ընտանիքի առջև ծառացած մի շարք խնդիրներին։
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ընտանիքի միջազգային օրվա հետ հետ կապված ուղերձներ է ուղարկում՝ դրանով իսկ որոշելով այդ տարվա թեման։ Օրինակ՝ 2005 թվականի ուղերձի մեջ նշվում է ընտանիքի կարևորագույն դերի և ՄԻԱՎ-վարակակիրներին սատարելու, երեխաների մասին հոգ տանելու անհրաժեշտության և հիվանդ ծնողներին խնամելու մասին։
Օրվա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր տարի Ընտանիքի միջազգային օրվա համար հատուկ թեմա է ընտրվում.
- 2019 թվական՝ «Ընտանիք և կլիմայական շարժում»
- 2018 թվական՝ «Ընտանիք և ինկլյուզիվ հասարակություն»
- 2017 թվական՝ «Ընտանիք, կրթություն և բարեկեցություն»[3]
- 2016 թվական՝ «Ընտանիք, առողջ ապրելակերպ և կայուն ապագա»
- 2015 թվական՝ «Տղամարդիկ պատասխանատու՞ են։ Գենդերային իրավահավասարություն և երեխաների իրավունքները ժամանակակից ընտանիքներում»
- 2014 թվական՝ «Ընտանիքի կարևոր դերը՝ նպատակներին հասնելու գործում. Ընտանիքի միջազգային տարի +20»
- 2013 թվական՝ «Սերունդների սոցիալական ինտեգրման և համերաշխության աջակցություն»
- 2012 թվական՝ «Աշխատանքային գործունեության և ընտանեկան պարտավորությունների միջև հավասարակշռության ապահովում՝ ի նպաստ ընտանիքի և հասարակության»
- 2011 թվական՝ «Անապահով ընտանիքների և սոցիալական մեկուսացման խնդիրների որոշում»
- 2010 թվական՝ «Միգրացիայի ազդեցությունն ընտանիքի վրա՝ ամբողջ աշխարհում»
- 2009 թվական՝ «Մայրեր և ընտանիքներ. փոփոխվող աշխարհի մարտահրավերներ»
- 2008 թվական՝ «Հայրեր և ընտանիքներ. պարտականություններ և մարտահրավերներ»
- 2007 թվական՝ «Ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք»
- 2006 թվական «Փոփոխվող ընտանիքներ. մարտահրավերներ և հնարավորություններ»
- 2005 թվական՝ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ազդեցությունն ընտանիքի բարօրության վրա»
- 2004 թվական՝ «Ընտանիքի միջազգային օրվա տասնամյակ. գործողությունների շրջանակային ծրագիր»
- 2003 թվական՝ «Նախապատրաստում՝ Ընտանիքի միջազգային օրվա տասներորդ տարեդարձին և այն տոնելուն»
- 2002 թվական՝ «Ընտանիք և ծերացում. հնարավորություններ և առաջադրանքներ»
- 2001 թվական՝ «Ընտանիքներ և կամավորական գործունեություն. սոցիալական միասնության ամրապնդում»
- 2000 թվական՝ «Ընտանիքներ. սուբյեկտներ և զարգացման հեռանկարներ»
- 1999 թվական՝ «Ընտանիքներ՝ բոլոր տարիքների մարդկանց համար»
- 1998 թվական՝ «Ընտանիքներ՝ ապահովում և մարդու իրավունքների պրոպագանդա»
- 1997 թվական՝ «Գործընկերության հիման վրա ընտանիքների ստեղծում»
- 1996 թվական՝ «Ընտանիքներ՝ աղքատության և անտնության առաջին զոհերը»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://documents-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/019/57/IMG/NR001957.pdf?OpenElement
- ↑ http://yerevanstyle.com/6754/
- ↑ «Международный день семей (15 мая)» (ռուսերեն)։ www.un.org։ Վերցված է 2016-05-15