Դորա Գաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորա Գաբե
բուլղար․՝ Дора Габе
BASA 118K-2-85 Dora Gabe (crop).jpg
Ծննդյան անունբուլղար․՝ Изидора Пейсах
Ծնվել էօգոստոսի 16, 1888(1888-08-16)
ԾննդավայրԴըբովիկ, General Toshevo Municipality, Դոբրիչի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էնոյեմբերի 16, 1983(1983-11-16) (95 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունբանաստեղծ, թատերական քննադատ, գրող, ակնարկագիր, թարգմանիչ, թատերագետ և ուսուցչուհի
Լեզուբուլղարերեն[1], ֆրանսերեն, լեհերեն, չեխերեն, ռուսերեն և հունարեն
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ11820075?
ԱնդամակցությունՊԵՆ ակումբ
ՊարգևներԺպիտի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Գեորգի Դիմիտրովի շքանշան շքանշան «1944 թվականի սեպտեմբերի 9» Դիմիտրովյան մրցանակ Q20500801? Q12290287? և պատվավոր կոչում «Վաստակավոր»
ԱմուսինBoân Penev?
Signature of Dora Gabe.svg
Dora Gabe Վիքիպահեստում

Դորա Գաբե (բուլղար․՝ Исидора (Дора) Петрова Габе, 1886, օգոստոսի 16, Խարմանլիկ, Օսմանյան կայսրություն (այժմ՝ գ. Դիբովիկ, Դոբրիչի մարզ, Բուլղարիա) - 1983, նոյեմբերի 16, Սոֆիա), բուլղարացի-հրեա[2] բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ, քննադատ, թատերագետ։ ՊԵՆ ինտերնացիոնալի Բուլղարիայի ներկայացուցիչ։ Երեխաների համար զանգվածային գրական հրատարակումների կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորա Գաբեն ծնվել է 1886 թվականին Ռուսաստանից հրեա ներգաղթյալ հասարակական գործիչ Պետեր Գաբեի ընտանիքում։ Ավարտել է Վառնայի գիմնազիան, 1904 թվականին ընդունվել է Սոֆիայի համալսարան, այնուհետև՝ 1905-1906 թվականներին ֆրանսիական բանասիրություն է ուսումնասիրել Ժնևում և Գրենոբլում: 1907 թվականից ֆրանսերեն է դասավանդել Դոբրիչում: 1911-1932 թվականներին ամուսնու՝ բուլղարացի գրականագետ, պրոֆեսոր Բոյան Պենևի (1882-1927) հետ բնակվել են արտերկրում, եղել են Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ Գաբեն հանդես է եկել դասախոսություններով։

BASA-1771K-1-1133-6-Dora Gabe.jpeg

1925 թվականին Բուլղարիայի կրթության նախարարությունը Գաբեին նշանակել է «Ամենափոքրերի գրադարանը» (բուլղար․՝ «Библиотека за най-малките») մատենագիտական շարքի համա-խմբագիր։ 1939-1941 թվականներին եղել է «Прозорче» («Պատուհան») մանկական ամսագրի խմբագիրը։

1922 թվականին Դորա Գաբեն եղել է լեհ-բուլղարական կոմիտեի հիմնադիրներից և Բուլղարիայի ՊԵՆ-ակումբի կազմակերպիչներից (1927), որը նախագահել է երկար տարիներ։ 1947-1950 թվականներին եղել է Լեհաստանում բուլղարիայի դեսպանը մշակութային հարցերով, ինչպես նաև ՊԵՆ ինտերնացիոնալ ակումբի Բուլղարիայի ներկայացուցիչը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին «Երիտասարդություն» ժողովածում «Թռիչք» ստեղծագործությամբ։ Ակտիվ տպագրական գործունեություն է ծավալել 1920-1930-ական թվականներին։ Այս շրջանում Գաբեն գրել է ուղեգրություններ, պատմություններ, էսսեներ, հոդվածներ Բուլղարիայի և արտասահմանյան գրականության, թատերագիտության, հիշողություններ մշակութային գործիչների մասին և՛ մեծահասակների, և՛ փոքրերի համար։

1917 թվականից մինչև կյանքի վերջն ակտիվորեն զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Թարգմանել է լեհերենից, չեխերենից, ռուսերենից, ֆրանսերենից, հունարենից:

Դորայի ստեղծագործությունները թարգմանանվել են Արգենտինայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում, Գերմանիայում, Հունաստանում, Կանադայում, Կուբայում, Լիբանանում, Պերուում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սլովակիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Չեխիայում:

  • Дядовата Янкова приказка
  • Глазки, которые видят: маленькие рассказы о малышах (1963)
  • Облаци
  • Ты, грусть моя...
  • Лес
  • Малки песни (1923)
  • Звѣнчета: стихове за малки деца (1925)
  • Великден (1930)
  • Вечер
  • На пороге
  • Едноактни пиеси (1947)
  • Избранные произведения (1958)
  • Звездица за тебе: Стихотворения за деца (1983)
  • Светът е тайна: поезия и проза (1994)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոբրիչի պատվավոր քաղաքացի, 1968 թ.
  • Լեհաստանի վերածննդի շքանշան
  • Ժպիտի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]