Եկատերինա Գաբաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Գաբաշվիլի
վրաց.՝ ეკატერინე გაბაშვილი
Ծնվել էհունիսի 16, 1851(1851-06-16)[1]
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 7, 1938(1938-08-07)[2][1] (87 տարեկան)
Վախճանի վայրԱխալքալաքի (Կասպի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող, հիշատակագիր և ակնարկագիր
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ժանրերարձակ
 Ekaterine Gabashvili Վիքիպահեստում

Եկատերինա Ռևազի Գաբաշվիլի (վրաց.՝ ეკატერინე გაბაშვილი, ի ծնե ազգանուն՝ Տարխնիշվիլի (თარხნიშვილი), հունիսի 16, 1851(1851-06-16)[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 7, 1938(1938-08-07)[2][1], Ախալքալաքի (Կասպի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող և հասարակական գործիչ։ Վրացի առաջին ֆեմինիստներից ու կանանց իրավունքների համար պայքարողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գաբաշվիլին ծնվել է ազնվականական ընտանիքում։ Իշխանական տոհմի ներկայացուցիչ է։

Եկատերինա Գաբաշվիլին վրացական քննադատական ռեալիզմի ակնառու ներկայացուցիչներից է։ Վրացական գրականության մեջ առաջիններից մեկն է սկսել ստեղծագործել փոքր արձակի ժանրում՝ գրելով փոքր պատմվածքներ, էսսեներ։ Նրա գրական հայացքները ձևավորվել են ռուս հեղափոխական դեմոկրատների ու 19-րդ դարի «վաթսունականների» ազդեցությամբ։ Նրա ստեղծագործության վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցոլ Իլյա Ճավճավաձեն։

Մահացել է 1938 թվականին։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գաբաշվիլիի առաջին արձակ ստեղծագործությունները տպագրվել են 1870 թվականին «Դրոեբա» («Ժամանակ») թերթում։ Հեղինակ է մի շարք սենտիմեննտալ վեպերի ու պատմվածքների, որոնցում պատկերված է գյուղական ուսուցիչների դժբախտություններն ու գյուղացիների կյանքը մինչհեղափոխական Վրաստանում։

Իր ստեղծագործություններում պատկերել է գյուղացիների իրվազրկությունը, վրացական գյուղում տիրող սոցիալական ու տնտեսական անիրավությունները (պատմվածքեր «Սիրավեպ Դիդիխևում», 1881, «Կոնա», 1881, «Օրենա ու Կուչե», 1883), ստեղծել է գյուղական մտավորականության ներկայացուցիչների կերպարներ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով օգնում են աշխատավոր գյուղացիությանը (վիպակներ «Գյուղական ուսուցիչ», «Գամարջվեբուլի Նիկո» և այլն)։ Նրա մի շարք վեպերում պատկերված է սոցիալական անհավասարության պայմաններում ապրող կանանց ողբերգական ճակատագիրը («Տարբեր հարսանիքներ», 1881, «Թևերը կտրածը» — «Պրտեբդագլեջիլի», 1912), վրացական ֆեոդալական ազնվականության անկումը («Օթյակ № 3», 1898)։

Եկատերինա Գաբաշվիլին հեղինակել է նաև մանկական պատմվածքներ («Մագդանայի Լուրջան», «Մշիերաձեի ընտանիքը», «Թինաս Լեկուրի», «Չվենի կակլիս խե» և այլն)։

Կյանքի վերջին տարիներին Եկատերինա Գաբաշվիլին հրատարակել է հուշեր, ընտրյալ երկերի մի քանի ժողովածուներ։

1955 թվականին Գաբաշվիլիի պատմվածիքներց մեկի հիման վրա ռեժիսորներ Թենգիզ Աբուլաձեն ու Ռեզո Չխեիձեն նկարահանել են «Մագդանայի Լուրջան» գեղարվեստական ֆիլմը, որ Կաննի (1956) ու Էդինբուրգի (1956) կինոփառատոններում արժանացել է մրցանակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Габашвили Екатерина Ревазовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хаханов А. С., Очерки по истории грузинской словесности, в. 4, М., 1906.
  • Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Գաբաշվիլի» հոդվածին։