Ելիզավետա Բագրյանա
Ելիզավետա Բագրյանա բուլղար․՝ Елисавета Багряна | |
|---|---|
| Ծննդյան անուն | բուլղար․՝ Елисавета Любомирова Белчева |
| Ծնվել է | ապրիլի 29, 1893[1][2] |
| Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն[3][4] |
| Վախճանվել է | մարտի 23, 1991[1] (97 տարեկան) կամ մարտի 24, 1991[5] (97 տարեկան) |
| Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա[6] |
| Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրական խմբագիր և գրող |
| Լեզու | բուլղարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ |
| Ստեղծագործական շրջան | 1915-1991 |
| Գրական շարժումներ | սոցռեալիզմ |
| Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Իվան Շապկարև |
Ելիզավետա Բագրյանա (բուլղար․՝ Елисавета Багряна, իսկական անունը՝ Ելիզավետա Լյուբոմիրովա Բելչևա, ապրիլի 29, 1893[1][2], Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն[3][4] - մարտի 23, 1991[1] կամ մարտի 24, 1991[5], Սոֆիա, Բուլղարիա[6]), բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ, մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ։ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)։
Դորա Գաբեի (1886-1983) հետ միասին համարվել են բուլղարական գրականության «առաջին կին գրողները»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելիզավետա Բագրյանան ծնվել է 1893 թվականին Սոֆիայում։ 1910 թվականին միջնակարգ դպրոցն ավարտել է Սոֆիայում, այնուհետև գյուղական դպրոցում աշխատել է ուսուցիչ։ 1911-1915 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետում, որտեղ էլ ծանոթացել է Բուլղարիայի ապագա մշակութային գործիչներից շատերի հետ։ 1915-1919 թվականներին դասավանդել է Վրացա և Կյուստենդիլ քաղաքներում։ 1921 թվականին վերադարձել է Սոֆիա և Սոֆիայի համալսարանում դասավանդել բուլղարական բանասիրություն։ Համագործակցել է „Вестник на жената“, „Лик“, „Съвременник“, „Златорог“ ամսագրերի հետ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բագրյանան համարվում է բուլղարական գրական նորարարներից։ Իր պոեզիայում ցույց է տվել կնոջ ներքին և ինտիմ հոգևոր անհանգստությունները։ Բագրյանայի ոճն իրենից ներկայացնում է ժողովրդական երգերի և ժամանակակից պոետիկ միջոցների համաձուլվածք՝ ավանդույթի և արդիականության համադրությամբ։ 1915 թվականին «Ժամանակակից միտք» ամսագրում տպագրվել են նրա երկու բանաստեղծությունները՝ «Ինչու» և «Գիշերային երգ»։
«Հավերժ և սուրբ» (1927), «Նավաստու աստղը» (1932), «Մարդկային սիրտ» (1936) ժողովածուներում ամփոփված է շրջապատող իրականության դժգոհությունը, բուրժուական հասարակության մեջ կանանց արժանապատվության նվաստացման դեմ բողոքը։
Բուլղարիայի ազատագրումից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել նոր ազգային գրականության և մշակույթի ձևավորման գործում։ «Հինգ աստղ» (1953) ժողովածուն նվիրված է սոցիալիզմ կառուցողներին, բուլղար-խորհրդային բարեկամությանը և ժողովուրդների եղբայրությանը։

Ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 30 լեզուներով։ Բագրյանան թարգմանել է ռուս հեղինակների, հեղինակել է մանկական ստեղծագործություններ, հեղինակ է բանաստեղծական ժողովածուների։


- Вечната и святата (1927)
- Търкулната годинка (1931)
- Звезда на моряка (1931)
- Сърце човешко (1936)
- Пет звезди (1953)
- От бряг до бряг (1963)
- Контрапункти (1972)
- Светлосенки (1977)
- SOS
- Зовът на морето
- Бъдник
- Словенски вечери
- На брега на времето (1983)
- Птица с моторно сърце
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983)
- Գեորգի Դիմիտրովի շքանշան (1983)
- Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)
- 1943, 1944 և 1945 թվականներին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի համար
- Ելիզավետա Բագրյանայի անունով կոչվել է աստերոիդ - 4400 Բագրյանա, 1985, օգոստոսի 24
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Багряна Елисавета // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 http://www.the-bulgarian-insider.com/bulgaria/InterestingInfo/FamousBulgarians/tabid/521/language/en-US/Default.aspx
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118914693 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Цанева, Милена. // Речник по нова българска литература (1978 - 1992). София, Хемус, 1994. ISBN 954-428-061-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Բագրյանա» հոդվածին։ |
| ||||||||||||||||