Jump to content

Դորոտի Ուեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոտի Ուեստ
անգլ.՝ Dorothy West
Ծնվել էհունիսի 2, 1907(1907-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 16, 1998(1998-08-16)[1][2][3][…] (91 տարեկան)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
Գրական անունMary Christopher[5]
Մասնագիտությունվիպասան, գրող և լրագրող
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[4] և Բոստոնի համալսարան[4]
Գրական ուղղություններՀարլեմյան Վերածնունդ
ԱշխատավայրFederal Writers' Project?[4], New York Daily News?[4] և Vineyard Gazette?[6]
Պարգևներ
 Dorothy West Վիքիպահեստում

Դորոտի Ուեստ (անգլ.՝ Dorothy West, հունիսի 2, 1907(1907-06-02)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - օգոստոսի 16, 1998(1998-08-16)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, Հարլեմյան Վերածնունդ մշակութային շարժման անդամ։ Ուեստը առավել հայտնի է աֆրոամերիկյան կյանքի, հատկապես պատմությունների ու վեպերի մասին իր գրածներով։

Մանկություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոտի Ուեստը ծնվել է 1907 թվականի հունիսի 2-ին Մասաչուեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա ծնողները նախկին ստրուկ Իսահակ Քրիստոֆեր Ուեստն ու Ռեյչել Ուեստն էին, ովքեր ծնվել էին Բոստոնում։ Նրա հայրը կարողացել էր դառնալ հաջողակ գործարար և նրանց ընտանիքը դարձել էր աֆրոամերիկացի մի քանի հարուստ ընտանիքներից մեկը։

Պատանեկության տարիներին Ուեստը հաճախ մասնակցել է գրական մրցույթների։ Իր տաղանդի և ընտանեկան հարստության շնորհիվ նա կարողացել է լրագրություն և փիլիսոփայություն սովորել Կոլումբիայի և Բոստոնի համալսարաններում[8]։

Հարլեմյան Վերածնունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեստը, երբ վերադարձել է Նյու Յորք, ծանոթացել է բազմաթիվ աֆրոամերիկացի գրողների, երաժիշտների և նկարիչների հետ, որոնց թվում են եղել Լենգսթոն Հյուզը, Զորա Հրստոնը, Ուոլեսա Տուրմանը (անգլ.՝ Wallace Thurman), Կլոդ Մակեյը և Կաունտի Կալենան։ Այս խումբը դարձել է Հարլեմյան Վերածննդի ստեղծագործական սիրտը։ 1920-ական թվականներին Նյու Յորքում գտնվելու ընթացքում Ուեստն իր պատմվածքների համար հաղթել է գրական բազմաթիվ մրցույթներում[9]։

Ճանապարհորդություն Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Դորոտի Ուեստը և աֆրոամերիկացի 21 այլ մտավորականներ, ինչպես նաև Լենգսթոն Հյուզը, Հենրի Լի Մուն և Լուիզա Պատերսոնը սկսել են աշխատել ԱՄՆ-ում ռասայական սեգրեգացիայի սովետական կինոնախագծի վրա, որը կոչվում էր «Սև և սպիտակ»։ Ֆիլմը սովետա-գերմանական (ռուս.՝ Межрабпомфильм) կինոընկերության նախագիծ էր։ Ստուդիան խմբի անդամներին ամսական վճարում էր 400 ռուբլի, ինչն այդ ժամանակ լավ գումար էր համարվում։ Սակայն մասնակիցները զգում էին, որ ֆիլմի սցենարի հետ կապված խնդիրներ կան․ Ուեստի խումբը քննադատում էր ֆիլմի շատ ասպեկտներ որպես՝ Ամերիկայում ռասայական հակամարտությունների ոչ ճշմարտանման արտացոլում և փորձում էր բարելավել ֆիլմի այդ կողմերը։ Քաղբյուրոյի առաջարկությամբ Սև և սպիտակ ֆիլմը չավարտվեց։

