Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Կազմված էԷրմիտաժ-Ուրալ
Հիմնադրվել է1936
Կայքemii.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարան (ռուս.՝ Екатеринбургский музей изобразительных искусств), Ուրալի խոշորագույն գեղարվեստական թանգարան, որն ունի երկու շենք։ Գլխավորը գտնվում է Իսետ գետի ափին, քաղաքի պատմական պուրակում, երկրորդը՝ Վայների 11 հասցեում (ներկայումս փակ է վերակառուցման պատճառով և նախապատրաստվում է Էրմիտաժ-Ուրալ կենտրոնի բացմանը)։

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի արևմտյան կորպուսը, որտեղ գտնվում էր Ալեքսանդրովյան անկելանոցը

Թանգարանը հիմնվել է Եկատերինբուրգի ամենահին պահպանված շենքերից մեկում, որը կառուցվել է 1730-1740-ականների սկզբին, որպես Եկատերինբուրգի երկաթուղագործների գործարանի հիվանդանոց[2], հետագայում վերակառուցվել է՝ բազմիցս փոխելով իր նշանակությունը։ Սկզբնապես այն բաղկացած էր չորս մասնաշենքերից, որոնք ներքին բակի կողմից պարագծով միացված էին իրար, հյուսիսարևելյան մասում տեղակայված էր հոսպիտալը, հյուսիսարևմտյան մասում՝ մետաղադրամների արշավախումբը, հարավային մասում՝ դեղատունը, հարավարևմտյան մասում՝ փորձագիտական լաբորատորիան, մորթեղենի խանութը և գործարանի բանտը։ Ընդգրկված է Սվերդլովսկի մարզի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես շենք, որտեղ կայացել է Եկատերինբուրգի առաջին թատերականացված ներկայացումը։ Այստեղ 1843 թվականի նոյեմբերի 5 (17)- ին թատերական մասնավոր ձեռնարկատեր Պյոտր Սոկոլովի կազանյան խումբը ներկայացրեց «Լուսնորդ կինը» օպերան և «Ոտիկը» ոդևիլը, որոնք հանդիսացան քաղաքի թատերական պատմության և առաջին քաղաքային թատրոնի հիմնադրման սկիզբը։ 19-րդ դարում շենքը բազմիցս վերակառուցվել է։ 1867 թվականին այստեղ կազմակերպվում է Ալեքսանդրովյան քաղաքային անկելանոցը, որից հետո արևմտյան մասնաշենքի վրա կառուցվում է երկրորդ հարկը, 1895-1898 թվականներին շենքի ներսում վաճառական Դ. Ի. Լագուտյաևի միջոցներով կառուցվում է Նիկոլաևյան տնական եկեղեցին, 1899 թվականին քաղաքի ճարտարապետ Յու. Դյուտելի թույլտվությամբ եկեղեցու վրա կառուցվում է զանգակատուն, որը չի պահպանվել մինչև մեր օրերը[3]։

1970-ական թվականներին «Պլոտինկիի» վերակառուցման ընթացքում շենքը որոշվեց պահպանել, այն դեպքում, երբ նախկին Եկատերինբուրգի գործարանի մասնաշենքերի զգալի մասը քանդվեց և դրանց տեղում կառուցվեց Պատմական պուրակը։

1970-ական թվականների վերջին ծագեց այն որպես թանգարանային շինություն վերակառուցելու գաղափարը։ Նախագիծը մշակվել էր ճարտարապետների խմբի կողմից Գենադի Բելյանկինի և Ա. Պտաշնիկի գլխավորությամբ։ 1985 թ.-ին վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին, 1986 թվականի մայիսի 9-ին թանգարանի շենքը շահագործման հանձնվեց։ Ներքին բակի կտուրը փակվեց թեթև ծածկով։ Դեպի գետափ բացված որմնախորշը ցանկապատված էր ապակե պատով։ Նոր ընդարձակ դահլիճում տեղավորված էր ուրալյան չուգունե ձուլվածքների հավաքածուն,որոնց կենտրոնը համարվում էր եզակի Կասլինսկու չուգունի տաղավարը։

Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի երկրորդ շենքը, որ տեղակայված էր Վայների 11 հասցեում, կառուցվել է 1912 թվականին ճարտարապետ Կոնստանտին Բաբիկինի նախագծով, երբ մանուֆակտուրայի փորձառու առևտրական, առաջին գիլդիայի եկատերինբուրգյան վաճառական Բարդիգինը որոշեց բացել սեփական խանութ։ Այս շենքում 1936 թվականին բացվեց նոր կազմավորված Սվերդլովսկի պատկերասրահի առաջին ցուցադրությունները։ 1988 թվականին Սվերդլովսկի պատկերասրահը ստանում է կերպարվեստի թանգարանի կարգավիճակ։ Այս թանգարանի շենքում ցուցադրվում են 1910-1920-ական թվականների ռուսական գեղարվեստական ավանգարդի, 1920-1950-ական թվականների հայրենական արվեստի և 1960-ական թվականների ավելի ուշ ժամկետից մինչև մեր օրերի հավաքածուները։ Մեծ ցուցահանդեսային դահլիճում անցկացվում էին ժամանակավոր ցուցահանդեսները[4]։ Ներկայումս թանգարանը վերակառուցման նպատակով փակ է, 2018 թվականին այստեղ պլանավորվում է բացել «Էրմիտաժ-Ուրալ» կենտրոնը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվերդլովսկի պատկերասրահը հիմնադրվել է 1936 թվականին, 1988 թվականին այն վերանվանվել է Սվերդլովսկի կերպարվեստի թանգարան , իսկ 1992 թվականին, քաղաքին իր պատմական անունը վերադարձնելուց հետո Ելատերինբուրգի կերպարվեստի թանգարան։ Թանգարանի հավաքածուի հիմքում ընկած են սիրողական բնագիտության Ուրալյան ընկերության (ՍԲՈւԸ) հավաքածուները։ Մինչև 1936 թ-ը այս հավաքածուն գտնվում էր Բնագիտապատմական գավառագիտական թանգարանի կազմում, այնուհետև այն հատկացվեց Սվերդլովսկի պատկերասրահին։ Հայրենական պատերազմի տարիներին Սվերդլովսկի պատկերասրահում պահպանվում էին Լենինգրադից էվակուացված Պետական Էրմիտաժի գանձերը, իսկ աշխատակիցները զգալի ազդեցություն ունեցան պատկերասրահի հավաքածուի ձևավորման, գիտական գործունեության և քաղաքի մշակութային կյանքի ձևավորման վրա[6]։

Հետագայում թանգարանի հավաքածուին են փոխանցվում աշխատանքներ Պետական Էրմիտաժից, Տրետյակովյան պատկերասրահից, Պուշկինի անվան պետական թանգարանից։

Թանգարանը հայտնի է Կասլինսկու գեղարվեստական ձուլման եզակի հավաքածուով, Կասլինսկու հանրահայտ չուգունային տաղավարով, որոնք 1900 թվականի Փարիզյան ցուցահանդեսում արժանացել են Գրան պրի մրցանակի և գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կատալոգում, որպես թանգարանի հավաքածուում գտնվող աշխարհում եզակի չուգունե ճարտարապետական կառուցվածք։ Տարիների ընթացքում թանգարանը դարձել է Եկատերինբուրգի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այն իրականացնում է ակտիվ լուսավորչական, գիտական և հավաքչական գործունեություն։

Հիմնական հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասլինսկու չուգունե տաղավար

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Объекты культурного наследия Екатеринбурга
  3. Госпиталь Екатеринбургского завода, где состоялось первое театрализованное представление, 1749 г.
  4. Музей изобразительных искусств на Вайнера
  5. Начнут строить в 2017 году: госэкспертиза утвердила проект уральского «Эрмитажа»
  6. «История создания Екатеринбургского музея изобразительных искусств». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարան» հոդվածին։