Ելենա Բելաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Բելաու
Ծնվել էնոյեմբերի 22, 1859(1859-11-22)[1]
ԾննդավայրՎայմար, Գերմանական միություն[2]
Վախճանվել էմարտի 26, 1940(1940-03-26)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրԱուգսբուրգ, Բավարիա, Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունգրող
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Изображение автографа
 Helene Böhlau Վիքիպահեստում

Ելենա Բելաու (գերմ.՝ Helene Böhlau, նոյեմբերի 22, 1859(1859-11-22)[1], Վայմար, Գերմանական միություն[2] - մարտի 26, 1940(1940-03-26)[1], Աուգսբուրգ, Բավարիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի գրող, ֆեմինիստուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Բելաուն ծնվել է 1859 թվականին, Վայմարում։ Հայրը հրատարակիչ էր և զբաղվում էր գրքերի առևտրով։ Կրթություն է ստացել տնային պայմաններում։ Ուսումը շարունակելու համար նրան ուղարկել են արտասահման։ Օսմանյան կայսրությունում նա հանդիպել և ամուսնացել է գիտնական և ճարտարապետ Ֆրիդրիխ Արնդի հետ, ով հետագայում ընդունել է իսլամ և փոխել իր անունը` դառնալով Օմար էլ Ռաշիդ բեյ։ Հետագայում տեղափոխվել է Մյունխեն[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելաուի առաջին գրական փորձերը վերաբերում են այսպես կոչված «ընտանեկան սիրավեպին»։ Գրողի առաջին վեպը` Reines Herzens schuldig, լույս է տեսել 1888 թվականին։ Բելաուի մասին առաջին անգամ խոսվել է նրա Der Rangierbahnhof (1896) վեպի հետ կապված, որում կարելի էր գտնել իրական կյանքի իրական պատկերը։ Ժամանակի ընթացքում գրողը դարձել է ֆեմինիզմի գաղափարների համոզիչ կրողը։ Նման բնութագիրը դրսևորվում է նրա Das Recht der Mutter (1896), Schlimme Flitterwochen (տղամարդկանց վրա կտրուկ հարձակումներով), Halbthier! (1899) ստեղծագործություններում։ Բելաուն գերմանական գրականության բնագավառում նատուրալիզմի ներկայացուցիչ էր (Der Rangierbahnhof, Das Recht der Mutter and Halbtier!)։ Հորդորելով գերմանացի կանանց նորարարությունների, բացատրելով նրանց իրենց իրավունքները, մասնագիտությունն ու պարտականությունները` Բելաուն, այնուամենայնիվ, չի իդեալականացրել իր ժամանակակից կանանց հասարակության ներկայացուցիչներին։ Halbthier-ում անդրադառնալով երիտասարդ սերնդի դաստիարակության հարցին` նա վատ օրինակ էր համարում տարեցների նկատմամբ ոչ պատշաճ հարգանքի դրսևորումները։ Բացի վեպերից, նա գրել է մի շարք վիպակներ հին Վայմարի մասին՝ Գյոթեի ժամանակի Վայմարի հասարակության կյանքից։ Հրաշալի «հին Վայմարի կյանքի պատկերները» ունեն բոլորովին հատուկ կերպար՝ զուրկ որևէ ավելորդությունից։ Հեղինակը այստեղ շատ ջերմորեն է վերաբերում հին ժամանակների գավառական հասարակությանը, չնայած որ միևնույն ժամանակ ձգտում է ավելի լավ ապագայի (Die Kristallkugel, Sommerbuch, Altweimarsche Geschichten)։ Մեծ ժողովրդականություն էին վայելում նրա Ratsmädelgeschichten (1888, վերահրատարակվել է 1897, 1905 և 1923 թվականներին) և Altweimarischer Geschichten (1897) վեպերը։ Բելաուն համարվում է իր ժամանակի ամենանշանավոր գրողներից մեկը։ Նա արժանացել է Շիլլերի Գերմանական հիմնադրամի մրցանակի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Novellen (1882)
  • Es hat nicht Sein Sollen (1891)
  • Das Recht der Mutter (1896; 1903)
  • Neue Ratsmädel-und Weimarische Geschichten (1897)
  • Halbtier (1899)
  • Sommerbuch (1902)
  • Die Kristallkugel (1903)
  • Isebies (1911)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Белау, Елена». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • The Encyclopedia Americana (1920)/Böhlau, Helene
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բելաու» հոդվածին։