Ուեստը Լանգսթոն Հյուզի հետ մնացել է Ռուսաստանում ևս մեկ տարի․ նա Միացյալ Նահանգներ Է վերադարձել հոր մահվան պատճառով[10]։ Ռուսաստանում մնալու մասին Ուեստն ասել է․ «Այդ տարին իմ կյանքի ամենաանհոգ տարին է եղել։» Թեև կոմունիզմի վերաբերյալ նրա սեփական տեսակետները հայտնի չեն, սակայն Ռուսաստան կատարած ուղևորությունը մեծ ազդեցություն է գործել Ուեստի ստեղծագործական կյանքի վրա։ Ավելի ուշ նա գրել է «Կարմիր հրապարակի սենյակը» (անգլ.՝ Room In Red Square), «Արկածախնդրություն Մոսկվայում» (անգլ.՝ An Adventure in Moscow) և «Ռուսական նամակագրություն» (անգլ.՝ Russian Correspondence), որն իր կյանքի այս ժամանակահատվածի մասին է։

Ուշ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոտի Ուեստը 1934 թվականին ստեղծել է գրական ամսագիր (անգլ.՝ Challenge) և փորձել է վերակենդանացնել Հարլեմյան Վերածննդի ստեղծագործական էներգիան։ Նախագիծը ձախողվել Է ֆինանսական նկատառումներից ելնելով, ինչպես և 1937 թվականին դրա իրավահաջորդը՝ Նոր մարտահրավեր (անգլ.՝ New Challenge) ամսագիրը[11]։

Վեպերի հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին նա վերադարձել է Մասաչուսեթս, իսկ հաջորդ տարի հրատարակել է իր առաջին վեպը՝ Ապրելը հեշտ է (անգլ.՝ The Living Is Easy), որն արժանացել է քննադատների գովասանքին, բայց վատ է վաճառվել[12]։ Տասնամյակներ շարունակ նա լրագրող է աշխատել Մարտաս- Վինյարդ կղզում (անգլ.՝ Martha's Vineyard): Նա նաև գրել է պատմություններ, հուշեր և ակնարկներ Ռուսաստանի մասին[13]։

1980-ական թվականներին նոր ֆեմինիստական շարժման ուշադրությանն են արժանացել նրա նախորդ աշխատանքները։ Նրա հին գործերից շատերը վերահրատարակվել են նոր ժողովածուներում, կամ տպագրվել են առաջին անգամ։ 1995 թվականին ժողովրդականության վերածնունդից հետո նա հրապարակեց իր երկրորդ վեպը՝ «Հարսանիքը» (անգլ.՝ The Wedding): Այս վեպը բազմաթիվ գովեստների է արժանացել և դարձել բեսթսելլեր։ 1998 թվականին Օփրա Ուինֆրին այս վեպի հիման վրա նկարահանել է հեռուստաֆիլմ[11]։

Դորոտի Ուեստը մահացել է 1998 թվականի օգոստոսի 16-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նա 91 տարեկան էր։ Հարլեմյան Վերածնունդը վերապրած ներկայացուցիչներից էր[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dorothy West
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Keene A. T. West, Dorothy (02 June 1907–16 August 1998), writer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603513
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1150.
  5. http://id.loc.gov/authorities/names/n82020079.html
  6. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1151.
  7. http://www.anisfield-wolf.org/books/lifetime-dorothy-west/
  8. «Dorothy West». www.encyclopedia.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: Text "Encyclopedia.com" ignored (օգնություն)
  9. «Dorothy West». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: Text "American writer" ignored (օգնություն)
  10. связи, © ИноСМИ ru 2000-2021При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере (2017 թ․ հուլիսի 12). «Американские домохозяйки, искавшие свободу в советской России». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. 11,0 11,1 «The Woman Who Changed the Game for Black Writers». Time. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  12. 12,0 12,1 «Dorothy West». www.encyclopedia.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: Text "Encyclopedia.com" ignored (օգնություն)
  13. ««Черные и белые»: история неудавшегося кинопроекта». cyberleninka.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոտի Ուեստ» հոդվածին։